Հաուս
Հաուս Մ․ Դ․ (անգլ - Հաուս) համանուն սերիալի գլխավոր հերոսի անունն է։ Այն կոչված է մի տեսակ հիշեցնել Հոլմս ազգանունը, քանզի Գրեգորի Հաուսի կերպարը բեյսիքլի փաթչ և ռեմիքս արած Շերլոքն է
Կերպարը
Ըստ սյուժետի ինքը 50 տարեկան, անթրաշ, բռի, կոպիտ, անտաշ, մարդատյաց, աթեիստ գյադա բժիշկ ա, որի ոտքը վնասվածա, ինչի պատճառով էլ շատերը բացատրում են նրա կոպիտ ու անտաշ լինելու փաստը: Անընդհատ դեղա անում վիկոդինա կուլ տալիս, սիրումա նվագել գիթառ, բժիշկների մասին սերիալներ նայել (General Hospital) , հիմնականում աշխատանքի ժամանակ, խաղալ յո-յո-ով, գնդակով եվ իր ձեռնափայտով: Սկզբից նա Gameboy ուներ, հետո անցավ Nintendo DS-ի, իսկ սերիաներից մեկում նրա հիվանդներից մեկը նվիրեց Sony PSP:
Իր բնույթով Հաուսը ցանցառ ա:
Հաուսը հայկական ինտերնետներում
Հաուսը սկիզբ է տվել մի քանի մեմի, ասենք՝
- բոլորը ստում են
- գայլախտ չէ բնավ
- the patient is an idiot
Գործում է ԿՄ համայնք որտեղ ասենք ծնվել է այս բանաստեղծությունը․
Եվ մի հարցրու «սիրու՞մ ես ինձ» Ինչպես Հաուսն է իր ձեռնափայտը միշտ հիշում, դու էլ հիշի՛ր, Որ բոլորը ստում են, և գայլախտ չէ բնավ
Ֆան սթրիթ արթ
Հաուսը հայտնվել է ԵՊՀ-ի մոտ անցումների պատերի վրա։
Կա նաև վկայություն որ Հաուս են տեսել դավիթաշենում։ (Չշփոթել տնաշենի հետ։) Ռուսական Հաուս համայնքում կարծիք է հնչել որ Երևանի Հաուսները մի տեսակ հայկական տեսք ունեն։ Համայնքի մոդերատոր Կլաու-ձյա Իվանովնան առաջարկել է առանձին փոստ հանել Երևանյան Հաուսներին որը և ներկայացվեց որպես Գրիքոր Հաուսյան։
Խաղ
Legacy Interactive-ը ստեղծում է համանուն խաղ: Այն դուրս կգա 2010ի փետրվարին: [1]
Ահա եվ համակարգչային Հաուսը: Եվ ոչ մի եռաD Ավատար:
:
Ասենք
- Հաուսը ունի ձեռնափայտ, եվ գիտի ինչպես այն օգտագործել
- Հաուսի հաջողակ թիվն է 42-ը