Լցոնել

չտեսություն-ից
21:38, 14 Մայիսի 2013 տարբերակ, Կռիս (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Լցոնելը հայկական ավանդական արվեստ է, հայտնի հնագույն ժամանակներից:

Ըստ մի առասպելի, այս ավանդույթը հայերին փոխանցել է Լիցիոս Արկղինիոս հռոմեացի զորավարը, ում պապը հայ էր: Սակայն այս առասպելը սուր քննադատության է արժանացել «Պահպանակ հայապահպանակական ավանդական յաւիտէնական պահպանողական պահապանների պահպանական պահարանի» (կարճ՝ ՊՀԱՅ ՊՊՊՊ) կողմից: Ինչպես պահակապետն է նշում. «Անհնար բան է, որ հայն ինչ-որ օտար ազգից ինչ-որ բան սովորած լինի, որովհետև մենք ենք բոլորին ամեն ինչ սովորացրել հնագույն ժամանակներից: Սա մասոնների, եհովայականների, իլյումինատների, գեյերի ու բուսակերների կողմից հայ ավանդական պատմությունը պղծելու և հայի գենը ոչնչացնելու ստոր փորձ է»: