Անասնապատում

չտեսություն-ից
Jump to navigation Jump to search

Անասնապատում - այս բազմաբովանդակ բառը ծնվել է հայոց բլոգոսֆերայում և ակտիվորեն օգտագործվում է ԿՄ-ի մի շարք օգտագործողների կողմից, որպես թեգ: Սովորաբար, անասնապատման պիտակը դաջվում է Հայաստանի Հանրապետությունում կատարվող անասնական իրադարձություններին:

Պատմություն

Ըստ ամենայնի, թեգն առաջին անգամ օգտագործվել է ԿՄ-ում օգտագործող ahousekeeper-ի կողմից 2007 թվականի հունվարի 17-ին, Հայաստան ներխուժող չինացի, ինդուս և պարսիկ գասթարբայթերների մասին գրառման մեջ:

Ակտիվ օգտագործողներ

ԿՄ-բլոգեր ahousekeeper-ը ունի 216 գրառում անասնապատում թեգով, dabavog-ը` 108, azatarar-ը` 19: Անշուշտ, այս ցուցանիշները դեռ կաճեն, քանի որ անասնական իրադարձությունների քանակով ՀՀ-ին քիչ երկրներ կարող են հասնել (լավագույն դեպքում, ասենք, Մալավիի, Զիմբաբվեի և Բանգլադեշի հանրապետությունները):

կոմրադ dabavog-ի կմայական գործունեությունը հաճախ նվիրված է հայ իրականության մեջ անասնապատման դրսևորումներին