«Գոռ Վարդանյան»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
No edit summary |
||
Տող 19. | Տող 19. | ||
===Գոռ Վարդանան կերպարը=== | ===Գոռ Վարդանան կերպարը=== | ||
Գոռ Վարդանյանի կինոներում գլխավոր հերոսի (չասենք հերոսների, որովհետև ըստ էության, ինքը բոլոր ֆիլմերում լրիվ նույնն ա) անունը Գոռ ա: Որոշ միամիտ մարդիկ կմտածեն, թե դա արվում է նրա համար, որ նկարահանման հրապարակում մեծանուն կառատեիստը հասկանա, որ իրա հետ են խոսում, բայց [[ինքը]] ունի շատ ավելի տրամաբանական բացատրություն այդ երևույթի, [[ծիտատ]]. "''Ես անում եմ աշխատանք, եւ մեր նպատակն է ֆիլմի միջոցով կերտել մի կերպար՝ Գոռ Վարդանյան կերպարը, որը պայքարում է արդարության համար, մարտնչող մարտիկ է ու որը կդառնա սիմվոլ, որովհետեւ ֆիլմը մի երեւույթ է, որը նստում է մարդկանց գիտակցության մեջ: Այս տարիների ընթացքում մենք կարողացել ենք ստեղծել ու պահպանել այդ սիմվոլը:''" | Գոռ Վարդանյանի կինոներում գլխավոր հերոսի (չասենք հերոսների, որովհետև ըստ էության, ինքը բոլոր ֆիլմերում լրիվ նույնն ա) անունը Գոռ ա: Որոշ միամիտ մարդիկ կմտածեն, թե դա արվում է նրա համար, որ նկարահանման հրապարակում մեծանուն կառատեիստը հասկանա, որ իրա հետ են խոսում, բայց [[ինքը]] ունի շատ ավելի տրամաբանական բացատրություն այդ երևույթի, [[ծիտատ]]. "''Ես անում եմ աշխատանք, եւ մեր նպատակն է ֆիլմի միջոցով կերտել մի կերպար՝ Գոռ Վարդանյան կերպարը, որը պայքարում է արդարության համար, մարտնչող մարտիկ է ու որը կդառնա սիմվոլ, որովհետեւ ֆիլմը մի երեւույթ է, որը նստում է մարդկանց գիտակցության մեջ: Այս տարիների ընթացքում մենք կարողացել ենք ստեղծել ու պահպանել այդ սիմվոլը:''" | ||
==Կարծիքներ== | |||
Գոռը չի սիրում ուշադրություն դարձնել ''չկայացած մարդկանց, հարբեցող մարդկանց ու նման կատեգորիաների քննադատություններին'' ([http://www.hraparak.am/2011/12/06/erkar-tariner-em-ashxatel/ հղում]), ինչը, անշուշտ, արվում է միայն այդ մարդկանց առողջությանը չվնասելու համար: Փոխարենը Գոռին դզում այսպիսի հիմնավոր և հավասարակշռված կարծիքները (ուշադրություն, [[տրանսլիտ]]-alert!!!). | |||
* GOR@ SHAT LAVNA KINONER@ KYANQ EN SOVORACNUM VOCHTE URISH SERIALNERI NMAN ZIBIL U LAC U KOC SRANq SHAT LAV KINONER EN U GOR JAN SHAT LAVA VOR DU KAS APRES | |||
* iskapes Vrijarun im tesac filmeric amenahrashali filmn a. vorovhetev hachuyqov u hetaqrqrutyamb es nayum.. karch konkret u hetaqrqir.. voch te yerkar u animast .. halala Gorin u ira kinoyin | |||
* Gor dzez sha sirum u hargum em . Chem kaskacum vor duk qankum el nuyn azniv chshti koqmnaki mardes inchpes qo dereri mech . Unem yerku vordi u shat urx klinem vor dzez nman mecatarov mart linen u yerevi klinen . im karcikov chishtem dascirakel Gor jan lines kanqum misht hajoxch aroxch yerjaniq qo @ndaniqi het | |||
==Հետաքրքիր փաստեր== | ==Հետաքրքիր փաստեր== | ||
[[Պատկեր:gorclassicalmusic.jpg|200px|thumb|right|Գոռը նաև երաժիշտ է]] | [[Պատկեր:gorclassicalmusic.jpg|200px|thumb|right|Գոռը նաև երաժիշտ է]] |
22:17, 10 Դեկտեմբերի 2011-ի տարբերակ
Գոռ Վարդանյան` կառատեիստ, չեմպիոն, սիրված-դերասան, նախկին նախագահական թիկնապահ, Չակ Նորիսի հայաստանյան ներկայացուցիչ: Լայն մասսաներին հայտնի է դարձել 2000-ականների սկզբին, երբ հայրենական կինոյում տիրող կատարյալ վակուումի պայմաններում բացը լրացրել է 1980-ականների ամերիկյան Ճ կարգի մարտաֆիլմերը կապկող կինոնկարներ: Էս հայերը այդ բայևիկները շատ սիրեցան, Գոռի գործերը սկսեցին լավ գնալ, դարձավ ինքը շատ սիրելի, հետո մեկնե ԱՄՆ: Սակայն այդ մեկնումով նրա ակտիվությունը չպակասեց, նույնիսկ հակառակը` այնտեղ Գոռը սկսեց սերիալներ նկարահանել!!!!
Ակունքներ
Գոռի փեյջը Սֆաթդավթարում հայտնում է իր միլիոնավոր երկրպագուներին, որ նա ծնվել է 1972 թվականին, իսկ կառատե սկսել է պարապել 1984 թվականից (շատ խորհրդանշական է, եթե հիշենք Օռուելի էն հայտնի գործը, էն որ "Animal Farm"-ը չի` մյուսը): Անկախության տարիներին բացվեցին դռները ու մեր հերոսը սկսեցի մասնակցել տարբեր առաջնություններին: Նույն տարիներին եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի եւ Գագիկ Հարությունյանի առաջին անձնական թիկնապահը, հետո հակաահաբեկչական խմբի ղեկավար, ապա, արդեն Քոչարյանի ժամանակ 10 տարի եղել Ազգային անվտանգությունում:
Պետության հետ աշխատելու հետ միաժամանակ աշխատացրել ա Հայոց ֆուլ-կոնտակտ կառատեի ֆեդերացիան, իսկ 1998-ին, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, սև գոտի է ստացել ՉԱԿ ՆՈՐԻՍԻՑ!!! Զարմանալի է, թե ինչպես այդ երկու հսկաները մինչև հիմա չեն որոշել ստրկացնել ամոբղջ աշխարհը: Երևի մարդկային ռասսան իրանց համար շատ ճղճիմ ա ստրուկ լինելու համար:
Գոռամատոգրաֆ
Գոռի ու կինոյի պատմական հանդիպումը տեղի է ունեցել դեռ 1995-ին: Բայց միայն 1999-ին Հայաստանը ստացավ իր Ժանկլոդվանդամին, Առնոլդին, Սիլվեստռին, Բռուսլինին ու Չակնորիսին մեկի մեջ` Գոռը նկարահանվեց "Խավարման օրը" ռազմահայրենասիրական, դարակազմիկ, շրջադարձային մարտաֆիլմում, մերկացնելով հասարակության ամենափիս շերտերի ամենափիս խասյաթները (գողություն, կոռուպցիա և այլ քըխ բաներ) և պայքարեց դրանց դեմ միակ հնարավաոր ձևով` սենց շատ ջղային հայացքով ու վանդամ-սթայլ շրջադարձ ոտահարվածով: Ու ստացվեց: Դրա համար 2000-ին լույս տեսավ արդեն շատ ավելի խորը քաղաքական ենթատեքստ ունեցող "Ընտրությունը", երկու տարի անց` "Չգրված օրենքը", հետո հայ-ռուսական "Լոտուսի եսիմինչը" և վերջապես Գոռի կյանքի կարևորագույն ֆիլմը` Ղարաբաղյան ազատամարտի մասին պամտող "Ճակատագիրը" կինոկտավը, որը, մասնավորապես, փրկեց Գոռի ներկայությունից Սերժ Սարգսյանը կաբինետը: Բանն այն է, որ այդ ֆիլմի նկարահանումների խաթըր Գոռը հրաժեշտ տվեց նախագահական աշխատանքները:
Դերասանական խաղի առանձնահատկություններ
Գոռը կինոներում քիչ ա խոսում որ չմոռանա տեքստը ու բացարձակապես չի օգտվում միմիկայից` դեմքի մկանները փոխարեն նրա էմոցիաները արտահայտվում են կառատեյով` հարցրեք իր թշնամիներին: Հաճախ, դաժանաբար ծեծելուց առաջ Գոռը նաև ապտակում է զոհին իր շլացուցիչ հայացքով:
Գոռը սեփական դերասանության մասին. "Եթե այդքան սարսափելի վատ լիներ, չէինք շարունակի: Ես հանգիստ եմ՝ ժողովուրդն իր դրական գնահատականը տալիս է:" Ըհը, ինչպես միշտ մեղավորը ժողովուրդն ա:
Գոռ Վարդանան կերպարը
Գոռ Վարդանյանի կինոներում գլխավոր հերոսի (չասենք հերոսների, որովհետև ըստ էության, ինքը բոլոր ֆիլմերում լրիվ նույնն ա) անունը Գոռ ա: Որոշ միամիտ մարդիկ կմտածեն, թե դա արվում է նրա համար, որ նկարահանման հրապարակում մեծանուն կառատեիստը հասկանա, որ իրա հետ են խոսում, բայց ինքը ունի շատ ավելի տրամաբանական բացատրություն այդ երևույթի, ծիտատ. "Ես անում եմ աշխատանք, եւ մեր նպատակն է ֆիլմի միջոցով կերտել մի կերպար՝ Գոռ Վարդանյան կերպարը, որը պայքարում է արդարության համար, մարտնչող մարտիկ է ու որը կդառնա սիմվոլ, որովհետեւ ֆիլմը մի երեւույթ է, որը նստում է մարդկանց գիտակցության մեջ: Այս տարիների ընթացքում մենք կարողացել ենք ստեղծել ու պահպանել այդ սիմվոլը:"
Կարծիքներ
Գոռը չի սիրում ուշադրություն դարձնել չկայացած մարդկանց, հարբեցող մարդկանց ու նման կատեգորիաների քննադատություններին (հղում), ինչը, անշուշտ, արվում է միայն այդ մարդկանց առողջությանը չվնասելու համար: Փոխարենը Գոռին դզում այսպիսի հիմնավոր և հավասարակշռված կարծիքները (ուշադրություն, տրանսլիտ-alert!!!).
- GOR@ SHAT LAVNA KINONER@ KYANQ EN SOVORACNUM VOCHTE URISH SERIALNERI NMAN ZIBIL U LAC U KOC SRANq SHAT LAV KINONER EN U GOR JAN SHAT LAVA VOR DU KAS APRES
- iskapes Vrijarun im tesac filmeric amenahrashali filmn a. vorovhetev hachuyqov u hetaqrqrutyamb es nayum.. karch konkret u hetaqrqir.. voch te yerkar u animast .. halala Gorin u ira kinoyin
- Gor dzez sha sirum u hargum em . Chem kaskacum vor duk qankum el nuyn azniv chshti koqmnaki mardes inchpes qo dereri mech . Unem yerku vordi u shat urx klinem vor dzez nman mecatarov mart linen u yerevi klinen . im karcikov chishtem dascirakel Gor jan lines kanqum misht hajoxch aroxch yerjaniq qo @ndaniqi het