Դօրիան

չտեսություն-ից
Jump to navigation Jump to search

Դօրիան` հայոց ինտերնետների առասպելական բնակիչ, անսահման անոնիմուս, ազատ սեքսի և հոմոսեքսուալիզմի ջատագով, գրող ու տենց:


Ըստ երևույթին, Դօրիանը խանգարվել է ոգեշնչվել է հոմոէրոծիկ շեղումներ ունեցող և սիրվա/հարգված գրող Օսկար Ուայլդի "Դորիան Գրեյի նկարը" հոմոէրոծիկ վեպից

Դաժանաբար ծեծված Դօրիանը

2010 թվականի մարտին "Հրապարակ" թերթի լրագրողները էն կարգի լոքշ էին, որ որոշեցին սենսացիոն լուր տարածել մեր պետության բնակիչների մեջ: Սենսացիոն լուրը կոչվում էր "Դորիանին դաժանաբար ծեծել են": Սենսացիոն լուրի առաջին բոցը նրանում էր, որ ծեծվածը Թատերական ինստուտի առաջին կուրսի ուսանող է, ոմն Կառլեն Աբրահամյան: Բոցը էն ա, որ Դօրիանը դժվար թե լիներ 16 տարեկան: Հետո լրագրողական գործի վարպետը նշում է, թե ծեծկռտուքի պատճառները հայտնի չեն, ասեկոսեներ կան, թե հոմոսեքսուալիզմի դեմ պայքարիծ մղված են ծեծել խեղճ Կառլենին, կամ էլ` աղջկա մամենտով: Այսինքն, լրագրողական գործի վարպետը հոդված գրելիս հիմնվում է սլուխերի վրա: Իսկ նախանձից մեռնող` ՀՀ մյուս լրագորղական գործի վարպետները սկսեցին առանց սլուխերը ստուգելու վերատպել ծեծված Դօրիանի մասին սենսացիոն լուրը, պահը չկորցրեցին նաև ազերի լրագրողները: Չուշացրեց արձագանքել նաև Դօրիանը, որը հավաստիացրեց, որ ինքը չի սովորում Թատերականում, որ իրա անունը Կառլեն չէ բնավ, ու որ իրան դեռ չեն ծեծել: