Ի՞նչ կա

չտեսություն-ից
Jump to navigation Jump to search
Միշկա...
...Բելշկա

Ի՞նչ կա (ի՞նշկա՞)` դարակազմիկ օֆ-լայն մեմ, որը լայն տարածում է ստացել "Մեր բակը" հեռուստակատակերգության շնորհիվ:

Պատմություն

Ստույգ տեղեկություններ "Ի՞նչ կա"-ի վերաբերյալ չկան, հայտնի է միայն որ լայնորեն մտել է գործածության մեջ ցուրտումութի ժամանակ: Սակայն իրապես դարակազմիկ տարածում է ստացել 1995 թվականի Նոր տարվա գիշերը Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրված "Մեր բակը" հեռուստաֆիլմից հետո: "Մեր բակը", ինչպես հայտնի է, մինչ օրս միակ կինոնախագիծն է, որը այս կամ այն կերպով (հիմնականում` գրոտեսկային պարոդիայի միջոցով) արտացոլել է 1990-ականների առաջին կեսին (ասել է թե` ցուրտումութին) հայ ժողովորդի կենցաղի և խոսքի յուրահատուկ էլեմենտները: Նույն ֆիլմում, մասնավորապես, կա մի դրվագ, երբ քուչում հանդիպում են երկու քյարթ և տեղի ունենում մի փոքրիկ, բայց դարակազմիկ երկխոսություն.

- Ի՞նչ կա:
- Միշկա-բելշկա, Նիվի պակռիշկա:

Ահա թե ինչ կա

Ռեզինի պակռիշկա
Կամյպուտռնի միշկա

"Մեր բակի" համազգային համբավից հետո ֆիլմի հետևորդները ոչ միայն անգիր արեցին ֆիլմը և առան VHS-կասետներ, այլև ստեղծեցին "ի՞նչ կա" մեմի շուրջ մի ամբողջ լեգենդ: Մասնավորապես, քաղաքում ձեռքից ձեռք էին խլվում (A4-ի վրա տպված հետո հազար անգամ քսերոքսված) կամ փոխանցվում էին բերնե բերան (ինչպես ժամանակին մեր պապերը փոխանցում էին միմյանց "Սասնա ծռեր" էպոսը) "Ի՞նչ կա" դարակազմիկ հարցի զանազան պատասխաններ: Օրինակ. - Ի՞նշկա՞

  • Կռավավի ծյոտուշկա
  • Կամպյուտռնի միշկա
  • Մերսեդեսի կռիշկա
  • Ռեզինի պակռիշկա

Մեմի արտամերբակյան կյանքը

Բազմաթիվ այլ թևավոր խոսքերի պես ("Յա~ղք, էս ինչ կեղտոտ պադյեզդ ա~", "Բայց ձեր ի՞նչ գործն ա՞", "Չաշկա-լոշկա` շակալադնի ատնաշենի" և այլն) "Ի՞նչ կա"-ն վերջնականապես մտավ հայերուն բառապաշարի մեջ և դուրս չի գալիս մինչ օրս: Մասնավորապես, այսօր "Ի՞նչ կա" հարցով շատերը ծանոթներին հանդիպեսլի փոխարինում են "ողջույնը" (պռիվետը, բարի օրը, բարիրգունը և այլն): Քանի որ դա արդեն գաղտնիք չէ, սովորաբար կարիք չի լինում իրապես պատասխանելու, թե ինչ կա կյանքում, պետք է պարզապես ասել` "բան չէ, դու ասա":

Հայոց ինտերնետներում

Հայոց ինտերնետներում մեմը օգտագործվում է այնպես, ինչպես օֆ-լայնում` տարբեր չատերում և ֆորումներում շփվելիս մարդիկ ուզում են իմանալ միմյանցից թե ինչ կա: Եվ ոչ մի պոեզիա:

Մեմը ժողովրդական բանահյուսության մեջ

Անեկդոտ: Աշխարհին ներկայացնում են ամենագետ համակարգիչ "Խորը մտքին", որը կարող է պատասխանել բոլոր հնարավոր հարցերին: Մի օր էս հայերը գալիս են ու հարցնում են` "Ի՞նչ կա": Համակարգիչը մտածում է, մտածում է, նորից է մտածում, վատանում է, վնուշկեքի մեջ է ընկնում, հետո էլի մտածում ու վերջապես ինչ-որ պատասխան է տալիս, կարծելով, որ վտանգ այլևս չկա: Բայց հայերը լսելով պատասխանը նոր հարց են առաջ քաշում` "Բա է՞լ ինչ կա": Խորը Միտքը կախվում է:

Նաև

Աշխարհում շատ հայտնի է "Ի՞նչ կա"-ի ամերիկյան համարժեքը` Wazzup! (What's up?): Այն հռչակավոր մեմի կարգավիճակ ստացավ նախ Budwaiser գարեջրի գովազդների շարքի, ապա Very Scary Movie կատակերգության շնորհիվ: Ավելի մանրամասն ահա այստեղ: