«Ի՞նչ կա»–ի խմբագրումների տարբերություն
չNo edit summary |
|||
Տող 24. | Տող 24. | ||
==Պրոզայիկ լուծումներ== | ==Պրոզայիկ լուծումներ== | ||
<blockquote> Ինչ կա մերն ա, ինչ էլ չկա, հաստատ չենք զանգի, որ բերեն </blockquote> | |||
==Մեմի արտամերբակյան կյանքը== | ==Մեմի արտամերբակյան կյանքը== |
Ընթացիկ տարբերակը 22:31, 29 հունվարի 2012-ի դրությամբ
Ի՞նչ կա (ի՞նշկա՞)` դարակազմիկ օֆ-լայն մեմ, որը լայն տարածում է ստացել "Մեր բակը" հեռուստակատակերգության շնորհիվ:
Պատմություն
Ստույգ տեղեկություններ "Ի՞նչ կա"-ի վերաբերյալ չկան, հայտնի է միայն որ լայնորեն մտել է գործածության մեջ ցուրտումութի ժամանակ: Սակայն իրապես դարակազմիկ տարածում է ստացել 1995 թվականի Նոր տարվա գիշերը Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրված "Մեր բակը" հեռուստաֆիլմից հետո: "Մեր բակը", ինչպես հայտնի է, մինչ օրս միակ կինոնախագիծն է, որը այս կամ այն կերպով (հիմնականում` գրոտեսկային պարոդիայի միջոցով) արտացոլել է 1990-ականների առաջին կեսին (ասել է թե` ցուրտումութին) հայ ժողովորդի կենցաղի և խոսքի յուրահատուկ էլեմենտները: Նույն ֆիլմում, մասնավորապես, կա մի դրվագ, երբ քուչում հանդիպում են երկու քյարթ և տեղի ունենում մի փոքրիկ, բայց դարակազմիկ երկխոսություն.
- Ի՞նչ կա: - Միշկա-բելշկա, Նիվի պակռիշկա:
Ահա թե ինչ կա
"Մեր բակի" համազգային համբավից հետո ֆիլմի հետևորդները ոչ միայն անգիր արեցին ֆիլմը և առան VHS-կասետներ, այլև ստեղծեցին "ի՞նչ կա" մեմի շուրջ մի ամբողջ լեգենդ: Մասնավորապես, քաղաքում ձեռքից ձեռք էին խլվում (A4-ի վրա տպված հետո հազար անգամ քսերոքսված) կամ փոխանցվում էին բերնե բերան (ինչպես ժամանակին մեր պապերը փոխանցում էին միմյանց "Սասնա ծռեր" էպոսը) "Ի՞նչ կա" դարակազմիկ հարցի զանազան պատասխաններ: Օրինակ. - Ի՞նշկա՞
- Կռավավի ծյոտուշկա
- Կամպյուտռնի միշկա
- Մերսեդեսի կռիշկա
- Ռեզինի պակռիշկա
- Բլու դայմոնդի ֆիշկա
Պրոզայիկ լուծումներ
Ինչ կա մերն ա, ինչ էլ չկա, հաստատ չենք զանգի, որ բերեն
Մեմի արտամերբակյան կյանքը
Բազմաթիվ այլ թևավոր խոսքերի պես ("Յա~ղք, էս ինչ կեղտոտ պադյեզդ ա~", "Բայց ձեր ի՞նչ գործն ա՞", "Չաշկա-լոշկա` շակալադնի ատնաշենի" և այլն) "Ի՞նչ կա"-ն վերջնականապես մտավ հայերուն բառապաշարի մեջ և դուրս չի գալիս մինչ օրս: Մասնավորապես, այսօր "Ի՞նչ կա" հարցով շատերը ծանոթներին հանդիպեսլի փոխարինում են "ողջույնը" (պռիվետը, բարի օրը, բարիրգունը և այլն): Քանի որ դա արդեն գաղտնիք չէ, սովորաբար կարիք չի լինում իրապես պատասխանելու, թե ինչ կա կյանքում, պետք է պարզապես ասել` "բան չէ, դու ասա":
Հայոց ինտերնետներում
Հայոց ինտերնետներում մեմը օգտագործվում է այնպես, ինչպես օֆ-լայնում` տարբեր չատերում և ֆորումներում շփվելիս մարդիկ ուզում են իմանալ միմյանցից թե ինչ կա: Եվ ոչ մի պոեզիա:
Մեմը ժողովրդական բանահյուսության մեջ
Անեկդոտ: Աշխարհին ներկայացնում են ամենագետ համակարգիչ "Խորը մտքին", որը կարող է պատասխանել բոլոր հնարավոր հարցերին: Մի օր էս հայերը գալիս են ու հարցնում են` "Ի՞նչ կա": Համակարգիչը մտածում է, մտածում է, նորից է մտածում, վատանում է, վնուշկեքի մեջ է ընկնում, հետո էլի մտածում ու վերջապես ինչ-որ պատասխան է տալիս, կարծելով, որ վտանգ այլևս չկա: Բայց հայերը լսելով պատասխանը նոր հարց են առաջ քաշում` "Բա է՞լ ինչ կա": Խորը Միտքը կախվում է: Ծրագրամիստները մի ամիս աշխատում են, հայերին հետ են կանչում` թեստավորելու համակարգիչը: Հայերը գալիս են, հարցնում են "Ի՞նչ կա": Կամպուտրը ասում է "Եսիմ, լոքշ": Հայերը զարմանում են, իրանց չեն կորցնում, ասում են "Բա ուրի՞շ ինչ կա": Կամպուտրը պատասխանում է` "Բան չե, դու ասա": Հայերը էլի իրենց չեն կորցնում, մտածում են մի քիչ, հարցնում են "Հաաա... բա էլի հին տներն ե՞ք մնում": Համակարգիչը վառվում է:
Նաև
Աշխարհում շատ հայտնի է "Ի՞նչ կա"-ի ամերիկյան համարժեքը` Wazzup! (What's up?): Այն հռչակավոր մեմի կարգավիճակ ստացավ նախ Budwaiser գարեջրի գովազդների շարքի, ապա Very Scary Movie կատակերգության շնորհիվ: Ավելի մանրամասն ահա այստեղ: