«Ֆեյսբուք»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
No edit summary |
||
Տող 26. | Տող 26. | ||
[[Պատկեր:azpatriot.jpg|200px|thumb|right|Հա խոսքի ի՞նչ, Ղարաբաղը մեկ ա նաղդ մերն ա]] | [[Պատկեր:azpatriot.jpg|200px|thumb|right|Հա խոսքի ի՞նչ, Ղարաբաղը մեկ ա նաղդ մերն ա]] | ||
===Քաջարի ազերների վրեժը Ֆեյսբուքում=== | ===Քաջարի ազերների վրեժը Ֆեյսբուքում=== | ||
2010 թվականի հուլիսի 2-ին հարևան երկրի ազերները (AzPatriot խմբի <strike>առն</strike>անդամները) դավադրաբար ներխուժեցին հայեցի Ֆեյսբուքի թարգմանչաց տարածքը և սկսեցին ֆեյսբուքյան տերմինների [http://wiki.hayqpress.com/index.php?title=File:Azeri_vandalism_in_Armenian_facebook_02_%28July-5-evening%29.jpg թարգմանությունները փոխարինել] անգլիալեզու հակահայկական պրոազերական` իրանց հույս տվող ինչ-որ ռեպլիկներով (Long live Azerbaijan, Karabakh=Azerbaijan): Ինքնահաստատվում էին: Հայոց [[ինտերնետներ]]ում առաջիններից մեկն ով ահազանգեց այս իրողությանը կոմրադ [http://alkhimik.livejournal.com/300964.html Ալքիմիկոսն] էր, որն իրավացիորեն պնդում է, թե մեր հարևանները եզ են: Մոտակա մի քանի օրվա ընթացքում` ռեփորթների և ակտիվ վերականգնողական աշխատանքների շնորհիվ հայեֆի պլատֆորմը վերականգնվեց, բայց հուլիսի 7-ի դրությամբ ազերական տռոցները դեռ առկա են: Պայքարը շարունակվում է: | 2010 թվականի հուլիսի 2-ին հարևան երկրի ազերները ([http://www.panarmenian.net/arm/it_telecom/news/50966/Facebook%D5%AB_%D5%B0%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%BF%D5%A1%D6%80%D5%A2%D5%A5%D6%80%D5%A1%D5%AF%D5%A8_%D5%BE%D5%A5%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%A3%D5%B6%D5%BE%D5%A5%D6%81_%D5%A1%D5%A4%D6%80%D5%A2%D5%A5%D5%BB%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%A3%D6%80%D5%B8%D5%B0%D5%AB%D6%81_%D5%B0%D5%A5%D5%BF%D5%B8 AzPatriot խմբի] <strike>առն</strike>անդամները) դավադրաբար ներխուժեցին հայեցի Ֆեյսբուքի թարգմանչաց տարածքը և սկսեցին ֆեյսբուքյան տերմինների [http://wiki.hayqpress.com/index.php?title=File:Azeri_vandalism_in_Armenian_facebook_02_%28July-5-evening%29.jpg թարգմանությունները փոխարինել] անգլիալեզու հակահայկական պրոազերական` իրանց հույս տվող ինչ-որ ռեպլիկներով (Long live Azerbaijan, Karabakh=Azerbaijan): Ինքնահաստատվում էին: Հայոց [[ինտերնետներ]]ում առաջիններից մեկն ով ահազանգեց այս իրողությանը կոմրադ [http://alkhimik.livejournal.com/300964.html Ալքիմիկոսն] էր, որն իրավացիորեն պնդում է, թե մեր հարևանները եզ են: Մոտակա մի քանի օրվա ընթացքում` ռեփորթների և ակտիվ վերականգնողական աշխատանքների շնորհիվ հայեֆի պլատֆորմը վերականգնվեց, բայց հուլիսի 7-ի դրությամբ ազերական տռոցները դեռ առկա են: Պայքարը շարունակվում է: | ||
===Անուն=== | ===Անուն=== |
12:39, 7 Հուլիսի 2010-ի տարբերակ
Ֆեյսբուք (անգլ.` facebook, էդ մեր մվինետկայի ավելի գլոբալ տարբերակն ա` տենց գիրք ա, մեջը էդ վիպուսկի բոլոր դասարանների վինետկեքը միասին)` սոցիալական ցանց, ամենամեծն ու ամենաթույնը ու ամենափողաբերը աշխարհում: Շնորհակալություն Մարկ Շաքարյանին Ցուկերբերգին:
Նախապատմություն
Սֆաթդավթարը (թուրք.` սֆաթ` սֆաթ, դավթար` գիրք) ծնվել է մեր կյանքը ավելի պայծառ սարքելու առաքելությամբ 2004 թվականի: Հեղինակը էթնիկ ջհուդ հրեա, Օքսֆորդսի Ցուկերբերգն է: Ռեֆերատների սայթը ասում ա, որ 20-ամյա (!!!!!) Շաքարյանը նստել ու գրել ա Ֆեյսբուքի նախատիպը նրանից հետո, երբ իրեն լքել է իր ընգերուհին: Հիմա սենց մի պահ լռվեք, ու հիշեք ինչ եք դուք ստեղծել լքվելուց լոմկա եղած ժամանակ: Ոչի՞նչ: Ուրեմն Ցուկերբերգը արժանի ա իրա 5 միլիարդ ամերիկյան խառը կանաչուն, իսկ դուք` ոչ: Ինչևէ, հասկանալով, որ էն աղջիկը իրան մեկ ա խանգարում էր, իսկ Ֆեյսբուքը կհեղափոխի ինտերնետները, տղեն սկսում ա զարգացնել գաղափարը, դուրս գալով համալսարանի սահմաններից, փող դնելով գործի մեջ և այլն: Մնացածի մասին խնդրում ենք դիմել վերջապես Ձյաձ Վիկիպեին:
Հայերն ու Ֆեյսբուքը
Թվաբանություն
Հայերուն մեջ Ֆեյսբուքը բավական երկար ժամանակ անտեսված էր, քանզի ի տարբերություն Աղջիկ կպցնելու սայթի ավելի խուճուճ-մուճուճ ա: Թեև այդ խուճուճությունը պայմանավորված է նախ և առաջ ֆունկցիաների անհամեմատ բազմազանության հետ: 2010 թվականի գարնան տվյալներով Ֆեյսբուքում գրանցված է ՀՀ 50 հազար քաղաքացի, իսկ Ադնակլասնիկում` 300 հազար: Մի կողմից մտահոգիչ ա, մյուս կողմից էլ, գիտեք, ավելի լավ ա Ադնակլասնիկի էդ բանակը չլցվի Ֆեյսբուք, շատ շնորհակալ ենք: Ի դեպ, սենց խոսում-խոսում ենք, հա մոռանում ենք նշել, որ մի խիլա ՀՀ քաղաքացի (155 հազար) օգտվում ա Ֆեյսբուքի նագլի քոփիփեյսթից ռուսական ՎԿոնտակծեից:
Ադնկլասնիկն ընդդեմ Ֆեյսբուքի
Ինչո՞վ ա Ադնակլասնիկը ավելի թույն Ֆեյսբուքից: Մի քանի կետ ընդամենը.
- Ախպեր, Ադնկլասնիկում կարում ես մտնես աղջկերքի նկարներ բաներ նայես, կպցնես, բան: Մտնում ես Ֆեյսբուք` ախպեր բան չես ջոգում, ուրիշների էջն էլ չի թողնում մտնի, եթե քո դրուզյաների մեջ չկա, ի~:
- Ախպեր, դե Ադնակլասնիկը գոնե ռուսերեն ա, կարում ես հասկնաս` ինչ անես, Ֆեյսբուք մտնում ես` անգլերեն ա, եսիմինչ ա....
- Ապե, դե խոսքի մտնում ես, նկարը բացում ես, բայց դաժե 5+ չես կարում դնես, լայքը-մա՞յքը որս էր:
Քստածի, որոշ ժամանակ առաջ Ադնակլասնիկի շեֆությունը հասկացավ, որ պետք ա մի քանի բան պլեճ անել Ֆեյսբուքից ու արեց (ստատուս, ֆոտոալբոմներ և այլն), բայց որոշ ծառայություններ, մասնավորապես բավական կարևոր` չընկերներից արգելափակել պրոֆայլը` վճարովի են: Սվոլըչի:
Ֆեյսբուքը` հայեցի
Այս պահի դրությամբ Ֆեյսբուքը հասանելի է 70 տարբեր լեզուներով (ամենաբոցը ծովահենային անգլերենն ա), այդ թվում` հայերենով: Քանի որ թարգմանությամբ զբաղվում են շարքային օգտագործիչները (ասում են թե էդ 70 լեզուների թարգմանելուն մասնակցել է 300 հազար ֆեյսբուքեր), ապա տեղ-տեղ հանդիպում են խնդալու ինչ-որ պահեր (օրինակ, Write something about yourself-ի թարգմանությունն այսպիսին է` "Գու մասիդ բան մը գրե" :ՃՃՃՃ), չնայած ընդհանուր առմամբ ամեն ինչ օքեյ ա: Օքեյ ա էնքան, մինչև իրանց մեծ քաքի տեղ չեն սկսում դնել հարևան երկրի բնակիչները:
Ազերներն ու հայերն ու Ֆեյսբուքը
Քաջարի ազերների վրեժը Ֆեյսբուքում
2010 թվականի հուլիսի 2-ին հարևան երկրի ազերները (AzPatriot խմբի առնանդամները) դավադրաբար ներխուժեցին հայեցի Ֆեյսբուքի թարգմանչաց տարածքը և սկսեցին ֆեյսբուքյան տերմինների թարգմանությունները փոխարինել անգլիալեզու հակահայկական պրոազերական` իրանց հույս տվող ինչ-որ ռեպլիկներով (Long live Azerbaijan, Karabakh=Azerbaijan): Ինքնահաստատվում էին: Հայոց ինտերնետներում առաջիններից մեկն ով ահազանգեց այս իրողությանը կոմրադ Ալքիմիկոսն էր, որն իրավացիորեն պնդում է, թե մեր հարևանները եզ են: Մոտակա մի քանի օրվա ընթացքում` ռեփորթների և ակտիվ վերականգնողական աշխատանքների շնորհիվ հայեֆի պլատֆորմը վերականգնվեց, բայց հուլիսի 7-ի դրությամբ ազերական տռոցները դեռ առկա են: Պայքարը շարունակվում է:
Անուն
Ազերախառը գրգրռումներից հետո հայեցի Ֆեյսբուքի օգտագործիչները նետվեցին ուղղելու սխալը` ռեփորթ անել թշնամու տռոցները, վերականգնել արդարությունը և ընդհանրապես միահամուռ ուժերով Ֆեյսբուքն էլ ավելի հայեցի սարքել: Սակայն կիրքը մի քիչ չափից շատ էր և արդյունքում հայալեզու Ֆեյսբուքում բոլոր օգտագործիչները կորցրին իրենց անունները, կոչվելով Անուն, անվանել: Շատ զավեշտալի էր: Հատկապես այն դեպքերում, երբ օգտագործողի ավատարը վերջինիս լուսանկարը չէր բնավ: Բարեբախտաբար, խնդիրը շուտով լուծվեց:
Հղումներ
- Feel da pawa of Facebook!!!! Բիզնեսի աճը պիտի սենց լինի էլի:
- Ազերների ֆեյսբուքյան ոտնձգությունների ժամանակագրությունը Հայք հանրագիտարանում:
- Բոց մուլտ` գլենդեյլահայ եղբայրներ Կարոյի և Աբոյի ֆեյսբուքյան արկածների մասին, նատուռի բացում ա:ՃՃՃ