«Սիսթըմ օֆ ը դաուն»–ի խմբագրումների տարբերություն

չտեսություն-ից
Jump to navigation Jump to search
(լավ էլ տվել ա ։պ էլ մի)
Տող 48. Տող 48.
2004-ին բացվեց [http://systemofadown.am SystemOfADown.Am] կայքը, որն արտահայտում էր/է կոմրադ [http://aramx.livejournal.com AramX]-ի և մյուս Սոադ-ֆաների մեծ ցանկությունը տեսնել Երևանի փողոցներում System Of A Down Concert in Armenia ցուցանակները: Այդ մասին վկայում է կայքի հոում-փեյջին տեղակայված մանիֆեստը:  
2004-ին բացվեց [http://systemofadown.am SystemOfADown.Am] կայքը, որն արտահայտում էր/է կոմրադ [http://aramx.livejournal.com AramX]-ի և մյուս Սոադ-ֆաների մեծ ցանկությունը տեսնել Երևանի փողոցներում System Of A Down Concert in Armenia ցուցանակները: Այդ մասին վկայում է կայքի հոում-փեյջին տեղակայված մանիֆեստը:  
ԿՄ-ում, օրինակ, կա [http://community.livejournal.com/soadfanam/ Սիսթեմի երկրպագուների համայնք]: Գումարած դրան Սերժի համերգի փիառով զբաղվող կոմրադուհի [http://moon-lusin.livejournal.com/ Մուն-Լուսինը] ուղղակի սերժակոխ արենց ԿՄ-ի ու [[Ֆեյսբուք]]ի յուզեռներին: Այդ կապակցությամբ [[ցանցառ]] Zhirair Terzyan-ը սպառնաց [[ֆրենդաուբոռկա]]յի ենթարկել սերժասպամեռներին.  
ԿՄ-ում, օրինակ, կա [http://community.livejournal.com/soadfanam/ Սիսթեմի երկրպագուների համայնք]: Գումարած դրան Սերժի համերգի փիառով զբաղվող կոմրադուհի [http://moon-lusin.livejournal.com/ Մուն-Լուսինը] ուղղակի սերժակոխ արենց ԿՄ-ի ու [[Ֆեյսբուք]]ի յուզեռներին: Այդ կապակցությամբ [[ցանցառ]] Zhirair Terzyan-ը սպառնաց [[ֆրենդաուբոռկա]]յի ենթարկել սերժասպամեռներին.  
<pre>
 
Ուշադրություն բոլորին ու մանավանդ Lusin Moon Paravyan-ին:
Եթե մի անգամ էլ սերժ տնգլյանի համերգի մասին սպամ անեք անմիջապես սիկ-սիգարետ կլինեք ընկերներիս ցուցակից:
Հարցեր կան?
</pre>
[[Պատկեր:soadmanifest.jpg|200px|thumb|left|We are waiting System Of A Down in Armenia!]]  
[[Պատկեր:soadmanifest.jpg|200px|thumb|left|We are waiting System Of A Down in Armenia!]]  



17:13, 23 Ապրիլի 2015-ի տարբերակ

Սիսթեմը որպես սիրված երգիչ-երգչուհի Արամեի ֆանատկեքի գիշերվա երազ

Սիսթըմ օֆ ը դաուն (անգլ.` System of a down)` հայեցի ռոք-նվագախումբ, ծնած և մեձցած Լոսի հայոց համայնքում: Բաղկացած էր Ջոնից, Դարոնից, Սերժից ու Շավոյից: Առավել հավեսով տժժցնում էին 2000-ականների սկզբին` Toxicity դարակազմիկ ալբոմի երգերով: Շատ են սիրում հայրենիքը, ակտիվորեն պայքարում են Medz yeghern-ի ընդունման համար: Բայց ունեն մեծ վատ կողմ` էսքան տարիների ընթացքում տենց էլ ոչ մի անգամ համերգ չտվեցին Հայաստանում: 2015 թվականի ապրիլի 23-ին համերգ է տվել Հանրապետության Հրապարակում։ Ներկայիս պահին գտնվում են հայաթուսի (hiatus) վիճակում, ասել է թե` հոգնել են իրարից, առանձին են երգում-նվագում: Նաև` ՍՕԱԴի երկրպագուների մեջ կան էմոներ, թեպետ որպես այդպիսին իրենց մյուզիքը էմոյական չէ բնավ (էմոյական է Տոկիո Հույրանոցը):

Պատմութեուն

Ակունքներ

ՍՕԱԴ

Համաշխարհային ռոքի ամենահայեցի խմբի էմբրիոնը ստեղծվել է ցուրտումութին` տաք ու լուսավոր Օմերգայում 1993 թվին: Էմբրիոնը` Soil խումբը հեղինակել են Սերժ Թանքյանն ու Դարոն Մալաքյանը: Տղեքը հանդիպել են ձայնագրման ստուդիայում, հետո` կարճատև զրույցից հետո ջոգում են, որ նրանց երաժշտական հետաքրքրությունները, քաղաքական և մշակութային ըմբռնումները համընկնում են: Դե, համ էլ` մի բուռ հայ ենք էլի, պիտի իրար հետ մնանք: Մի քիչ ավելի հետո Սերժն ու Դարոնը ծանոթացել են Շավո Օդաջյանին, որը դարձել է խմբի բասիստը: Մի քիչ էլ հետո տղեքին միացել է Ջոն Դոլմայանը ու Սիսթեմի կազմը ստացել է իր վերջնական տեսքը: Ինչպես պատմում է ռեֆերատների սայտը, սիսթեմենց ընկերները պնդում են, որ` հայ լինելն է խմբի անդամների միջև այդքան ջերմ և ընկերական հարաբերությունների պատճառը: Բոլորն ծնվել են Հայի ընտանիքում:

Անվանում

Քյարթերը հաճախակի տժում էին Սիսթեմի ֆաների վրա` "Սիսըմ օֆ ը դաունը դաունների համար ա, պհա-հա-հա-հա": Մինչդեռ խմբի անվանումը ունի իր յուրովի պատմութեունը: Երբ որ տղեքը որոշեցին Soil-ի տեղը նոր բան հորինել, նրանք հիշեցին, որ Դարոնը բանաստեղծութեուն մը ունի, որ գգոչվե Victims of a Down: Vicitms-ը փոխեցին System-ի ու տենց: Բառացի որ թարգմանես, կստացվի "Դաունի համակարգը", բայց դե եսիմ...

Մոտավորապես սենց

Almost famous

1998-ին Սիսթեմենք ձայնագրեցին առաջին ալբոմը` System of a Down: Ձայնագրեցին ու ձայնագրեցին, մեզ ինչ: Այ երբ որ 2001-ին ձայնագրվեց երկրորդ ալբոմը` դարակազմիկ Toxicity-ն, այ էդ ժամանակ խմբի մասին սկսեցին խոսալ շատերը ու լուրջ դեմքով: Ալբոմը իրապես լավն է, իսկ Aerials բալադը դարձավ խմբի անձնական Yesterday-ը: Հաջողության համար պետք է նաև շնորհակալություն հայտնել վաստակավոր պրոդյուսեր Ռիք Ռուբինին (չշփոթել Վանեցի Ռուբինի հետ!): Շնորհակալություն Ռիք:

Թոքսիսիթուց հետո և հայաթուս

Toxicity-ց հետո տղեքը ծնեցին Steal This Album և Mezmerize/Hypnotize դիսկերը: Երկրորդ դեպքում, ի դեպ, արդեն զգացվում ա, որ Դարոնը խանդում ա նրան, որ System of a Down-ը ասոցացնում են զուտ Սերժի հետ, որովհետև երգերի համարյա կեսի կատարողն ու հեղինակը Դարոնն ա: Օրինակ` Lonely Day բալադը, որը Հայաստանին մեջ դարձավ խմբի երկրորդ խիստ լայն հայտնի երգը: Երկու ալբոմներն էլ վատը չեն, բայց Սիսթեմը արդեն էն չէր: Ի վերջո, տենց մի քանի տարի առաջ սրանք ասեցին, որ հայաթուսի մեջ են: Այսինքնս, հանգստանում են իրարից: Ու տենց մինչև հիմա: Բայց բոլոր հարցազրույցներում նշվում ա, որ շուտով երևի կհավաքվեն նորից (ՈՒՓԴԱՏԵ. լուրեր են տարածվում, որ 2011-ին տղները կվերամիավորվեն): Նաև մի քանի տարի առաջ Հայաստանով ակտիվորեն սլուխեր էին տարածվում, թե իբր Սերժն ու Սիսթեմը պատրաստվում են ներկայանցել Հայաստանը գալիք Եվրավիժմանը: Էն էլ` պայման են դրել, որ երգը պիտի լինի Եղեռնի մասին: Բայց բոլորովին վերջերս պարզվեց, որ դա բլթ էր:

Երաժշտական արժեքը

SOAD

Լուրջ մարդիկ լուրջ կասկածներ ունեն ՍՕԱԴի մեեեեծ երաժշտական արժեքի վերաբերյալ: Հատկապես նրանք, ովքեր տեսել են տղեքին բեմում, պնդում են, որ իրանք նվագել չգիտեն: Ու որ իրանց հաջողությունը աշխարհում պայմանավորված էր ճիշտ պահին ճիշտ տեղում լինելու հետ: Ու որ հայերը իրանց սիրում են, մենակ որովհետև իրանք հայ են: Ֆեյսբուքի մի ցանցառ նույնիսկ մատնանշել է, թե` ծիտատ. "Serj Tankyan@ QAQ muzikant e": Միգուցեց քիչ մը չափազանցված է, բայց դե: Համ էլ մեկ ա, Սերժը հենց եկավ Հայաստան` սաղովի լցվեցին Համալիր: Ու ճիշտ արին:

Սիսթեմն ու ՀՀ-ն

Սերժը երկրպագուների հետ Երևանում 2005 թվին: Համերգ չեղավ, իհարկե
Լուսին, դե հերիք ա էլի! Սերժը` Ավատարում, այստեղից

Հայաստանում Սիսթեմի երկրպագուների թիվը կտրուկ աճեց Toxicity-ից հետո, այսինքնս 2000-ականների սկզբներում: Շատերը իրանց պատով էին տալիս Chop Suey-ն լսելուց, բայց առավել շատ էր լսվում Aerials-ը: Էդ երգը սիրում էին նույնիսկ սենց ծիծակ հանգնող ու սալիդնի մուզիկա նախընտրող քյառթերը: Ինչպես նշվեց վերը, հաջորդ նման հաջողություն ունեցող երգը Սիսթեմի Lonely Day-ն էր Hypnotize-ից: Դեռ 2002-ից, երբ հայկական համերգային կյանքի ամենավառ իրադարձությունը Իրինա Ալեգրովային կամ Ավրաամ Ռուսսոյի ելույթն էր Հրազդան մարզադաշտում, հայոց ջագիջուգիների ռոքի սիրահարների շրջանում սկսեցին լուրեր տարածվել SOAD-ի գալիք համերգի մասին: Շատերը սրբորեն հավատում էին, բայց մեծ մասը ռեալիստ էր: Բացի այդ, այն ժամանակ Փառփլի նման տղեքը դեռ շաբաթը մեկ չէին գալիս, որ ասեին` դե հա, արդեն ռեալ ա: Բայց: Հենց էն ոռի վախտերով բոլորը սպասում էին, որ գոնե Սիսթեմը սաղ ռաբիզաքյարթագագոսափիենսներին ինադու կգա ու մի այլ կերպ կտժժցնի: Բայց ամեն անգամ ֆանատները իրար ասում էին` "Դե մյուս ամառ երևի", Հա, մյուս ամառ, դաժե ինչքան գիտեմ, պիտի Օզզիի/Ջեյմս Հեթֆիլդի հետ գան ու տենց:

Սիսթեմի տղեքը Հայաստան ի վերջո եկան` մեկ թե երկու անգամ, բայց ուղղակի, որպես տուրիստ: Հանդիպեցին մի քանի ֆաների հետ, ուրախացան ու գնացին: Ասում են թե էդ ժամանակ ասեցին, որ համերգ կտան, եթե վստահ լինեն, որ մի հազար հոգի գոնե կհավաքվի: Միտք կա, որ հաստատ կհավաքվեր, եթե իրանք գային ու համերգ տային: Ասում են, որ էն ժամանակ համ էլ էս հայերը չէին կարա մարդավարի զվուկ դնեին, իսկ իրանք նենց թույն զվուկի կողմնակիցներ են: Չեն հասկանում, որ էն թվերին մեզ ուղղակի կդզեր, որ իրանք գային Հայաստան ու մի ձև նվագեին/երգեին: Թե չէ ստացվում ա ընդեղ Ամերիկայում Եղեռնի մասին են գոռում, հայերեն երգեր են երգում, բայց Հայաստանին վրա թքաձ մը ունեն, խայտառակ անելով մեզ, ասենք, թուրքերի մոտ:

Elect the Dead Symphony-ի ֆիլմը բա չէ` համերգը Երևանում, մեյդ բայ Արա Ասլանյան

2005 թվին Սերժը Հայաստան եկավ մենակով: Ասում են` Վանաձորից հարս տանելու նպատակով: Ոնց որ թե հարսին տարավ: Ընթացքում նաև հասցրեց լուրջ դեմքով զրուցել արտգործնախ Վարդան Օսկանյանի հետ ու հեռանալ առանց համերգի մասին մի խոսք ասելու:

2007-ին Երևանում ցուցադրեցին Կառլա Կարապետյանի Screamers վավերագրական ֆիլմը` Medz yeghern-ի մասին: Երաժշտությունը Սիսթեմինն էր, համ էլ ֆիլմի հերոսներից մեկը Սերժի պապիկն էր: Սերժը ոչ պրեմիերային եկավ, ոչ էլ հետո Ոսկե Ծիրանին:

2010-ին Հայաստանում կենդանի համերգի տեղ ցուց տվին Սերժի Elect the Dead Symphony համերգի DVD-ն` կինոՄոսկվայում: Ու ինչքան չխնդրեցին, կինոՄոսկվայի դեմը կանգնած չգոռգռացին ֆանատները, որ գոնե պրեմիերային ուղղակի գա, նստի մեր հետ` չեկավ: Դրա փոխարեն Սերժը իրա պադդերժկան արեց Թեղուտի անտառի կյանքի համար պայքարողներին: Դե լավ ա, բայց համերգը կխանգարե՞ր:

Yeah, it happened

Ի վերջո, 2010 թվականի օգոստոսի 12-ին Սերժը բաշարեց իրա տուրում արանք գտնել ու մի օրով գալ Երևան (ռազագրեվին նվագում էր Viza-ն): Շնորհակալություն, Սերժ: Ավելին: Համերգը շաաաատ թույնն էր, համարյալայվ ցուցադրվեց Հ1-ով և խիստ դրական ընդունվեց հանրության կողմից (եղան, իհարկե, նաև հիմնավորված դժգոհողներ): Բացի դրանից, Սերժը հանդիպեց հայաստանցի էկոակտիվիստներին, կծեց իրանց սեխից և ստացավ էկոհերոսի կոչում: Այժմ մի երկու խոսք Հ1-ի շեղված ուղիղ եթերի մասին: Serj Tankian Live In Yerevan-ը պիտի սկսվեր 20:00-ին, բայց սկսվեց 21:00-ին Viza-ի ռազագրեվով; Սերժը դուրս եկավ բեմ 22:10-ոտ; մինչդեռ կոմրադ Կորռնելիուսը ժամը 22:44-ին պոստ է գրել ԿՄ-ում, որից երևում է, որ այդ րոպեին Հ1-ով հեռարձակվող համերգին դեռևես ելույթ են ունենում Viza-ի տղեքը, այսինքն առնվազն մի ժամ ուշացումով: Ու տենց մարդիկ համերգից հետո ուրախ-ուրախ գնում էին տուն, իսկ Հ1 նայող տնեցիք ասում էին` "բա էս ինչի՞ ես կեսից դուրս եկել???": Այնպես որ Հանրայինը ապրի, որ ցուցադրեց Սերժի պատմական ելույթը հայրենիքում, բայց իրա "ուղիղը" մի քիչ չափազանցրած էր:

Սիսթեմը հայոց ինտերնետներում

Serj Tankian. Live in Yerevan: Չէ~ հա!

Հայոց ինտերնետներում Սիսթեմին ու Սերժին վերաբերվում են մոտավորապես նույն կերպ, ինչպես օֆ-լայնում: Ոմանց ներվերին ազդում են, ոմանք դեռ երկրպագում են: Դեռ 2002-ին, երբ աշխարհով ու ՀՀ-ով թնդում էին Toxicity-ի երգերը (Chop Suey, Aerials, ATWA, Toxicity և այլն), իսկ Հայաստանում շատերը չգիտեին նորմալ ինտերնետը որն ա ու շատերը օգտվում էին Freenet-ից, հայոց ինտերնետներում ստեղծվեց խմբի առաջին ֆան-կայքը (հիմա այլևս չի գործում):

2004-ին բացվեց SystemOfADown.Am կայքը, որն արտահայտում էր/է կոմրադ AramX-ի և մյուս Սոադ-ֆաների մեծ ցանկությունը տեսնել Երևանի փողոցներում System Of A Down Concert in Armenia ցուցանակները: Այդ մասին վկայում է կայքի հոում-փեյջին տեղակայված մանիֆեստը: ԿՄ-ում, օրինակ, կա Սիսթեմի երկրպագուների համայնք: Գումարած դրան Սերժի համերգի փիառով զբաղվող կոմրադուհի Մուն-Լուսինը ուղղակի սերժակոխ արենց ԿՄ-ի ու Ֆեյսբուքի յուզեռներին: Այդ կապակցությամբ ցանցառ Zhirair Terzyan-ը սպառնաց ֆրենդաուբոռկայի ենթարկել սերժասպամեռներին.

We are waiting System Of A Down in Armenia!

Պլաստիլինե Սիսթեմ

Սերժը համոզում ա Օբամային Medz yeghern-ի տեղը ասել The G-Word այստեղեն

Էս տարվա հայոց ինտերնետների ամենափախած ու հավեսով իրադարձություններից մեկը Լիլիթ Արշակյանի ու Արմեն Տիրուտարյանի փախած կլիպն էր: Սիսթեմի ֆանատները իրանց հավեսով դրել ու պլաստիլինից կլիպ են նկարել Kill Rock'n'roll երգի վրով: Հատկանշական է, որ ՍՕԱԴ-ի երկու սիարահրները ծանոթացել են Ֆեյսբուքում (ահավասիկ պրուլինկ):

Սերժ-կոնֆերանս

Ինտերնետներում բողոքի ալիք բարձրացավ այն ժամանակ, երբ պարզվեց, որ Թանքյանի նախահամերգային պրես-կոնֆերանսը պետք է ինչ-որ խիստ սահմանափակ ֆորմատով անցնի: Մասնավորապես, ծիտատ այստեղից` "Պարզվում է, հավատարմագրման հայտում պետք է նշել այն հարցերը, որոնք լրատվամիջոցը ցանկանում է ուղղել Սերժ Թանգյանին: Բայց սա դեռ ամենը չէ. Deem Communications-ը նշում է, որ “ժամանակի սղության պատճառով երգիչը կարող է պատասխանել միայն իր կողմից ընտրված սահմանափակ քանակով հարցերի”": Հայոց ժուռնալիստներից շատերը, բնականաբար, նեղվեցին, չնայած, որ տեղեկատվություն հայտնվեց, թե Սերժը ժամանակին ինչ-որ նեղացել ա ինչ-որ տեղացի ժուռնալիստից ու տենց հիմա վախվորած ա: UPD. հարկ է նշել, որ սերժ-կոնֆերանս այնուամենայնիվ անցավ աշխույժ և հետաքրքիր (ներենք Սերժին 45-րոպեանոց ուշացումը) ու ինքը պատասխանեց բոլոր հարցերին:

Հղումներ