«Հին կոշիկ»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
No edit summary |
||
Տող 18. | Տող 18. | ||
''Ավետիսյանը բացատրեց նաեւ, թե ինչու են այդքան լավ պահպանվել գտածոները` այդ թվում եւ այն ոտնամանը, որ կրել է մարդը մեր տարածաշրջանում 5500 տարի առաջ. - «[Թռչունների] Քարայրում միկրոկլիման այնպիսին է, որ այնտեղ գտնվող բոլոր օրգանական միացությունները փայլուն պահպանվել են»: | ''Ավետիսյանը բացատրեց նաեւ, թե ինչու են այդքան լավ պահպանվել գտածոները` այդ թվում եւ այն ոտնամանը, որ կրել է մարդը մեր տարածաշրջանում 5500 տարի առաջ. - «[Թռչունների] Քարայրում միկրոկլիման այնպիսին է, որ այնտեղ գտնվող բոլոր օրգանական միացությունները փայլուն պահպանվել են»: | ||
'' | '' | ||
[[Պատկեր:hin koshik.jpg|thumb|right|Հին կոշիկի ձևավորման վարկածն ըստ [[հայոց | [[Պատկեր:hin koshik.jpg|529px|thumb|right|Հին կոշիկի ձևավորման վարկածն ըստ [[հայոց ֆեյսբուքագրություն | հայոց ֆեյսբուքագրության]]]] | ||
==Նաև== | ==Նաև== | ||
Հարկ է նշել, որ մեր կոշիկը ոչ թե ընդհանրապես ամենահին կոշիկն ա, այլ ամենահին ԿԱՇՎԵ կոշիկը: Ինչը ոչ մի դեպքում չի կարող պակասեցնել մեր հպարտությունը: Հայեեեե~ր! | Հարկ է նշել, որ մեր կոշիկը ոչ թե ընդհանրապես ամենահին կոշիկն ա, այլ ամենահին ԿԱՇՎԵ կոշիկը: Ինչը ոչ մի դեպքում չի կարող պակասեցնել մեր հպարտությունը: Հայեեեե~ր! |
12:03, 11 Նոյեմբերի 2010-ի տարբերակ
Հին կոշիկ` Հայաստանի Վայոց Ձոր Մարզի քարանձավներից մեկում պեղված այլանդակ հին Եղվարդի Ադիդաս կոշիկ, որի շուրջ էն տիպի շուխուռ բարձրացավ` սրան նպաստեց հայոց ինտերնետներում տեղի ունեցած իրարանցումը, որ հայեցի ամենահայեցի խորհրդանիշները` դուդուկը, ծիրանը, նուռը և Շառլ Ազնավուր խառնվեցին իրար: Բայց քանի որ աշխարհի ամենահին նասկու գտնվելու մասին որևէ լուրեր չկան, կոշիկը մի տեսակ չկարողացավ նեղել վերը նշված սիմվոլներին: Բայց դե մենք մեկ ա հպարտ ենք: Հայեեեեե~ր!!!
Ընդհանուր բնութագիր
Կոշիկը աջ ոտքի թայն է, լցոնված է խոտով (որպեսզի ոտնամանը պահպանի իր ձեւը), բավական փոքր չափի է՝ համապատասխանում է կոշիկների ժամանակակից եվրոպական չափման 37 համարին։ Պատրաստված է կովի կաշվի ամբողջական կտորից, որը հետեւի եւ առջեւի մասերում բացված մի շարք անցքերով անցկացված քուղերով կապվել է ոտքին։ Կոշիկը ներբան չի ունեցել, եւ հնագետը վստահ է, որ քարքարոտ վայրերում նրա բարակ կաշվե ներբանը կարող է հեշտությամբ պատառոտվել։Լաբորատոր փորձաքննությամբ որոշվել է, որ հնադարյան կոշիկը 5637-5387 տարվա հնության է։ Այսպիսով աշխարհի ամենահայեցի կոշիկը մի տեսակ կզցրեծ 1000 տարով ավելի ջահել Եգիպտական բուրգերին ու 400 տարով ջահել Քարահունջին: Ու տենց:
Հայտնաբերումը
Հայոց ինտերնետները խառնվան իրար, երբ որ Հայաստանում հայտնաբերված կոշիկի մասին լուրը սկսեց տարածվել Արևմտյան զլմներով, որոնք իրենց հերթին հղում էին կատարում պեղումներում մասնակցած իռլանդացի և այլ վստահելի ազգերից սերող մասնագետներից: Դրա համար մարդիկ հավատացին, որ հայոց աշխարհն իսկապես տվել է աշխարհին նմանօրինակ փայլուն և անկրկնելի նմուշ:
Ավելի մարմնամասն հայտնում է Ազատությունը.
Կոշիկը հայտնաբերվել է Վայոց Ձորի Արենի գյուղի մոտակայքում գտնվող «Թռչունների քարայր» կոչվող տեղանքի հնագիտական պեղումների ժամանակ, որ 2007 թվականից ի վեր կատարում է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի, ամերիկյան եւ իռլանդական հնագետներից բաղկացած արշավախումբը:
«Սա իր հնությամբ, իր պահպանվածությամբ եզակի է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը` շարունակելով. - «Եվրասիական այս մայրցամաքում գործնականում այդ հնության նման պահպանվածության ոտնաման` գործած չարուխ, հայտնի չէր մեզ: Դա չի նշանակում, որ մյուս տեղերում չի եղել, ուղղակի կաշին չի պահպանվում հողի մեջ: Առանձնահատուկ պայմաններ են պետք, որպեսզի կաշվե որեւէ իր պահպանվի»:
Պավել Ավետիսյանի խոսքով, հայ-ամերիկյան-իռլանդական համատեղ այս արշավախմբի պեղումների ընթացքում բացվել են պղնձեքարիդարի ժամանակահատվածի բազմաթիվ շերտեր, ի հայտ են եկել շատ լավ պահպանված բազմաթիվ գտածոներ, որոնք թվագրվում են մ.թ.ա. 4200-թվականից մինչեւ 3500 թվականները:
Ավետիսյանը բացատրեց նաեւ, թե ինչու են այդքան լավ պահպանվել գտածոները` այդ թվում եւ այն ոտնամանը, որ կրել է մարդը մեր տարածաշրջանում 5500 տարի առաջ. - «[Թռչունների] Քարայրում միկրոկլիման այնպիսին է, որ այնտեղ գտնվող բոլոր օրգանական միացությունները փայլուն պահպանվել են»:
Նաև
Հարկ է նշել, որ մեր կոշիկը ոչ թե ընդհանրապես ամենահին կոշիկն ա, այլ ամենահին ԿԱՇՎԵ կոշիկը: Ինչը ոչ մի դեպքում չի կարող պակասեցնել մեր հպարտությունը: Հայեեեե~ր!
Հղումներ
- ՀամաՀայկականԼուսանկարը չխկցրել ա Կոշիկին բոլոր հնարավոր ռակուրսներից:
- Լուրջ զլմները Կոշիկի մասին` էս մեկ, [էս երկու http://www.mirror.co.uk/news/top-stories/2010/06/10/5-500yr-old-shoe-115875-22323259/]: