Ի՞նչ կա
Ի՞նչ կա (ի՞նշկա)` դարակազմիկ օֆ-լայն մեմ, որը լայն տարածում է ստացել "Մեր բակը" հեռուստակատակերգության շնորհիվ:
Պատմություն
Ստույգ տեղեկություններ "Ի՞նչ կա"-ի վերաբերյալ չկան, հայտնի է միայն որ լայնորեն մտել է գործածության մեջ ցուրտումութի ժամանակ: Սակայն իրապես դարակազմիկ տարածում է ստացել 1995 թվականի Նոր տարվա գիշերը Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրված "Մեր բակը" հեռուստաֆիլմից հետո: "Մեր բակը", ինչպես հայտնի է, մինչ օրս միակ կինոնախագիծն է, որը այս կամ այն կերպով (հիմնականում` գրոտեսկային պարոդիայի միջոցով) արտացոլել է 1990-ականների առաջին կեսին (ասել է թե` ցուրտումութին) հայ ժողովորդի կենցաղի և խոսքի յուրահատուկ էլեմենտները: Նույն ֆիլմում, մասնավորապես, կա մի դրվագ, երբ քուչում հանդիպում են երկու քյարթ և տեղի ունենում մի փոքրիկ, բայց դարակազմիկ երկխոսություն.
- Ի՞նչ կա: - Միշկա-բելշկա, մերսեդեսի պակռիշկա:
Մեմի արտամերբակյան կյանքը
Բազմաթիվ այլ թևավոր խոսքերի պես ("Յա~ղք, էս ինչ կեղտոտ պադյեզդ ա~", "Բայց ձեր ի՞նչ գործն ա՞", "Չաշկա-լոշկա` շակալադնի ատնաշենի" և այլն) "Ի՞նչ կա"-ն վերջնականապես մտավ հայերուն բառապաշարի մեջ և դուրս չի գալիս մինչ օրս: