Ինքնասպանություն
Ինքնասպանություն` ինտերնետներում` սեփական ըքաունթի (պրոֆայլի) վաղաժամ հեռացումը: Մեծապես տարածված է սոցիալական ցանցերում, հաճախ կիրառվում է հայոց ինտերնետներում:
Պատճառները
Վիրտուալ ինքնասպանության պատճառները մոտավորապես նույնն են, ինչ օֆ-լայնում` լոքշ, ապատիա, դիպրեսիա: Վիրտուալ լոքշի առաջին ստադիայում, երբ դեռ հույս կա շտկել իրավիճկը, ցանցառները դիմում են ֆրենդաուբոռկա միջոցին: Բայց դա էլ միշտ չէ, որ օգնում է: Ոմանք հանկարծ հիշում են թվային անվգանգության մասին ("Ամա~ն, Ադնակլասնիկը կագեբեն ա սարքել, որ սաղի մասին ինֆո ունենա, պետք դուրս գալ!!!") ու նախընտրում են հանգիստ ու խաղաղ օֆ-լայնը: Որոշ դեպքերում ինքնասպանությունը մի սոցցանցում կատարվում է ի օգուտ մեկ այլ սոցցանցի: Մասնավորապես, հայոց ինտերնետներում հայտնի են բազում դեպքեր, երբ Սֆաթդավթարում վերջնականապես վիրտուալ կյանք հաստատելու նպատակով, ցանցառները` մութ անցյալից ազատվելու համար ինքնասպանվում էին Ադնակլասնիկից: Թեպետ, չի կարելի այս տենդենցը համարել մասսայական` երկու սոցցանցերում հայեցի օգտագործողների թիվը համեմատելիս, կարելի է հասկանալ, որ Ադնակլասնիկը դեռ կրում ա, ու ինքնասպանություններից շատ չի տուժում:
Կենդանի մատյան
Բացի վերը նշված պատճառներից, ԿՄ-ում ինքնասպանության դեպքեր գրանցվում են նաև հաճախակի տեղի ունեցող ցանցաբազարների հետևանքով: Սակայն Կենդանի մատյանը հնարավորություն է տալիս վիրտուալ կյանքից հիասթափվածներին մտափոխվել և ինքնասպանությանը հետևած առաջին 30 օրը օգտագործողը կլինիկական մահ է ապրում: Այդ ընթացքում ըքաունթը կարելի է վերականգնել: Հայոց ինտերնետներում նման օրինակներից է կոմրադ Գոստը, որը ինքնահեռացվելով ԿՄ-ից շուտով վերադարձավ շարք:
Մասսայական ինքնասպանություն Ֆեյսբուքում
2010 թվականին 500 միլիոն օգտագործող ունեցող Ֆեյսբուքի բազմաթիվ ցանցառներ որոշեցին իրենց Ոչը ասել 5 միլիարդ ամերիկյան տուգրիկներից հաբռգած 25-ամյա երիտասարդ Մարկոս Շաքարյանի վարած քաղաքականությանը և հայտարարեցին, որ մայիսի 31-ին մասսայական ինքնասպանություն են գործելու, ջնջվելով սոցցանցից: Այդ նպատակով նույնիսկ մի ամբողջ կայք ստեղծվեց: Սակայն երբ օրը հասավ, ճակատագրական քայլին դիմեց ֆեյսբուքյան օգտագործողների ընդամենը 0,008%-ը (փրուֆլինկ): Բայց սուիցիդալ շեղումներ ունեցողների թիվը վիրտուալում չպակասեց և հատուկ իրենց համար ստեղծվեց Web 2.0 Suicide Machine (Ցանց երկու կետ զրո ինքնասպանության մեքենա) ծրագիրը, որի միոջոցով հեշտորեն կարելի է ինքնահեռացվել Ֆեյսբուքից, ՄայՍփեյսից, ԼինքդԻնից և Տվիթերից:
Ինքնասպանությունը հայոց ինտերնետներում
Այս տարվա ապրիլին ՀՀ ոստիկանությունը սկսեց ակտիվորեն աչքի ընկնել ԿՄ-ականների պոստերում, որոնք չէին մոռանում կիրառել անասնապատում թեգը: Պատճառը Չարենցավանի ոստիկանությունում տեղի ունեցած մի քաղաքացու տարօրինակ ինքնասպանությունն էր: Հայոց բլոգերները արձագանքեցին սրան կռեատիֆ "Կտակ" ակցիայով: Սկիզբը դրեց կոմրադ Խլուրդը, որն ապրիլի 21-ին հրապարակեց հետևյալ հաղորդագրությունը.
ԵՍ ԵԹԵ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԵՌՆԵՄ, ԴԱ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՀԱՍՏԱՏ. ԵՐԱԶԱՆՔ ՈՒՆԵՄ
Խլուրդին հետևեցին Նորայրը
եթե մարդ ես, ոստիկանություն ընկնեմ, ու, մարդ ես, ՀՀ քաղաքացի ես, այնտեղ մահանամ, ապա դա ինքնասպանություն չէ բնավ ու ոչ մի պոեզիա
Եթե Աստված մի արասցե հետս մի բան պատահի ոստիկանությունում, հայտարարում եմ. ԵՍ ԻՆՔՆԱՍՊԱՆ ՉԵՄ ԼԻՆԵԼՈՒ ՈՉ ՄԻ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ, էլ էքսպերտիզայի վրա մեծ գումարներ իզուր չծախսեք
Եվ այլոք:
Հղումներ
- Կորնելիուսի հայոց բլոգահամարում կարելի է հանդիպել մի շարք ինքնասպանությունների
- Ռիսկային պահանջ Ֆեյսբուքի մի շարք հայ օգտագործողների կողմից
- Վիրտուալ ինքնասպանության մեկ այլ գործիք` ճապոնական ոճով