«Երեւի հաստատ»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
(→Էլի) |
||
Տող 86. | Տող 86. | ||
==Էլի== | ==Էլի== | ||
[http://anhas.blog.com/2010/07/04/evrika-h-a-s-%D5%AF%D5%A1%D6%81%D5%A5%D5%AC-%D5%A5%D5%B4/ ինչ է խանդը երեւի հաստատ] | [http://anhas.blog.com/2010/07/04/evrika-h-a-s-%D5%AF%D5%A1%D6%81%D5%A5%D5%AC-%D5%A5%D5%B4/ ինչ է խանդը երեւի հաստատ] | ||
<br> | |||
[http://www.forum.realmadrid.am/viewtopic.php?p=71570&sid=be794db454654a5d7f4087b500bbdc35 երեւի հաստատ պոտենցիալը] | [http://www.forum.realmadrid.am/viewtopic.php?p=71570&sid=be794db454654a5d7f4087b500bbdc35 երեւի հաստատ պոտենցիալը] | ||
00:11, 23 հունվարի 2011-ի տարբերակ
Երեւի հաստատ (հայ․ երեւի; հայ․ հաստատ) - առաջին կիրառության մասին միմիայն վարկածներ կան։ հնարավոր է որ սկզբից ասվել/գրվել է երեւի-ն, հետո մտքի թիչկը հասավ հաստատին, իսկ «երեւին»-ն ջնջելու էլ զահլա չկար։ երեւի հաստատ այդպես էլ եղել է։
Պոնտեր
Երբ այնուամենայնիվ ջնջելու զահլա լինում ա, ապա բառացիորեն՝
Երեւի հաստատ
Ասենք
ես լուրջ ոչ մի ձև չեմ պատկերացնում էս Paul Anka-ն ոնց ա կարողացել սեեեենց տեսնի էս երգը...
երևի հաստատ Cobain-ից բեթար թմրամոլ ա կամ էլ իրա ուղեղը լրիվ փախած ձևով ա աշխատում.
եզրակացնում է Նանիկը
Երեւի հաստատը տրանսլիտով
այստեղից
փաստորեն ի նկատի ունենալով որ բլոգը ․ռու տիրույթում է, երեւի հաստատ լավ է որ «ереви хастат» չեն գրել։
Պոեծիկ
... լռության մեջ ինչ-որ պատկեր փնտրում էր ձեռքերով իր ամուր կառչելու ինչ-որ մի իր չտատանվող մի հենարան սակայն բացի ինքն իրենից չէր գտնում ոչինչ վստահելի և չէր էլ գտնելու մեծ հաշվով երբեք հավանաբար երևի հաստատ և մենակությունը իր այժմյան և շարունակելի կոչված էր ստուգելու ինչպես թուղթը լակմուսային ոչ թե բաղադրությունը հանքային կամ թթվային այլ ամրությունը նրա ինքնապաշտպանման կենդանացման ինքնաոտքիվերբարձրացման և ամենին դիմակայելու ․․․
Մալբորոյի կովբոյը եւ նրա դերը ռուսական հեղափոխության մեջ։
Արձակ
այս ․ռու տիրույթում սրտիկների հետ միասին ապրում են օտարալեզու զարմանահրաշ հարցական նշաններ
էլի արձակ
Ի տարբերություն պոեզիային, այստեղ «երեւին» ժխտվում է հստակ եւ անդառնալի
Աղջիկը կոնկրետանում է։
Տաս տարի սովորել եմ դպրոցում, հինգ տարի համալսարանում, արդեն երեք տարի է աշխատում եմ ու երբեք չեմ ուշացել: Մի տեսակ նույնիսկ անհետաքրքիր է: Ախր ես նույնիսկ ժամադրությունից ուշանալ չգիտեմ: Տարօրինակ աղջիկ եմ երևի: Երևի չէ, հաստատ. բոլոր քիչ թե շատ նորմալ աղջիկները կարողանում են հարդարել իրենց մազերը, գեղեցիկ ձևով հանեն ունքերը, ինչ-որ նկարներով քսել եղունգները… Ինձ մոտ այդ բոլորը ոչ մի կերպ չի ստացվում: Դե իհարկե, եթե այդ ամենին գոնե մեկ ժամ տրամադրեմ երևի կստացվի, բայց դե ես, լինելով մի քիչ տարօրինակ, միշտ մտածում եմ `անգլերեն մի հատ լավ արտահայտություն կա “it’s not worth it”- հայերեն մոտավորապես այսպես է հնչում. «այդ ամենի վրա չարժե մեկ ժամ ծախսել»:
տարօրինակ կոնկրետացումներ ինքնագրի բլոգերում
Լեզվաբանական պարզաբանում
Ոմն Աննուշկան, որը ձեթը չէ թափել բնավ, Երեւի հաստատ-ը համարել է օքսու մորոն։ Ոչ թե խալխի մորոն, կամ բակի մորոն, այլ օքսու մորոն։ Ահա թե ինչ է նա գրել ահավոր սիրելու մասին՝
Այն, ինչի մասին դուք խոսում եք, իրենից ներկայացնում է ոճաբանության պատկերավորման-արտահայտչական միջոցներից մեկը (դրանցից են նաև մակդիրը, փոխաբերությունը, համեմատությունը,. պարադոքսը, փոխաբերույթը, փոխանունությունը, չափազանցությունը և այլն): Դրանց միջոցով խոսքին տալիս են տարբեր երանգներ, համ ու հոտ, հուզականություն, արտահայտչականություն և այլն, այլն:) Իսկ, ահա, հակասույթը(անգլ.՝ Oxymoron,) երկու հակասական, անհամատեղելի բառերի, միավորների, երևույթների, հատկանիշների միացությունն է, համադրումը: Այլ կերպ ասած՝ անհամատեղելիի համադրումը :) Oxymoron-ը հունարենից փոխառություն է, որը բառացի թարգմանվում է "սրաբթություն, սրաբթանք" (oxy-սուր, և moros - բութ, տապակ), այսինքն տերմինն ինքնին հակասույթ է: Այդպիսի հակասույթներ են սարսափելի գեղեցիկ, ահավոր դուրեկան, սոսկալի հաճելի, կենդանի դիակ, լայն փակված աչքերով, սովորական հրաշք, խլացնող լռություն, բաց գաղտնիք, գրեթե ճշգրտորեն, փոքրիկ ամբոխ, կարճահասակ հսկա, անտանելի հաճելի և այլն): Հակասույթները ամենից հաճախ օգտագործվում են գրականության մեջ, հատկապես հումորային և սատիրիկ պատմվածքներում՝ հաճախ կրելով նաև գրողի անահատակն ոճի տարրեր: Կան նաև հեղինակային հակասույթներ: Դրանց միջոցով պատկերավոր ու հարուստ է դառնում լեզուն, ուղղակի դրանց գործածումը առօրյա լեզվում երբեմն դառնում է անտեղի և անիմաստ: Սակայն բոլորս էլ դիմում ենք նման արտահայտությունների օգնությանը, քանի որ կան դեպքեր, երբ առանց դրանց ասելիքը այն չի լինում Օրինակ իմ ծանոթներից մեկը շատ էր սիրում "երևի հաստատ" արտահայտությունը, և ինչքան էլ ուղղեինք, նա դարձյալ այն օգտագործում էր: Ես շատ եմ սիրում ահավոր հետաքրքիր,լավ, սիրուն, հաճելի,դուրեկան արտահայտությունները : Ռուսերենով և անգլերենով դրանց թիվը էլ ավելի մեծ է և շատ գեղեցիկ արտահայտություններ և բառակապակցություններ կան::)