Ճ

չտեսություն-ից
Jump to navigation Jump to search

Ճ-ն կամ -ն տիպիկ հայկական, անկրկնելի, օտարազգիներին անհասկանալի, ունիկալ և, ինչու, չէ, էլիտար ժպտիկ է (ասել է թե` սմայլիկ): Ի հայտ է եկել ոչ շատ վաղուց, երբ ինտերնետներում սկսել է ավելանալ հայալեզու կոնտենտը: Ճ-ի զարգացման գործում մեծ դեր ունեն սոցիալական ցաներում կյանքն անցկանցող ցացնառները: Բայց ինչու հենց ա՞յդ տառը (ի միջի այլոց` թվով 19-րդը հայոց այբուբենում), կհարցնեք դուք: Բանն այն է, որ մինչ հայալեզու կոնտենտին անցնելը, ցանցառները գրում էին անգլերեն կամ հայերեն, բայց տրանսլիտով: Ըստ այդմ, այս կամ այն առիթով (կամ առանց առիթի) ուրախություն փոխանցելիս օգտվում էին լատինատառ ստեղնաշարից և ստանում :) ժպտիկը: Հայերենի անցնելիս ցանցառները մոռանում էին (կամ ալարում էին) փոխել ստեղնաշարը լատինատառի և ռեֆլեքսորեն սեղմում նույն կոճակները, ստանալով Ճ կամ :Ճ ժպտիկը:

Բնականաբար, տխրելիս ստացվում է -ն: Թեև այս ժպտիկը հանդիպում է ավելի հազվադեպ, քանի որ հայերն իրենց բնույթով ուրախ ազգ են: