Ավատար
Ավատար (անգլ. Avatar)` սոցիալական ցանցերում, բլոգերում ու ուրիշ նմանատիպ վիրտուալ վայրերում օգտագործողին ներկայացնող նկարիկ, ինչպես նաև Ջեյմս Կամերունի դարակազմիկ գեղարվեստական կինոնկար` երկումետրանոց գալիբո կապտավուն ինապլանեծյանների ու Երկրի աբորիգենների հարաբերությունների մասին:
Ավատարները հայոց ինտերնետներում
Կենդանի մատյան
Ավատարը ունի մեծ նշանակություն, քանզի հանդիսանում է մարդու դեմքը վիրտուալ ախշարհում: Շատ դեպքերում տարբեր մարդկանց հետ տարբեր մարդիկ շփվում են միայն ինտերնետներում, չիմանալով նրա մարդկային տեսքը և ասոցացնելով նրանց սեփական ավատարային նկարիկի հետ: Օրինակ, կոմրադ Ուզողին շատերը պատկերացնում են ջայլամի տեսքով, իսկ livejournal.com Փղին` բատուտի վրա թռվռացող փղի կամ ՀՀ հանրապետության առաջին նախագահի հետ:
Ադնակլասնիկ
Ադնակլասնիկում ավատարներ որպես այդպիսին չկան: Կան նկարներ, որոնցից մեկը նշանակվում ա որպես գլխավորը ու որին անպայման պետք ա նշանակել 5+, այլապես հնարավոր են անախոռժություններ` լուսանկարի գլխավոր գործող անցի նեղացման տեսքով:
Չի քանդվելու
Ամառային ցանցաբազարի ընթացքում կինոՄոսկվայի ամառային դահլիճի պահպանման համար մայկաճղող անաստվածները հանդես եկան մի շարք կռեատիֆ գործողություններով: Մասնավորապես, Սֆաթդավթարի և Կենդանի Մատյանի իրենց պրոֆայլներում անաստվածները սկսեցին օգտագործել թեմատիկ ավատար: Այն է` արնակարմիր միջավայրում տեղ գտած Ամառային դահլիճի լուսանկարը:
ԱվաՏառ
Նմանատիպ ակցիայով հանդես եկան նաև Լեզվակռվի հակամարտող կողմերից մեկի` Աշոծյանի նախաձեռնությունների երեսին թքող ակտիվիստները: Շրջանառության մեջ մտցվեցին այսպես կոչված ավաՏառեր` ավատարներ Մեսրոպատառ այբուբենի տառերով: Ասենք, եթե ձեր անունը Լիպկնեխտ է և դուք սիրում եք հայոց գրերը և համարում եք, որ Աշոծյանը հայեցի քաղաքականություն չի վարում, ապա որպես ավատար դնում եք Լ տառը պատկերող ավաՏառը: Ի դեպ, մի ավաՏառ նույնիսկ ձոնվել է Աշոծյանին:
Ավատարն ու կինոն