Տրանսլիտ
Տրանսլիտ (ռուս.` транслит, транслитерация)` հայոց ինտերնետների մեծագույն չարիքներից մեկը, գոյությունը պայմանավորված է մի շարք սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներով:
Նախապատմություն
Ռեֆերատների սայտը ասում ա, որ տրանսլիտը ոչ լատինատառ տեքստի փոխանցումն ա` լատինատառ գրառումով: Օգտագործվել կարող են նաև ստեղնաշարի վրա առկա այլ նիշերի օգտագործում: Հայ իրականության մեջ տրանսլիտը ներխուժել է միաժամանակ ինտերնետների հետ` մարդիկ արդեն կարող էին էլեկտրոնային նամակներ գրել/ստանալ արտասահմանում գտնվող ծանոթ/barekamneric, սակայն Մեսրոպատառով գրելը անհնար էր: Սկզբում նենց շատ չէր օգնում նույնիսկ ԿՎաղարշապատը ԿԴվինը: Արդյունքում, մի քանի տարվա ընթացքում տրանսլիտը ապրեց աննախադեպ զարգացում:
Տրանսլիտը հայոց ինտերնետներում
Հայոց ինտերնետային իրականության մեջ հանդիպում են Վիկիպե ձյային անհայտ այլ կիրառություններ, օրինակ` ոչ ռուսերեն տեքստի граруме русерен тареров, инчпес наев պեռեդաչա ռուսսկովը ծեքստը նե առմյանսկիմի բուկվըմի:
Կիրառություն
Այսօր արդեն կա հնարավորություն ինտերնետներում առանց հոգեկան ստրես ապրելու օգտագործել անկրկնելի հայոց գրերը, սակայն տրանսլիտի ավանդույթները աննկարագրելի խորը արմատներ ունեն, ասենք, Ադնակլասնիկում: Ֆեյսբուքում իրավիճակն այդքան ապազգային չէ բնավ (սրան մեծապես նպաստում է Սֆաթդավթարի հայերեն տարբերակի գոյությունը), թեև տրանսլիտի կիրառության օրինակներ այստեղ էլ կարելի է հանդիպել աջ ու ձախ: