«Արթուր Պողոսյան»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
No edit summary |
||
Տող 47. | Տող 47. | ||
2011թ. մարտին՝ լուսին ճանապարհորդությունից որոշ ժամանակ առաջ, հայոց հրաշամանուկը հանդիպում է ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ եւ դառնում <strike>տիեզերքում հայաստանի դեսպանը</strike> հայ ժողովրդի պատմության պարենային ճգնաժամի շրջանի ամենամեծ ուրախությունը։ | 2011թ. մարտին՝ լուսին ճանապարհորդությունից որոշ ժամանակ առաջ, հայոց հրաշամանուկը հանդիպում է ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ եւ դառնում <strike>տիեզերքում հայաստանի դեսպանը</strike> հայ ժողովրդի պատմության պարենային ճգնաժամի շրջանի ամենամեծ ուրախությունը։ | ||
== Ասենք == | |||
[[Ասենք]]ըստ պատանի հրաշամանուկի խոսքերի՝ | |||
*Լույսի արագությունը 500 հազար կիլոմետր/վարկյան է։ | |||
*Պլուտոն եւ Նեպտուն մոլորակների միջեւ գոյություն ունի եւս մեկ անհայտ ծագման տարօրինակ բնույթի մոլորակ։ |
12:39, 9 Մարտի 2011-ի տարբերակ
Артур Погосян | ||
---|---|---|
Место рождения | Мартуни, Армения | |
Образование: | Доктор медицинских наук по космонавтике и аэронавтике | |
Хобби: | Астрономия |
Արթուր Պողոսյան (ռուս. Артур Погосян)՝ հայ ազգի տաղանդաշատ զավակ,առաջին հայազգի կոսմոգնաց տիեզերաբժիշկ, ավելի հաճախ՝ խելքը գլխին ֆիզիկոսների գլխացավի և սիրտ թափելու պատճառ, սփյուռքնախ Հրանուշ Հակոբյանի պարապ վախտի խաղալիքը, մի շարք հայ պաշտոնյաների դիմակը պատռող հրաշամանուկ, դոդոշոփից հեռու վարպետ, Բարոն Մյունհաուզենի հայկական հայելապատկեր Ավատար, հայոց ինտերնետներում իրարանցումա առաջացնող երեւակայական թռիչքներով տառապող կերպար։
Կյանքը
Մանկությունը
Արթուրը ցավոք ծնվել է Հայաստանում, Մարտունի քաղաքում։
Երեք տարեկան հասակում Արթուրի երազին է գալիս Գալիլեյո Գալիլեյը, որը նրան պատգամում է պատանեկան տարիքում գնալ Իտալիա, ավելի կոնկրետ Պիզա, եւ կանխատեսում է տասնհինգ տարեկան հասակում հայտնաբերել նոր աստղ։ Երազից հետո Արթուրի ջերմությունը բարձրանում է, նա ցնցումներ է ունենում, եւ քիչ է մնում մահանա, սակայն ինչ-որ հրաշքով նրա ձեռքն է ընկնում ֆիզիկայի դասագիրքը, որտեղ տեսնելով երազին եկած մարդուն՝ Արթուրը իսկույն բժկվում է։
Այս դեպքերից հետո Արթուրը սկսում է հետաքրքրվել աստղագիտությամբ։
Առաջին քայլեր
Ութ տարի առաջ Պողոսյանների ընտանիքը տեղափոխվում է Հայաստանից։ Արթուրն այդ ժամանակ արդեն իսկ ուներ իր սեփական աստղադիտակը եւ աստղագիտության մասին հարյուրից ավել գրքեր։ Դպրոցում սովորելուն զուգընթաց Արթուրը օգնում էր Տիեզերական ուսումնասիրությունների Մոսկովյան ինստիտուտին՝ նրանց ուղարկելով լուծված խնդիրներ աստղագիտությունից։ Մի օր էլ համակարգչի մոտ նստած Արթուրը պատահաբար Մեծ Արջ եւ Օրիոն համաստողությունների միջեւ գտնվող մի կարմիր կետ է նկատում։ Նա նամակով դիմում է Տիեզերական ուսումնասիրությունների Մոսկովյան ինստիտուտին եւ ստանում է պատասխան, որ իսկապես դա աստղ է եւ որ այն ուղիղ երկու ժամ առաջ բացահայտվել է ամերիկացի հայտնի գիտնական Բիգ Սթիվենսի կողմից, որն էլ իր հերթին ցանկություն է արտահայտել հանդիպել Արթուրի հետ։
Այս առիթով Օկտյաբրսկ քաղաքի 12-րդ միջնակարգ դպրոցը կոչել են Արթուրի անունով։
Արթուրը եւ նրա դերը համաշխարհային հեղափոխության մեջ
Արթուրի հոր հետ է հանդիպում ռուսաստանի նախագահը եւ բացառության կարգով նրան թույլ են տալիս սովորել Մոսկվայի Պետական Համալսարանի աստղագիտության բաժնում։ Ինչպես նաեւ սովորելուն զուգընթաց նա բարձր կուրսերի մոտ դասախոսություններ է կարդում։
Հայ հրաշամանուկի մյուս լուրջ հաջողությունը NASA-ի հետ 2007-ին կնքված պայմանագիրն է ըստ որի 2016 տվականին նա տիեզերք է թռչելու։
Փոքրիկ Էյնշտեյնը եւ ՀՀ Սփյուռքի նախարարությունը
2011թ. մարտին՝ լուսին ճանապարհորդությունից որոշ ժամանակ առաջ, հայոց հրաշամանուկը հանդիպում է ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ եւ դառնում տիեզերքում հայաստանի դեսպանը հայ ժողովրդի պատմության պարենային ճգնաժամի շրջանի ամենամեծ ուրախությունը։
Ասենք
Ասենքըստ պատանի հրաշամանուկի խոսքերի՝
- Լույսի արագությունը 500 հազար կիլոմետր/վարկյան է։
- Պլուտոն եւ Նեպտուն մոլորակների միջեւ գոյություն ունի եւս մեկ անհայտ ծագման տարօրինակ բնույթի մոլորակ։