Կամո

չտեսություն-ից
Jump to navigation Jump to search
Գլամուռի և տրանսլիտի ծառա ԱՐՔԱ Կամոն

Կամո (նաև` Կամո Թովմասյան, Կամոբլոգի Կամո, Կամոբլոգ)` ռուսական հեղափոխության հայազգի ականավոր գործիչ Գեղարքունիքի մարզի մարզկենտրոն Գավառի նախկին անվանումը հայոց ինտերնետների և օֆ-լայնի գլամուռի պահապան: Ու տենց:

Էությունը

Մադոննային հաջողվել է լուսանկարվել Կամոյի հետ...

Կամոն ծնվել է 1980 թվին, աշխատում է որպես հայոց գլամուռի ծառան Արքան: Իր արքայական պալատը գտնվում է հայոց ինտերնետներում` հտտպ://կամօբլօգ.ամ հասցեով:

Գործունեությունը

...Նույն բախտին է արժանացել նաև Եվա Ռիվասը

Կամոյի հիմնական գործունեությունը ծավալվում է վերոհիշյալ բլոգում, որտեղ նա` կիրառելով լատինատառ հայերեն տրանսլիտ, պատմում է իր բազմաթիվ ֆանատներին օֆ-լայնում տեղի ունեցած tarva amenamec event-neri մասին, լցնում է յութուբից իրեն դզած տեսահոլովակները, լուսաբանում ծանոթ-բարեկամների հարսանիքները ու դնում իր ժուռնալիստական քաջագործությունները` հոդվածների տեսքով:

Կամոյի լուսավոր կողմը

Ասում ենք գլամուռ` հասկանում ենք Կամո, ասում ենք Կամո` հասկանում ենք գլամուռ
Հմմմմ...

Ժամանակ առ ժամանակ Կամոն նկատում է ՀՀ տարածքում կատարվող իրապես արժեքավոր իրադարձությունները: Օրինակ` Հայաստանի Ամենակարևոր Լուսանկարիչի ցուցահանդեսը, մեկ ուրիշ ֆոտոցուցահանդես` թաց աստղերով (այո, թաց աստղերից մեկը ինքը Կամոն է), Ատոմ Էգոյանի նոր ֆիլմի նկարահանումները Երևանում (!!!!) ու տենց: Էլի լավ ա:

Խաղեր անվան հետ

Զանազան-զարմանազան գլամուռ ամսագրերում բազմապիսի հեղինակային նախագծերին անուններ հորինելիս, Թովմասյան Կամոն հաճախակի օգտագործում է սեփական անունը: Օրինակ` KaMobile, Կամոсутра և այլն: Մեր կողմից առաջարկում ենք հետագայում օգտագործել հետևյալ կռեածիֆ վերնագրերը` "Կամորթիր թողիր", "Հայաստանի Կամոնիստական Կուսակցություն":

Նաև

Ինտերնետ տրաֆիկի հետ զբաղվող Alexa.Com-ը վստահեցնում ա, որ եթե "Դու հավանում ես Կամոբլոգը, դու Ադնակլասնիկն էլ համա կսիրես": Ասենք, առանց մեկնաբանությունների երևի:

Կամոն վստահ է, որ այս հոդվածը գտնվում է Վիկիպեձյայում: