Վուլգար Ֆեմինիստ

չտեսություն-ից
13:35, 16 Մայիսի 2018 տարբերակ, Gyormamish (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Վուլգար ֆեմինիզմ արտահայտությունը պատկանում է Հայկ Բաբուխանյանին նաև հայտնի Բաբուխ մականունով։

Առաջին օգտագործումը

Վուլգար Ֆեմինիզմ եզրույթը առաջին անգամ հնչեցվեց մայիսի 1-ին, ՀՀ ԱԺ-ում գումարված տխրահռչակ արտահերթ նիստի ժամանակ, որը տևեց 8 ժամ։ Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո Հայկ Բաբուխանյանը առաջին պատգամավորն էր, որ հարց տվեց Փաշինյանին։

Հարցը հետևյալն էր «Ժամանակին դուք ասել եք, որ չգիտեք, ինչ է նշանակում ազգային արժեքային համակարգ։ Ասեմ՝ ազգային գաղափարախոսությունը ենթադրում է պայքար տոտալիտար աղանդների դեմ, պայքար սեռական փոքրամասնություններին արտոնություններ տալու դեմ, վուլգար ֆեմինիզմի դեմ և ապազգային այլ գաղափարախոսությունների դեմ։ Իսկ եվրոպական լիբերալ գաղափարախոսությունը հակառակը հանդուրժողականություն է ցուցաբերում վերոնշյալ խնդիրներին։ Ի՞նչպիսին է ձեր վերաբերմունքը նշածս հարցերին»

Առաջին արձագանքները

Քանի որ այդ օրը ամբողջ Հայաստանը, այդ թվում նաև Թվիթթերահայերը հետևում և ակտիվորեն արտահայտվում, ինչու չէ նաև խլեշում էին ՀՀԿ֊ական պատգամավորներին, Վուլգար ֆեմինիզմ արտահայտության պատասխանների տեղատարափը սկսվեց։ Օրինակ 1, 2, 3, 4, 5, 6: Ֆեյսբուքահայերը նույնպես ետ չմնացին 1, 2, 3, 4։

Վուլգարություն.jpg

Վուլգար ՀՀԿ

Հաջորդ օրը՝ մայիսի 2-ի ընթացքում տեղի ունեցան ՀՀԿ-յի դեմ բողոքի հազարավոր ակցիաներ։ Դրանցից մեկը «Մենք զզվում ենք ձեզանից» ակցիան էր, որի ընթացքում մի խումբ կանայք ի նշան բողոքի կարմիր մեծ պաստառ էին փակցրել ԱԺ֊ի դարպասներին, որի վրա գրված էր «ՄԵՆՔ ԶԶՎՈՒՄ ԵՆՔ ՁԵԶԱՆԻՑ»։ Ակցիայի ընթացքում կար նաև Վուլգար ՀՀԿ պաստառը, որն էլ Բաբուխանյանի արած արտահայտության պատասխանն էր։