Վուվուզել
Վուվուզել - դուդուկի հարավաֆրիկյան հեռավոր բարեկամ: ]]Սակայն]] ի տարբերություն ծիրանափողի, հնչում է ոչ թե "Գլադիատոր" և "Արյունոտ ադամանդ" ֆիլմերում և Ռիվա Եվասի` Եվրավիժումին հնչած Apricot Stone երգում, այլ Հարավաֆրիկյան հանրապետության մարզադաշտերում, մասնավորապես` Փուտբոլի աշխարհի առաջնության խաղերին: Գլխավոր առանձնահատկությունն այս ինկվիզիցիայի զենքի երաժշտական գործիքի կայանում է նրանում, որ մի քանի տասնյակ հազար երկրպագուներ միաժամանակ, բայց առանց որևէ կարգի ուղղակի փչում են էդ անտերությունը, ինչի հետևանքով առաջանում է ճանճերի էն տհաճ տզզզզզոցի զգացմունք: Եվ պայքարել վուվուզելի վկաների դեմ անհնար է: Որովհետև հարավաֆրիկացիներն ունեն վուվուզել և գիտեն, թե ինչպես այն օգտագործել:
Ակունքներ
Վիկիպե-ձյան պնդում է, որ վուվուզելի նախատիպերը առաջացել են Մեքսիկայում, սակայն այժմյան` կործանարար տեսքը ստացել են ՀԱՀ-ում: Նույն այդ ռեֆերատների սայթը տեղեկացնում է, որ "վուվուզելա" Զուլուների լեզվով նշանակում է "վուվուել": Ասենք, հազիվ էլ էդքան էլի:
Վուվուզելը հայ իրականության մեջ
Վուվուզելս փչես
Բնականաբար, վուվուզելը չէր կարող դավադիտ չանել հայ ֆուտբոլասերներին: Աշխարհի առաջնության առաջին իսկ խաղերից հետո ինտերնետներում սկսեցին հայտնվել բողոքներ այդ ոչխարության դեմ: Այսպես, 2010 թվականի հունիսի 15-ին ֆեյսբուքում հերթական բորբոքված քննարկման ժամանակ հայ օգտագործողներից մեկն առաջարկել է շրջանառության մեջ մտցնել "Վուվուզելս փչես" հայհոյանք-արտահայտությունը: Անսպասելիորեն, դրանից հինգ օր անց աշխարհի մյուս ծայրում` հունիսի 20-ին հարավաֆրիկյան Նելսփրույթ քաղաքում` Իտալիա-Նոր Զելանդիա հանդիպման ժամանակ մի սևամորթ երկրպագու ի ցույց աշխարհին հանեց տրանսպարանտ, որի վրա գրված էր` BLOW MY VuVuZELA: ՎուՎՈՒԶԵԼս ՓՉԵՍ այսինքնս: (Հարկ է նշել, որ իտալացիք իսկապես փուտբոլ խաղալու փոխարեն 90 րոպե զբաղված էին վուվուզել փչելով: Այլաբանորեն, իհարկե):
Կիրառություն
Սուլեյմանյան սթայլ
Վուվուզելի զանազան կիրառությունները բացահայտելու գործում մեծ ներդրում է ունեցել ռադիովանեցի Արման Սուլեյմանյանը ֆեյսբուքում: Ընդ որում, հեղինակը պնդում է, թե համաձայնեցրել է իր աֆորիզմները Լեզվի տեսչության հետ:
Մի հատ հարևան ունենք, ոնց որ վուվուզել լինի:-)
Ինչ ես վուվուզելի նման թթվել ականջիս?
Հորտ վուվուզելնա ինչա?
Հո կնիկ չի, ոնց որ վուվուզել լինի, ասող, խոսող, բայց հիմնականում ղժղժացող:-Ճ
Այլ կիրառություններ
Վուվուզե՞լ, թե չվուվուզել:
Հղումներ
- Եթե միտք կա հարևանին, զոնքաջին, շեֆին կամ մեկ ուրիշին հասցնել ինքնասպանության կամ հոգեկան խանգարման` ականջի տակ վուվուզել փչելու եղանակով, ապա այս կայքը ստեղծված է ձեզ համար:
- Իսկ այստեղ դուք կարող եք սովորել, թե ինչպես այն օգտագործել:
- Ինչպես նաև` վուվուզելն ընդդեմ ախպերության: Առավել քան զավեշտալի է :ՃՃՃՃ