«Ճ»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
|||
Տող 36. | Տող 36. | ||
==Այլ իմաստներ == | ==Այլ իմաստներ == | ||
Ճ-ն նաև հանդիսանում է [[Ճշտություն|«ճշտության»], «ճշմարտության» նշան և օգտագործվւոմ է ինչպես ռուսական [http://lurkmore.ru/Ять «Ѣ»] նիշը։ | Ճ-ն նաև հանդիսանում է [[Ճշտություն|«ճշտության»]], «ճշմարտության» նշան և օգտագործվւոմ է ինչպես ռուսական [http://lurkmore.ru/Ять «Ѣ»] նիշը։ |
13:05, 22 Հունիսի 2010-ի տարբերակ
Ճ, ճ (ճե)-ն կամ :Ճ-ն հայոց մեսրոպատառ այբուբենի 19-րդ տառն է տիպիկ հայկական, անկրկնելի, օտարազգիներին անհասկանալի, ունիկալ և, ինչու չէ, էլիտար ժպիտիկ է (ասել է թե` սմայլիկ):
Ճ-ի արմատները
Ի հայտ է եկել ոչ շատ վաղուց, երբ ինտերնետներում սկսել է ավելանալ հայալեզու կոնտենտը: Ճ-ի զարգացման գործում մեծ դեր ունեն սոցիալական ցանցերում կյանքն անցկանցող ցանցառները:
Ինչու՞ Ճ-ն
Բայց ինչու հենց ա՞յդ տառը, կհարցնեք դուք: Բանն այն է, որ մինչ հայալեզու կոնտենտին անցնելը, ցանցառները գրում էին անգլերեն կամ հայերեն, բայց տրանսլիտով: Ըստ այդմ, այս կամ այն առիթով (կամ առանց առիթի) ուրախություն փոխանցելիս օգտվում էին լատինատառ ստեղնաշարից և ստանում :) ժպիտիկը: Հայերենի անցնելիս ցանցառները մոռանում էին (կամ ալարում էին) փոխել ստեղնաշարը լատինատառի և ռեֆլեքսորեն սեղմում նույն կոճակները, ստանալով Ճ կամ :Ճ ժպտիկը:
Ճ-ի հակառակ կողմը
Ինչպես ցերեկն ու գիշերը, ինն ու յանը, հյուսիսն ու հարավը, Զիդանն ու Մատերացցին, Բիթլզն ու Էլվիսը, Ճ-ն ունի իր հակառակ կողմը, հակադարձ պատկերը. երբ ցանցառը ուզում է տխրություն արտահայտել, ապա ստացվում է :Չ-ն: Թեև այս ժպտիկը հանդիպում է ավելի հազվադեպ, քանի որ հայերն իրենց բնույթով ուրախ ազգ են:
Այլ ունիկալ հայոց ժպտիկներ
Կիրառվում են նաև
։Ռ կամ ։Ր(լեյաութից կախված) - համբույր
Հ։ - մեծ քիթ
։Յ - մեծ ծիծիկներ
։Պ - հանած լեզու
Թ_Թ - թարթիչներ
Կիրառություն
- Ափսոս:) Ըստ երևույթին, գրած ա եղել "ՊԱՀԱՊԱՆԸ", չէ՞: - ցավոք՝ ըստ երևույթին էդպես ա :ՃՃՃ
Այլ իմաստներ
Ճ-ն նաև հանդիսանում է «ճշտության», «ճշմարտության» նշան և օգտագործվւոմ է ինչպես ռուսական «Ѣ» նիշը։