Ֆեյսբուք
Ֆեյսբուք (անգլ.` facebook, էդ մեր մվինետկայի ավելի գլոբալ տարբերակն ա` տենց գիրք ա, մեջը էդ վիպուսկի բոլոր դասարանների վինետկեքը միասին)` սոցիալական ցանց, ամենամեծն ու ամենաթույնը ու ամենափողաբերը աշխարհում: Շնորհակալություն Մարկ Շաքարյանին Ցուկերբերգին:
Նախապատմություն
Սֆաթդավթարը (թուրք.` սֆաթ` սֆաթ, դավթար` գիրք) ծնվել է մեր կյանքը ավելի պայծառ սարքելու առաքելությամբ 2004 թվականի: Հեղինակը էթնիկ ջհուդ հրեա, Օքսֆորդսի Ցուկերբերգն է: Ռեֆերատների սայթը ասում ա, որ 20-ամյա (!!!!!) Շաքարյանը նստել ու գրել ա Ֆեյսբուքի նախատիպը նրանից հետո, երբ իրեն լքել է իր ընգերուհին: Հիմա սենց մի պահ լռվեք, ու հիշեք ինչ եք դուք ստեղծել լքվելուց լոմկա եղած ժամանակ: Ոչի՞նչ: Ուրեմն Ցուկերբերգը արժանի ա իրա 5 միլիարդ ամերիկյան խառը կանաչուն, իսկ դուք` ոչ: Ինչևէ, հասկանալով, որ էն աղջիկը իրան մեկ ա խանգարում էր, իսկ Ֆեյսբուքը կհեղափոխի ինտերնետները, տղեն սկսում ա զարգացնել գաղափարը, դուրս գալով համալսարանի սահմաններից, փող դնելով գործի մեջ և այլն: Մնացածի մասին խնդրում ենք դիմել վերջապես Ձյաձ Վիկիպեին:
Հայերն ու Ֆեյսբուքը
Հայերուն մեջ Ֆեյսբուքը բավական երկար ժամանակ անտեսված էր, քանզի ի տարբերություն Աղջիկ կպցնելու սայթի ավելի խուճուճ-մուճուճ ա: Թեև այդ խուճուճությունը պայմանավորված է նախ և առաջ ֆունկցիաների անհամեմատ բազմազանության հետ:
Ադնկլասնիկն ընդդեմ Ֆեյսբուքի
Ինչո՞վ ա Ադնակլասնիկը ավելի թույն Ֆեյսբուքից: Մի քանի կետ ընդամենը.
- Ախպեր, Ադնկլասնիկում կարում ես մտնես աղջկերքի նկարներ բաներ նայես, կպցնես, բան: Մտնում ես Ֆեյսբուք` ախպեր բան չես ջոգում, ուրիշների էջն էլ չի թողնում մտնի, եթե քո դրուզյաների մեջ չկա, ի~:
- Ախպեր, դե Ադնակլասնիկը գոնե ռուսերեն ա, կարում ես հասկնաս` ինչ անես, Ֆեյսբուք մտնում ես` անգլերեն ա, եսիմինչ ա....