Դօրիան

չտեսություն-ից
Jump to navigation Jump to search
Այսպիսին էր Դօրիանը 3 տարեկանում

Դօրիան` հայոց ինտերնետների առասպելական բնակիչ, անսահման անոնիմուս, ազատ սեքսի և հոմոսեքսուալիզմի ջատագով, գրող ու տենց:

Who the fuck is Դօրիան?

Ըստ երևույթին, Դօրիանը խանգարվել է ոգեշնչվել է հոմոէրոծիկ շեղումներ ունեցող և սիրվա/հարգված գրող Օսկար Ուայլդի "Դորիան Գրեյի նկարը" հոմոէրոծիկ վեպից

Ոչ ոք չգիտի, լուրջ: Հայտնի է, որ հայոց ինտերնետները սկսել են ցնցվել Դօրիանի անձից Կենդանի Մատյանում dorianblog.livejournal.com-ի հիմնումից հետո: Մի քանի ամսվա ընթացքում խորապես անոնիմ Դօրիանը խառնեց իրար շատ մարդոց երևակայությունը, ապա ինքնապսանություն գործեց, որպեսզի վերածնվի Վորդփրեսում:

Դաժանաբար ծեծված Դօրիանը

2010 թվականի մարտին "Հրապարակ" թերթի լրագրողները էն կարգի լոքշ էին, որ որոշեցին սենսացիոն լուր տարածել մեր պետության բնակիչների մեջ: Սենսացիոն լուրը կոչվում էր "Դորիանին դաժանաբար ծեծել են": Սենսացիոն լուրի հեղինակների տվյալներով ծեծվածը Թատերական ինստուտի առաջին կուրսի ուսանող է, ոմն Կառլեն Աբրահամյան: Հետո լրագրողական գործի վարպետը նշում է, թե ծեծկռտուքի պատճառները հայտնի չեն, ասեկոսեներ կան, թե հոմոսեքսուալիզմի դեմ պայքարիծ մղված են ծեծել խեղճ Կառլենին, կամ էլ` աղջկա մամենտով: Այսինքն, լրագրողական գործի վարպետը հոդված գրելիս հիմնվում է սլուխերի վրա: Իսկ նախանձից մեռնող` ՀՀ մյուս լրագորղական գործի վարպետները սկսեցին առանց սլուխերը ստուգելու վերատպել ծեծված Դօրիանի մասին սենսացիոն լուրը, պահը չկորցրեցին նաև ազերի լրագրողները: Չուշացրեց արձագանքել նաև Դօրիանը, որը հավաստիացրեց, որ ինքը չի սովորում Թատերականում, որ իրա անունը Կառլեն չէ բնավ, ու որ իրան դեռ չեն ծեծել:

Հղումներ