Էմո
Էմո` 12-15 տարեկան բալեքի համար նախատեսված ենթամշակույթ: Տարածված են աշխարհով մեկ: Էմո-ն ամերիկերեն emotional-ից է առաջացել: Այսինքն էմո են գրանցվում շրջապատի հետ լեզու չգտնող մանուկները, կամ ասենք անպատասխան սիրուց տառապող 13-տարեկանները: Հայաստանում կա մի քսան հոգի, բայց անհայտ պատճառներով 2010 թվականի վերջին նենց մի շուխուռ բարձրացվեց ՀՀ զլմներում, որ տպավորություն ստեղծվեց, թե Հայաստանը կործանվում ա էմոների և դրանց պռոծիվ կուտոկի` գոթերի կործանարար, հակահայեցի գործունեությունից: Առավել խնդցնող են այս հարցի մասին հրապարակումները ինտերնետային զլմներում, ինչպես նաև քննարկումները ԿՄ-ում ու ֆորումներում:
Ընդհանուր բնութագիր
Հագ&կապ
Հագնում են սև կամ վարդագույն շորեր, կիպ գրկող ջինսեր, եղունգները սև են ներկում: Ամենակարևորը` սևի ու վարդագույնի համադրումը:
Երաժշտություն
Էմոների համար նախատեսված մի ամբողջ ուղղություն կա: Այդ ուղղության ներկայացուցիչ խմբերին և կատարողներին չիմացողները թյուրիմացաբար համարում են ռոք-երաժիշտներ: Թյուրիմացությունների շարքից են Տոկիո Հյուրանոցը, Ավրիլը, որը Լավիգն է, Բլինք-մեկութերկուսը և այլոք:
Նաև
Էմոյի աչքին սաղ գոթ են երևում (Ց)