Իննադու հղիներ

չտեսություն-ից
Jump to navigation Jump to search

Իննադու հղիներ` հայ անբարեխիղճ կանանց մի խումբ, ում պատճառով տարիներ շարունակ վատնվում է ՀՀ բույջեն: Տերմինը շրջանառության մեջ է մտցվել Համահայկական ԱԳԼՃԿ խորհրդի կողմից` 2010 թվականի Դարվինի մրցանակի դափնեկիր "Իննադու հղիության քրեական հետապնդում" օրենքի տեքստում:

Իննադու հղիության քրեական հետապնդում

Համահայկական ԱԳԼՃԿ խորհուրդը ստիպված է գումարել արտակարգ նիստ

ԱԳԼՃԿ բարձր խորհուրդը Հաշվի առնելով երկրում սեռական էներգիայի չսանկցավորված կուտակումները Առաջնորդվելով քիփլիկ Հայաստան` հարուստ բյուջե սկզբունքով Հանուն մի բուռ ժողովրդի վեհ տեսլականի

որոշեց

1. Հանձնարարել ՀՀ դատախազությանը խստորեն հետապնդել և կանխել իննադու հղիացման բոլոր փորձերը; 2. Հանձնարարել Կրթության և գիտության նախարարությանը անցկացնել դպրոցական շարադրությունների մրցույթ "կոմպակտ ընտանիք" թեմայով; 3. Անվավեր ճանաչել քաղաքացուհի Նանար Նանարյանի հղիությունը` բավարար հիմնավորումների բացակայության պատճառով; 4. Մշակույթի նախարարությանը հանձնարարել "Մեկ Ազգ" պարբերականի հերթական պոստերի միջոցով տարածել "Զգուշացեք հղիներից. դրանք կարող են ծնել և վայիս լինել պետական բյուջեին" հաղորդագրությունը; 5. Առողջապահության նախարարությանը հանձնարարել լուծարել "Մարգարյանի անվան մոր և մանկան կենտրոն" կոչվող որջը: Դատախազության օպերատիվ տվյալներով հայտնաբերվել է անմիջական պատճառահետևանքային կապ ոմն Օկոևի գործունեության և ՀՀ պետ բյուջեի ճեղքվածքի միջև; 6. ՀՀ Վերահսկիչ պալատին հանձնարարել սեռական հարաբերությունները ներառել պետական ծախսերի ցուցակում և կատարել համապատասխան աուդիտ ստուգումներ; 7. ԱԳԼՃԿ բարձր հովանու ներքո անցկացնել Դյուռեքս աշուն-ձմեռ 2010 ցուցադրությունը; 8. Սփյուռքի նախարարությանը հանձնարարել մշակել "Մաստուրբացիա 2020" ռազմավարական ծրագիր:

Որոշումն ուժի մեջ է մտնում Դը Մեդզ Եղեռնից անմիջապես հետո: Հետադարձ ուժի մասին ակնարկողները սույն որոշման շրջանակներում հավասարեցվում են իննադու հղիներին:

ԱԳԼՃԿ նիստի հովանավոր` ԱԳԼՃԿ