Ճ
Ճ, ճ (ճե)-ն կամ :Ճ-ն տիպիկ հայկական, անկրկնելի, օտարազգիներին անհասկանալի, ունիկալ և, ինչու չէ, էլիտար ժպիտիկ է (ասել է թե` սմայլիկ): Ի հայտ է եկել ոչ շատ վաղուց, երբ ինտերնետներում սկսել է ավելանալ հայալեզու կոնտենտը: Ճ-ի զարգացման գործում մեծ դեր ունեն սոցիալական ցանցերում կյանքն անցկանցող ցանցառները:
Բայց ինչու հենց ա՞յդ տառը (ի դեպ` թվով 19-րդը հայոց այբուբենում), կհարցնեք դուք: Բանն այն է, որ մինչ հայալեզու կոնտենտին անցնելը, ցանցառները գրում էին անգլերեն կամ հայերեն, բայց տրանսլիտով: Ըստ այդմ, այս կամ այն առիթով (կամ առանց առիթի) ուրախություն փոխանցելիս օգտվում էին լատինատառ ստեղնաշարից և ստանում :) ժպիտիկը: Հայերենի անցնելիս ցանցառները մոռանում էին (կամ ալարում էին) փոխել ստեղնաշարը լատինատառի և ռեֆլեքսորեն սեղմում նույն կոճակները, ստանալով Ճ կամ :Ճ ժպտիկը:
Բնականաբար, տխրելիս ստացվում է :Չ-ն: Թեև այս ժպտիկը հանդիպում է ավելի հազվադեպ, քանի որ հայերն իրենց բնույթով ուրախ ազգ են:
Կիրառվում են նայև ։Ռ կամ ։Ր(լեյաութից կախված) - համբույր Հ։ - մեծ քիթ ։Յ - մեծ ծիծիկներ ։Պ - հանած լեզու