«Գլխավոր Էջ»–ի խմբագրումների տարբերություն

չտեսություն-ից
Jump to navigation Jump to search
No edit summary
չ (Ջնջվում է էջի ամբողջ պարունակությունը)
Տող 1. Տող 1.
'''չՏեսություն'''


'''Բարի գալուստ չՏեսություն:'''
'''Ո՞վ ենք մենք․․․'''  մեր կայքում։
չՏեսությունը - [[մեմ]]երի հանրագիտարան է,  համացանցային բանահյուսության հավաքածու. ավելի պարզ` չՏեսությունը  մեմերի, բանահյուսության և այլևայլ [[բան]]երի հանրագիտարան ա։
[[Ասենք]], համացանցերը չափելուց դուք հանդիպել եք չբացահայտվածի՞, չգիտե՞ք ինչ է նշանակում [[գրկիր ինձ Շուշան, վուլգար ես Մուշեղ]] կամ էլ [[ոչ մի պոեզիա]], ձգտում եք [[մի տեսակ]] ավելին իմանալ կյանքի, տիեզերքի և ընդհանրապեսի մասի՞ն, կամ էլ թե չէ ուզում եք իմանալ, թե ինչու է [[Կամո]]ն գրում [[տրանսլիտ]]ով, ինչպե՞ս ճիշտ օգտագործել [[վուվուզել]]ը, ի՞նչու է անհրաժեշտ [[Ադնակլասնիկ]]ում [[5+ | բարձր գնահատել]] նկարները, ինչո՞վ են աչքի ընկել [[Դօրիան]]ն ու [[Վանեցի Ռուբին]]ը, ինչով է վտանգավոր [[Գոռ Վարդանյան | Գոռ Վարդանյան կերպարը]] և ինչով են վտանգավոր հայ ազգի համար [[էմո]]ները, ապա էստի համեցեք  և կարդացեք։
Կարող եք նաև կիսվել:  Այո, Դուք կարող եք ավելացնել յուրաքանչյուր հոդվածի մեջ կամ նորը ստեղծել, ինչպես և [[վիկիպեձյա | վիքիպեդիայում]]։
Սակայն, ի տարբերություն վիքիպեդիայի, մենք նպատակ չունենք գրել ամեն ինչի մասին և չենք ուղղորդվում զավեշտական «կարևորություն» ու «հանրագիտարանություն» չափանիշներով։ Այսպիսով, մի հապաղեք: Միայն թե խնդրում ենք, [[առանց խուճապի]] և մոլեռանդության։
----
'''Ահավասիկ'''՝ [[Սպասարկող:Բոլորէջերը|չտեսության ցանկը]]
----
'''Կարո՞ղ եմ ես հոդված գրել։'''
Իհա՛րկե։
Սակայն եթե ձեր թեման այդպիսին է, ինչի մասին ոչ ոք ձեզնից և մոտիկ ընկերների խմբից, հոտից, շրջապատից, ոհմակից, կամ երամից բացի չի լսել, ապա [[Տառապել|տառապեք]] և ներկայացրեք [[փրուֆլինկ]]։ Քանզի մենք այնուամենայնիվ գրում ենք այն երևույթների մասին, որոնք քիչ թե շատ հայտնի են և կրողների թիվը մեկ հոգուց մի տեսակ մեծ ա։ ։Ճ
Այդպիսի [[բան]]երը մենք անվանում ենք՝ [[մեմ]]։ Փաստորեն՝ գրեք, սակայն միմիայն այն դեպքում, եթե ունեք գրելու։
Տաս-տասնհինգ բառից կազմած բառակապակցությունը՝ էդ ֆսյո-տակի բառարանի համար ա, և ոչ թե ձեռնարկի։
Իսկ այժմ կարևոր մամենտ․ հոդվածը բնավ չպիտի լինի լուրջ կամ պարունակի վհատ տրտում գրաֆիկներ և դիլխոր գիտականոտ բառեր - հոդվածը պիտի Ճշմարտություն քարոզի։ Այսինքն, եթե լուրջ , արտացոլել գոնե մեկ կտրվածք։
Մենք կարևորում ենք տեղեկատվության ճշմարտությունը։ Եթե մեմը ենթադրում է որևէ պաշտոնապես ոչ ճշմարիտ նյութ, ապա այդպես ել գրեք։ Եթե ձեր ավելացրած նյութը այնուամենայնիվ պահանջված չեղավ - բարեկիրթ հարցրեք մեզ, ի՞նչը նենց չէ։ Մենք կպատասխանենք։
Համ էլ, հոդվածը պետք ա հասկանալի լինի ոչ օրհնյալներին։ Այսինքն, տեքստի էությունն ու իմաստը պիտի լինի ակներև, հասկանալի, և ինչքան արագ, այդքան լավ։ Խոհերը և հումորը, այսպես ասած, չեն խանգարի։
Մինչ ինչ-որ բան անելը խորացեք կանոնների և պրոյեկտի նկարագրության մեջ։ Նրանք կզարմացնեն ձեզ լակոնիկությամբ։
Եվ այո, այն, ինչ գրված է չՏեսությունում [[բնավ]] [[ասնավանի]] չի։
Առայժմ այսքանը։
Դուխո՛վ։ Ու տենց:

03:38, 7 Ապրիլի 2012-ի տարբերակ