«Ինտերնետներ»–ի խմբագրումների տարբերություն

չտեսություն-ից
Jump to navigation Jump to search
No edit summary
(Ջնջվում է էջի ամբողջ պարունակությունը)
Տող 1. Տող 1.
'''Ինտերնետները''' (անգլերեն` internets) փոքր միջատներ են, որոնք ապրում են օպտիկական, մետաղական և այլ տիպի մալուխներում: Ինտերնետները բազմանում են "ինտերնետի կանչ" (անգլերեն` internet summoning device կամ brouser) կոչվող սարքում .com, .ru, .it, .am, .org և նմանատիպ այլ հիերոգլիֆների մուտքագրման միջոցով: Պետք է նշել, որ որոշ իմպոտենտներ նշված հիերոգլիֆներում "." նշանի տեղը մուտքագրում են "dot"-ը, ինչի հետևանքով փակվում են ինտերնետների բազմացման համար բոլոր ուղիները: Արդարության համար նշենք, որ այս դեպքում մեղավոր են ոչ թե ինտերնետերը, այլ "dot"-ը մուտքագրող երկոտանի կենդանիները:


==Ֆիզիկական բնութագիր== 
Ինտերնետները չինացիների պես շատ են և աշխատասեր, սակայն, ի տարբերություն վերջիններիս, տեղաշարժվում են շատ ավելի արագ: Մասնավորապես, տարբերում են ինտերնետների տեղաշարժման հետևյալ տեսակները` թեսաբիտ/վ, տռտռաբիտ/վ և տեռաբիտ/վ: Բացի ինտերնետների տեղաշարժման արագությունից, կարևոր է նաև նրանց գլուխների տրամագծի երկարությունը:Բնականաբար, որքան այն փոքր է, այդքան ավելի դյուրին է ինտերնետներին խցկել ձեր համակարգչի մեջ:
==Ինտերնետներն ու մարդը==
Հաշվի առնելով ինտերնետների աշխատասիրությունը և արագությունը` հոմոսափիենսը սկսեց վերջիններիս օգտագործել, որպես բեռնափոխադրումների կազմամակերպման միջոց: Փաստորեն, սևամորթներին փոխարինման եկան ինտերնետները: Այս փաստը ինտերնետների իրավունքների պաշտպանության համար պայքարող հասարակական կազմակերպությունների ստեղծման համար խթան հանդիսացավ: Ըստ վերջիններիս ներկայացուցիչների` մտահոգիչ է մանավանդ անչափահաս ինտերնետների և ինտերնետուհիների վիճակը, քանի որ նրանց կողմից տեղափոխվող բեռները հաճախ լինում են պորնոգրաֆիկ բովանդակության:
==Ինտերնետները Հայաստանում==
Ինտերնետների ծառայություններից ՀՀ-ում օգտվում է մոտ 190 հազար հոմո, գագո և այլ սափիենսներ ([http://www.internetworldstats.com/asia/am.htm փրուֆլինկ]): Կարող է թվալ, թե դա մի հսկայական ամբոխ է, սակայն հաշվի առնելով ՀՀ բնակչության թիվը` համարյա երեք միլիոն, ապա երևում է, որ 6,4 տոկոսը զավեշտալի թիվ է: Միևնույն ժամանակ, կա [http://www.panarmenian.net/rus/it_telecom/news/45889/ պնդում], թե 300 հազար ՀՀ քաղաքացի իրենց ժամանակը դաժանաբար սպանում են [[ադնակլասնիկ | Ադնակլասնիկում]]: Ինչ-որ մեկը սխալվե՞լ է: Ամենևին, պարզապես այդ 300 հազարից առնվազն կեսին դժվար է համարել ինտերնետ-յուզըր: Տենց:

11:42, 22 Հունիսի 2010-ի տարբերակ