«Ավատար»–ի խմբագրումների տարբերություն
Տող 5. | Տող 5. | ||
==Ավատարները հայոց ինտերնետներում== | ==Ավատարները հայոց ինտերնետներում== | ||
[[Պատկեր:chiqandvelu.png|200px|thumb|left|Չիքանդվելուականներին համախմբող ավատարը]] | [[Պատկեր:chiqandvelu.png|200px|thumb|left|Չիքանդվելուականներին համախմբող ավատարը]] | ||
===Կենդանի մատյան=== | ===Կենդանի մատյան=== | ||
Տող 16. | Տող 15. | ||
===ԱվաՏառ=== | ===ԱվաՏառ=== | ||
[[Պատկեր:Ա.jpg|200px|thumb|right|[[Աշոծյան]]ի պատվին Ավատար]] | |||
Նմանատիպ ակցիայով հանդես եկան նաև [[Լեզվակռիվ | Լեզվակռվի]] հակամարտող կողմերից մեկի` [[Աշոծյան | Աշոծյանի]] նախաձեռնությունների երեսին թքող ակտիվիստները: Շրջանառության մեջ մտցվեցին այսպես կոչված ավաՏառեր` ավատարներ Մեսրոպատառ այբուբենի տառերով: Ասենք, եթե ձեր անունը Լիպկնեխտ է և դուք սիրում եք հայոց գրերը և համարում եք, որ Աշոծյանը [[հայեցի]] քաղաքականություն չի վարում, ապա որպես ավատար դնում եք Լ տառը պատկերող ավաՏառը: Ի դեպ, մի ավաՏառ նույնիսկ ձոնվել է [[Աշոծյան]]ին: Շատ զավեշտալի են նայվում այն դեպքերը, երբ ավաՏառով զինված օգտագործողները գրում են [[տրանսլիտ | տրանսլիտով]]: Թեև, ինչ խոսք, դրա համար լինում են նաև հարգելի պատճառներ: | Նմանատիպ ակցիայով հանդես եկան նաև [[Լեզվակռիվ | Լեզվակռվի]] հակամարտող կողմերից մեկի` [[Աշոծյան | Աշոծյանի]] նախաձեռնությունների երեսին թքող ակտիվիստները: Շրջանառության մեջ մտցվեցին այսպես կոչված ավաՏառեր` ավատարներ Մեսրոպատառ այբուբենի տառերով: Ասենք, եթե ձեր անունը Լիպկնեխտ է և դուք սիրում եք հայոց գրերը և համարում եք, որ Աշոծյանը [[հայեցի]] քաղաքականություն չի վարում, ապա որպես ավատար դնում եք Լ տառը պատկերող ավաՏառը: Ի դեպ, մի ավաՏառ նույնիսկ ձոնվել է [[Աշոծյան]]ին: Շատ զավեշտալի են նայվում այն դեպքերը, երբ ավաՏառով զինված օգտագործողները գրում են [[տրանսլիտ | տրանսլիտով]]: Թեև, ինչ խոսք, դրա համար լինում են նաև հարգելի պատճառներ: | ||
11:56, 10 Օգոստոսի 2010-ի տարբերակ
Ավատար (անգլ. Avatar)` սոցիալական ցանցերում, բլոգերում ու ուրիշ նմանատիպ վիրտուալ վայրերում օգտագործողին ներկայացնող նկարիկ, ինչպես նաև Ջեյմս Կամերունի դարակազմիկ գեղարվեստական կինոնկար` երկումետրանոց գալիբո կապտավուն ինապլանեծյանների ու Երկրի աբորիգենների հարաբերությունների մասին:
Ավատարները հայոց ինտերնետներում
Կենդանի մատյան
Ավատարը ունի մեծ նշանակություն, քանզի հանդիսանում է մարդու դեմքը վիրտուալ ախշարհում: Շատ դեպքերում տարբեր մարդկանց հետ տարբեր մարդիկ շփվում են միայն ինտերնետներում, չիմանալով միմյանց մարդկային տեսքը և ասոցացնելով իրար ավատարային նկարիկների հետ: Օրինակ, կոմրադ Ուզողին շատերը պատկերացնում են ջայլամի տեսքով, իսկ Փղին` բատուտի վրա թռվռացող փղի կամ ՀՀ հանրապետության երկրորդ նախագահի հետ:
Ադնակլասնիկ
Ադնակլասնիկում ավատարներ որպես այդպիսին չկան: Կան նկարներ, որոնցից մեկը նշանակվում ա որպես գլխավորը ու որին անպայման պետք ա նշանակել 5+, այլապես հնարավոր են անախոռժություններ` լուսանկարի գլխավոր գործող անձի նեղացման տեսքով:
Չի քանդվելու
Ամառային ցանցաբազարի ընթացքում կինոՄոսկվայի ամառային դահլիճի պահպանման համար մայկաճղող անաստվածները հանդես եկան մի շարք կռեատիֆֆ գործողություններով: Մասնավորապես, Սֆաթդավթարի և Կենդանի Մատյանի իրենց պրոֆայլներում անաստվածները սկսեցին օգտագործել թեմատիկ ավատար: Այն է` արնակարմիր միջավայրում տեղ գտած Ամառային դահլիճի լուսանկարը:
ԱվաՏառ
Նմանատիպ ակցիայով հանդես եկան նաև Լեզվակռվի հակամարտող կողմերից մեկի` Աշոծյանի նախաձեռնությունների երեսին թքող ակտիվիստները: Շրջանառության մեջ մտցվեցին այսպես կոչված ավաՏառեր` ավատարներ Մեսրոպատառ այբուբենի տառերով: Ասենք, եթե ձեր անունը Լիպկնեխտ է և դուք սիրում եք հայոց գրերը և համարում եք, որ Աշոծյանը հայեցի քաղաքականություն չի վարում, ապա որպես ավատար դնում եք Լ տառը պատկերող ավաՏառը: Ի դեպ, մի ավաՏառ նույնիսկ ձոնվել է Աշոծյանին: Շատ զավեշտալի են նայվում այն դեպքերը, երբ ավաՏառով զինված օգտագործողները գրում են տրանսլիտով: Թեև, ինչ խոսք, դրա համար լինում են նաև հարգելի պատճառներ:
Ավատարն ու կինոն
Ասք Կամերունի մասին
Կա Հոլիվուդում, որտեղ խոսում են հայերեն ականավոր մի ռեժիսոր, անունն է Ջեյմս Կամերուն: Էս Ջեյմս Կամերունը ջահել ժամանակ կամազի բեռնատարի շոֆեր ա լինում, բայց երազում ա ռեժիսոր դառնալ ու մոնստրների մասին կինոներ նկարել: Ու, գրողը տանի, ինքը դառնում ա! Սկզբում նվիրում ա մեզ դարակազմիկ "Տերմինատոր" գիտաֆանտաստիկ դիլոգիան (որի վրա հետո քաքում են ուրիշ քեշիշյաններ ռիժիսյորչիկներ), հետո շուռ ա տալիս աշխարհը, խորտակելով "Ծիտանիկը" ու Լեո Ձիկապրիոյին դարձնելով մի ամբողջ սերնդի 12-22 տարեկան աղջիկների սեռական ֆանտազիաների գլխավոր գործող անձը: Էդ "Ծիտանիկը" աշխարհի մարդկանց էնքան ա կլպում, որ հավաքում է գրողի տարած 1,8 միլիարդ ամերիկյան դրամ: Էս Կամերունն էլ որոշում ա, որ իրա մյուս կինոն պիտի էլ ավելի դարակազմիկ լինի ու կարծես մոռանում ա, որ ժամանակին գրուզավիկի շոֆեր ա եղել: Անցնում են տարիներ (12 հատ) ու էս Կամերունը աշխարհին էլի խաբում ա` հրամցնելով "Ավատարը"...
Կամերունյան Ավատարի բնութագիրը
Երկու բառով վիճակն այսպիսին է: Կա մի հատ թույն մոլորակ` Պանդորա, որի վրա ապրում են երկումետրանոց, պոչավոր, գալիբո հումանոիդներ, որոնք էնքան քիփ են բնության հետ, որ մազերի մեջ նույնիսկ ՈՒՍԲ-պորտ ունեն, որով կպնում են, ասենք ձիու տեղ աշխատող դրակոններին ու տենց իրար հասկանում են: Մեկ էլ, որ պատահաբար կենդանի են սպանում, գալիս են ներողություն են խնդրում մեռնող կենդանուց: Հա, ու էս աբորիգենների գեղի տարածքում կա ինչ-որ մեգաթույն նյութի հանք: Կեղտոտ մարդիկ, իհարկե, ուզում են էդ նյութը քաշեն տանեն Երկիր, իսկ նա'ավիները իրանց չեն էլ քորում: Ու որ նա'ավիներին խաբեն իրանց մոտ են ուղարկում Ջեյք Սալիին: Իրան կոմպով կպցնում են իրա ու նա'ավիների ԴՆԹից ստացված ավատարին ու ղրգում են շպիոնություն անելու: Իսկ մեր Ջեյք Սալին, անշուշտ, սիրահարվում ա ոժդի աղջկան: Ու տենց:
Ավատարն ու հայերը
Ասք մեր հինավուրց երկրի հետամնացության մասին
Իրականում ֆիլմը սիրուն տենց ադիբուդիական ատրակցիոն ա: Ըստ որում, ֆիգ, թե հայերը Հայաստանում կարային ջոգեին սիրուն կինոյի սաղ կայֆը առանց iMAX կինոթատրոնների, կամ գոնե ուղղակի եռաDով: Մենք, իհարկե, պապուասների նման ստիպված էինք դիտել այս կինոնկարը մի հատիկ կինոթատրոնի մի հատիկ կինոդահլիճում առանց որևէ գրողի տարած տրիդե-ակնոցի: Տեղից մի բան չէր, սենց էլ ընդհանրապես բան չհասկացանք: Ոմանք նույնիսկ դիպերսվեցին ու կասկածի տակ դրեցին նորմալ կինոյի երջանիկ ապագան:
Բայց սյուժեն մի տեսակ ծանոթ էր...
Ի դեպ, սյուժեի մասին: Գտնվեցին մարդիկ (աշխարհում և Հայաստանում մասնավորապես), որոնք արցունքոտված աչքերով սկսեցին ասել, թե "Ավատարից" հետո իրանք սկսեցին ատել մարդկությունը, որովհետև մարդիկ քանդում են սեփական ու ուրիշների բնությունը իրանց փողի խաթըր: Հարց է առաջանում` չգիտեի՞ք մինչև հիմա: Բացի այդ, մինչ այժմ բավական հաջող սցենարներով աչքի ընկնող Ջեյմսը Կամերունը էս անգամ նենգաբար դրել ու քոփի/փեյսթա արել Դիսնեյի "Պոկահոնտասը" ուղղակի փոխելով մի քանի անուն: Մեկը մեկի և ոչ մի պոեզիա! Ահավասիկ փրուֆլինկ: Ամեն դեպքում, մոտավորապես մի ամիս մարդիկ հա գնում էին ու նայում էին "Ավատարը": Բայց ընդամենը մի քանի ամիս հետո պարզվեց, որ հայերը ավելի շատ սիրում են ոչ թե Պանդորայի բնությունը, այլ հայ ազգի հավատքը` "Արարատից Սիոն" վավերագրական ֆիլմը նայեց նույն կինոՄոսկվայի նույն Կարմիր դահլիճում ավելի շատ մարդ, քան "Ավատարը":
Ծաղիկ
"Ավատարի" հայաստանյան վարձույթի ընթացքում օգտագործողներից մեկը առաջ քաշեց մի վարկած, թե գլխավոր հերոս Ջեյքսուլիի զոնքաջը` նա'ավիների հոգևոր առաջնորդ Մո'ատը Պանդորա խոպան գնացած հայուհի է: Վարկածը հիմնվում էր նրա վրա, որ Նեյտիրիի մորը ժամանակ առ ժամանակ անվանում էին Цахик, ասել է թե` Ծաղիկ: Սակայն, հետագայում պարզվեց, որ դա ոչ թե անուն է, այլ պաշտոն` Tsahik: Ու տենց, Ցախիկը ուղիղ կապի մեջ ա Ծառի հետ, ու ինքն ա վերծանում Ծառի ուզածները: Մյուս կողմից, չի բացառվում, որ նա'ավիները արյունակցական կապեր ունեն Բիթլզի "Yellow Submaryan"-ի Blue Meany-ների հետ: