«Էմո»–ի խմբագրումների տարբերություն
Տող 26. | Տող 26. | ||
* Էմոների դեմ պայքարելը առնվազն գոթություն ա: | * Էմոների դեմ պայքարելը առնվազն գոթություն ա: | ||
''[http://www.pigh.tv/2010/10/%D5%A7%D5%B4%D5%B8%D6%81%D5%AB%D5%B8%D5%B6%D5%A1%D5%AC-%D5%A3%D6%80%D5%A1%D5%BC%D5%B8%D6%82%D5%B4/ Փիղ]'' | - ''[http://www.pigh.tv/2010/10/%D5%A7%D5%B4%D5%B8%D6%81%D5%AB%D5%B8%D5%B6%D5%A1%D5%AC-%D5%A3%D6%80%D5%A1%D5%BC%D5%B8%D6%82%D5%B4/ Փիղ]'' | ||
* Ես էմո եմ | * Ես էմո եմ | ||
''Բարսեղյան <strike>Էմո</strike> Էդո'' | - ''Բարսեղյան <strike>Էմո</strike> Էդո'' | ||
* Я - эмо! | * Я - эмо! | ||
[http://kp.ua/daily/100908/54426/print/ ''Борис Гребенщиков''] | - [http://kp.ua/daily/100908/54426/print/ ''Борис Гребенщиков''] | ||
* I have a dream... I have a dream that one day the emos and the policemen of Armenia will be holding hands and sitting together at the table of brotherhood... | * I have a dream... I have a dream that one day the emos and the policemen of Armenia will be holding hands and sitting together at the table of brotherhood... | ||
''<strike>Martin Luther King</strike> Միկա Էլ Զոլիան'' | - ''<strike>Martin Luther King</strike> Միկա Էլ Զոլիան'' | ||
==Էմոները ժողովրդական բանահյուսության մեջ== | ==Էմոները ժողովրդական բանահյուսության մեջ== |
20:51, 14 Նոյեմբերի 2010-ի տարբերակ
Էմո` 12-15 տարեկան բալեքի համար նախատեսված ենթամշակույթ: Տարածված են աշխարհով մեկ: Էմո-ն ամերիկերեն emotional-ից է առաջացել: Այսինքն էմո են գրանցվում շրջապատի հետ լեզու չգտնող մանուկները, կամ ասենք անպատասխան սիրուց տառապող 13-տարեկանները: Հայաստանում կա մի քսան հոգի, բայց անհայտ պատճառներով 2010 թվականի վերջին նենց մի շուխուռ բարձրացվեց ՀՀ զլմներում, որ տպավորություն ստեղծվեց, թե Հայաստանը կործանվում ա էմոների և դրանց պռոծիվ կուտոկի` գոթերի կործանարար, հակահայեցի գործունեությունից: Առավել խնդցնող են այս հարցի մասին հրապարակումները ինտերնետային զլմներում, ինչպես նաև քննարկումները ԿՄ-ում ու ֆորումներում:
Ընդհանուր բնութագիր
Հագնում են սև կամ վարդագույն շորեր, կիպ գրկող ջինսեր, եղունգները սև են ներկում: Ամենակարևորը` սևի ու վարդագույնի համադրումը: Էմոների համար նախատեսված մի ամբողջ ուղղություն կա: Այդ ուղղության ներկայացուցիչ խմբերին և կատարողներին չիմացողները թյուրիմացաբար համարում են ռոք-երաժիշտներ: Թյուրիմացությունների շարքից են Տոկիո Հյուրանոցը, Ավրիլը, որը Լավիգն է, Բլինք-մեկութերկուսը և այլոք:
Պետք է նաև հիշել, որ էմոյի աչքին սաղ գոթ են երևում (Ց)
Էմոները Հայաստանում
Սկիզբ
Սույն հոդվածի հեղինակի տվյալներով առաջին էմոն Հայաստանում հայտնվել է 2007 թվականին: Էդ որտեղից տենց եկավ ու հայտնվեց մեր գլխին` չի հստակեցվում: Համենայն դեպս, երեք տարի չանցած մի փիառ եղան էդ էմոները, մի սաղ սկսեցին խոսալ դրանց մասին: Հայ հասարակության էմոյականացումը իսկական մարտահրավեր դարձավ մեր ազգի փառափանծ ապագայի համար պայքարող իրական հայրենասերների համար: Ինչպե՞ս սա պատահեց? Ինչու այս կոմպլեքսավորված ջահելները, որոնք մինչև հիմա ոչ մեկի տանձին էլ չէին, մեկ էլ սկսեցին սաղի տանձին լինել? Հակաէմոյական հիսթերիայի կարևորագույն պատճառը Հրազդանում ինքնասպան եղած 15-ամյա պատանու ինքնասպանությունն էր: Ըստ որոշ տվյալների, տղայի ընկերների մեջ էմոներ կային: Ցանկացած խեքլը գլխին մարդ կհասկանար, որ հենց դիպրեսոտ էմոյական շրջապատն էլ ստիպել ա խեղճ երեխուն ինքնասպանվել: Բա էլ ուրիշ ի՞նչ: Պետք է նաև արժանին մատուցել մեր հայեցի լրագրողներին, որոնք մեծագույն հաճույքով սկսեցին քննարկել էմոների դեստրուկտիվ, հակահայեցի, ապազգային և քխա լինելը:
Պայքար
Ու ստե սկսվաաաաա~վ: Նախ, հայ առաքելական եկեղցին, մի պահ մոռանալով կինոՄոսկվայի ամառային դահլիճի ոչնչացման սրբազան նախագիծը ողջ ուժերը ուղղեց հակա-հոգևոր այս էմոյական շարժման դեմ պայքարին: Ոչ ավել ոչ պակաս "մեր եկեղեցին պայքար է սկսել էմոների եւ գոթական շարժման դեմ: Առաջիններն ինքնասպանություն են քարոզում, երկրորդները սադիստներ ու մազոխիստներ են. թե իրենց, թե ուրիշների հանդեպ շատ ագրեսիվ ու դաժան են: Ըստ սարկավագի, առաջիկայում եկեղեցու ներկայացուցիչները կարտահայտեն իրենց տեսակետն այս ենթամշակույթների վերաբերյալ: Մեր եկեղեցին արդեն ունի ուսումնասիրություններ ու մշակված գրականություն` նրանց վնասակար գործողությունների դեմ պայքարի վերաբերյալ" (այստեղեն): Հուսանք, որ էմոներին ոչնչացնելուց հետո Եկեղեցին կրկին կվերադառնա ամառայինին: Ինչևէ:
Հետո բոցեց ոմն Արա Հարությունյանը, որը, վախ հորս արև, չալարեց, մամուլի ասուլիս հավաքեց ու, օ աստվածնե~ր, հայտարարեց, որ ստրագրահավաք ա սկսում, որով պահանջում ա մաքրել և մշտական հսկողության տակ առնել Մանկական երկաթուղու թունելը, որը դարձել է էմոների հավաքատեղի, ու մի բան էլ բացատրեց` "Պատերի վրա պատկերված տարօրինակ նշաններն ու հայհոյանքներն ինֆորմացիայի աղբյուր են այն երեխաների համար, ովքեր կարող են հետաքրքրվել և ներքաշվել նման շարժումների մեջ": (փրոֆլինք): Ու մարդիկ էնքան էին ցբխվել, որ մեկի մտքով չանցավ ասի` սիրելի ակտիվիստ, ուզում ես մաքրես` գնա մաքրի: Կամ էլ, ասենք, էդ անտեր թունելի պատին նկարած ճուճուլիկները և բազմազան քֆուրները նենց մտահոգվելու թեմա չեն, բայց այ ԷՄՈՅԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԸ ԿՈՒՏԵՆ ԴԵՌԱՀԱՍ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՈՒՂԵՂՆԵՐԸ!!!!
Ուշքի չէինք եկել Ա. Հարությունյանի դարակազմիկ ստորագրահավքից, մեկ էլ աշխուժացավ Հայաստանի հսկաների ֆեդերացիան (գիտե՞իք, որ տենց բան կա???): Այս սրբազան, հայեցի պայքարին հսկաներին հրավիրեց Հայաստանի երիտասարդական կուսակցությունը: Ծիտատ. “Մեր կուսակցությունը պայքարելու է այս եւ նման այլ արատավոր աղանդների դեմ, քանզի դրանց Հայաստանում անհրաժեշտ է բնաջնջել: Մենք պետք է մտնենք դպրոցներ, հալասրարաններ, բացատրենք երիտասարդներին, թե որքան վտանգավոր են նման աղանդները'”, ասել է կուսակցության նախագահ Վահան Բաբայանը: Տենց եթե ինչ-որ մեկի հետաքրքիր ա, նշենք, որ էմոները աղանդ չեն բնավ, այլ ենթամշակույթ: Չնայած, ի՞նչ տարբերություն: Դնենք փռթենք տեղն էլ եկեղեցի կառուցենք:
Քիչ ավելի ուշ զլմներում սկսեցին հայտնվել խորհրդավոր ակնարկներ այն մասին, որ խեղճուկրակ էմոների վրա փող են աշխատում տարիքն առած լուրջ մարդիկ: Ի վերջո, ՀՀ ոստիկանության համբերության բաժակը լցվեց և իրանք հիմա կսկսեն լրջորեն զբաղվել այս խնդրով:
Ծիտատներ
- Էմոների դեմ պայքարելը առնվազն գոթություն ա:
- Փիղ
- Ես էմո եմ
- Բարսեղյան Էմո Էդո
- Я - эмо!
- I have a dream... I have a dream that one day the emos and the policemen of Armenia will be holding hands and sitting together at the table of brotherhood...
- Martin Luther King Միկա Էլ Զոլիան
Էմոները ժողովրդական բանահյուսության մեջ
- Երկու տասնհինգամյա բալիկներ պաշտպանվում են Եկեղեցուց, Հսկաներից, Ա. Հարությունաից և ԱԵԿից, պնդելով, թե նրանք էմո չեն բնավ:
Ի հավելումն
Հիմա ասածներս ինչ ա: Նախ, էդ էմոյությունը չարժի սաղ բարձրացրած շուխուռին: Մյուս կողմից, ամեն սենց շուխուռ բացահայտում ա հայ հասարակության բացառիկ (տարբեր իմաստներով) նմուշներին, որոնց գործունեությունը գոնե խնդցնում ա: Ու տենց: