Տրանսլիտ
Տրանսլիտ (ռուս.` транслит, транслитерация)` հայոց ինտերնետների մեծագույն չարիքներից մեկը, գոյությունը պայմանավորված է մի շարք սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներով:
Նախապատմություն
Ռեֆերատների սայտը ասում ա, որ տրանսլիտը ոչ լատինատառ տեքստի փոխանցումն ա` լատինատառ գրառումով: Օգտագործվել կարող են նաև ստեղնաշարի վրա առկա այլ նիշերի օգտագործում: Հայ իրականության մեջ տրանսլիտը ներխուժել է միաժամանակ ինտերնետների հետ` մարդիկ արդեն կարող էին էլեկտրոնային նամակներ գրել/ստանալ արտասահմանում գտնվող ծանոթ/barekamneric, սակայն Մեսրոպատառով գրելը անհնար էր: Սկզբում նենց շատ չէր օգնում նույնիսկ ԿՎաղարշապատը ԿԴվինը: Արդյունքում, մի քանի տարվա ընթացքում տրանսլիտը ապրեց աննախադեպ զարգացում: Չնայած, որ Հայաստանն արդեն քարի դարից քիչ-քիչ տեղափոխվում ա Եվրամիություն բրոնզի դար, տրանսլիտը դեռ չի պատրաստվում զիջել դիրքերը: Դրանում նրան օգնում է Աշոծյանի Mrцуնաk Այboobեն@ (անգլ. iBooben - new Apple product):
Տրանսլիտը հայոց ինտերնետներում
Հայոց ինտերնետային իրականության մեջ հանդիպում են Վիկիպե ձյային անհայտ այլ կիրառություններ, օրինակ` ոչ ռուսերեն տեքստի граруме кирилицайов, инчпес наев պեռեդաչա ռուսսկովը ծեքստը առմյանսկիմի բուկվըմի:
Կիրառություն
Այսօր արդեն կա հնարավորություն ինտերնետներում առանց հոգեկան ստրես ապրելու օգտագործել անկրկնելի հայոց գրերը, սակայն տրանսլիտի ավանդույթները աննկարագրելի խորը արմատներ ունեն, ասենք, Ադնակլասնիկում: Ֆեյսբուքում իրավիճակն այդքան ապազգային չէ բնավ (սրան մեծապես նպաստում է Սֆաթդավթարի հայերեն տարբերակի գոյությունը), թեև տրանսլիտի կիրառության օրինակներ այստեղ էլ կարելի է հանդիպել աջ ու ձախ: Տրանսլիտի անբացատրելի չարաշահում նկատվում է նաև Հայոց ինտերնետների ամենագլամուռ կայքում` Կամոն վիզ դրած անտեսում ա հայոց տառերի գոյությունը:
Ադնակլասնիկ
Ֆեյսբուք
Ունիկալ, կրկնակի տրանսլիտ` անգլերենից ռուսերեն, ապա ռուսաանգլերենից հայերեն.
- Խեփի բյորզդեյ - սէնկ յու վերի մաչ
Ուրիշ
Nude Summer with Rippi yerekon nerkayacnum er PRIME amsagir-y, vor-y nshum er ir 1-amyak-y yev arajarkum er gnahatel nor hamar-y!!! yerekon texi unecav URENI restoranain hamalirum, kazmakerpchakan ashxatanqnern imn ein. Nerkayacnum em amarva amenaoriginal (knereq hamestutyan hamar) Open Air Event-i tesagrutyun-y, vor-y shateri mot hacheli husher kartnacni!!!!!!!!!!
Հղումներ
- Ուզում ես գրել Մեսրոպատառ հայ գրերով, բայց ունես խնդիրնե՞ր: Ուրեմն, շուտ արի այստեղ!
- Հայոց ինտերնետների ամենատրանսլիտ ու ամենագլամուռ կայքը: