Ինտերնետ

չտեսություն-ից
Jump to navigation Jump to search
Pozor.png
Այս հոդվածը մահացու դիլխոր է սակայն դեռ չի սիկտիրվել տեսակը պահպանելու պատճառով
SaGlkharkChe.png
Այս հոդվածի բովանդակությունը բնավ չի համապատասխանում անվանմանը:

Ինտերնետը (անգլերեն` internet) փոքր միջատների խումբ է, որն ապրում է օպտիկական, մետաղական և այլ տիպի մալուխներում: Ինտերնետը բազմանում է "ինտերնետի կանչ" (անգլերեն` internet summoning device կամ brouser) կոչվող սարքում .com, .ru, .it, .am, .org և նմանատիպ այլ հիերոգլիֆների մուտքագրման միջոցով: Պետք է նշել, որ որոշ իմպոտենտներ նշված հիերոգլիֆներում "." նշանի տեղը մուտքագրում են "dot"-ը, ինչի հետևանքով փակվում է ինտերնետի բազմացման համար բոլոր ուղիները: Արդարության համար նշենք, որ այս դեպքում մեղավոր է ոչ թե ինտերնետը, այլ "dot"-ը մուտքագրող երկոտանի կենդանիները:


Ինտերնետը ու մարդը

Հաշվի առնելով ինտերնետի աշխատասիրությունը և արագությունը` հոմոսափիենսը սկսեց վերջիններիս օգտագործել, որպես բեռնափոխադրումների կազմամակերպման միջոց: Փաստորեն, սևամորթներին փոխարինման եկավ ինտերնետը: Այս փաստը ինտերնետի իրավունքների պաշտպանության համար պայքարող հասարակական կազմակերպությունների ստեղծման համար խթան հանդիսացավ:

Ինտերնետները Հայաստանում

Ինտերնետի ծառայություններից ՀՀ-ում օգտվում է մոտ 190 հազար հոմո, գագո և այլ սափիենսներ (փրուֆլինկ): Կարող է թվալ, թե դա մի հսկայական ամբոխ է, սակայն հաշվի առնելով ՀՀ բնակչության թիվը` համարյա երեք միլիոն, ապա երևում է, որ 6,4 տոկոսը զավեշտալի թիվ է: Միևնույն ժամանակ, կա պնդում, թե 300 հազար ՀՀ քաղաքացի իրենց ժամանակը դաժանաբար սպանում են Ադնակլասնիկում: Ինչ-որ մեկը սխալվե՞լ է: Ամենևին, պարզապես այդ 300 հազարից առնվազն կեսին դժվար է համարել ինտերնետ-յուզըր: