«Windows»–ի խմբագրումների տարբերություն
(Վինդայի մասին) |
|||
(Միևնույն մասնակցի մեկ միջանկյալ տարբերակ թաքցված է) | |||
Տող 17. | Տող 17. | ||
== Հայաստանում == | == Հայաստանում == | ||
Այստեղ վինդայից ամենաշատ ու հարգված տարբերակը դա Windows 7-ն է։ Այն ավելի նախընտրելի ա, որովհետև նոր վերսիաներին սովորելը "դժվար ա" ու "բարդ", որովհետև հազիվ են XP-ից շատերը անցում կատարել դեպի դրան | Այստեղ վինդայից ամենաշատ ու հարգված տարբերակը դա Windows 7-ն է։ Այն ավելի նախընտրելի ա, որովհետև նոր վերսիաներին սովորելը "դժվար ա" ու "բարդ", որովհետև հազիվ են XP-ից շատերը անցում կատարել դեպի դրան, քանզի պաշտոնական վիճակագրությունը ցույց ա տալիս որ Հայաստանի ~56%-ը օգտագործում ա Windows XP ([https://gs.statcounter.com/windows-version-market-share/desktop/armenia պրուֆֆ]): Դա երևի հին կոմպերի վրա մնացած XP-ներն ու լիցենզավորված վինդաներն են, որովհետև մեր մոտ նույնպես չեն սիրում առնել վինդան։ Կան թափած տորրենտ տրեկերներ խոսքի Rutracker.org կամ NNMClub, որտեղից կարելի ա քաշել բաղձալի 7-ը։ Բայց միջին վիճակագրական անձերի կոմպերի վրա չի էլ լինում դնել նորմալ օպերացիոն, կամ լինում ա, բայց դրա ցանկությունը մեծապես չկա, իսկ ավելի թարմ Windows-ը սովորականի պես դրված ա նոր կոմպերում, որոնք վերցվում են ապառիկ պայմաններով։ |
Ընթացիկ տարբերակը 15:27, 16 Հունիսի 2022-ի դրությամբ
Windows - այս երկրում, և ընդհանրապես, աշխարհի մակարդակով ամենաշատ օգտագործվող օպերացիոն համակարգ, ստեղծված Microsoft-ի կողմից։ Այդ հայտնիությունը ապահովվում ա իրան նորմալ ալտերնատիվաների բացակայությունը և համակարգիչների վրա default-ով դրված լինելը։
Էությունը
Վինդան կախրտող օպերացիոն համակարգ ա, որի վրա կենտրոնացած ա անգամ ՀՀ հիմնական տնտեսությունը։ Օգտատերին տալով ադմինի իրավունքներ միանգամից թույլ ա տալիս ընդհանրապես զրոական մակարդակով չուգունատերին ցբխել համակարգիչը, փչացնել ՕՀ-ն ու դառնալ վիրուսների համար հարմար միջավայր։ Իսկզբանե լինելով MS-DOS-ի համար նախատեսված գրաֆիկական բաղադրիչ, կարելի էր ընդհանրապես չանհանգստանալ դրա վրով, որովհետև այն հեշտ ջնջվում էր ու տեղը կարելի էր կոխել այլ ֆայլերի մենեջեր, օրինակ Norton Commander կամ DOS Navigator, ու միայն երրորդ վերսիայից սկսած այն սկսեց հիշացնել "յանի օպերացիոն սիստեմ"։ Մինչև Millenium Edition-ը Windows-ը առանց DOS ոնց որ ձուկն առանց ջուր լիներ, ու միայն NT վերսիաներից սկսած այն անկախացավ դոսական գաղափարներից։ Հիմա էլ, դա այդքան էլ հեշտ չէ, քանի որ վինդայի վրա բացի տնտեսական բաղադրիչից, կենտրոնացած ա նաև գեյմինգը, ծրագրավորման ոլորտը և այլն վունդերվաֆլիներ որոնք մոտակա տարիների ընթացքում ուղղակի չեն կարող այդքան հեշտ գահնկեց անել Microsoft Windows-ը։
Պատմություն
Երբ Գեյթս ձաձան հաջողությամբ առավ PC-Dos-ը ու այն վերաթողարկեց "MS-DOS" բրենդով, ինչ-որ ժամանակ անց սկսեց անհրաժեշտություն առաջանալ ստեղծել գրաֆիկական շերտ - ավելի հեշտ ՕՀ կառավարելու համար։ Առաջին (1985) ու երկրորդ (1987) վերսիաները չեն էլ հիշացնում օպերացիոնկա։ Իրանք նույն Norton & Volkov Commander-ների ավելի գեշ տարբերակներն են, ուղղակի երկրորդ վերսիայից սկսեց հայտնվել պատուհանային ձևաչափը, որը թույլ տվեց գոնե տեղափոխել այս/այն պրոցեսսը դեպի ուրիշ կողմ։ Windows 3.0-ից սկսած այն սկսեց դառնալ "առանձին" օպերացիոն համակարգ, իհարկե մինչև Millenium աշխատելով ԴՈՍի շերտում։ Հայաստանում հենց երրորդ վինդան էր որ հանդիսացել էր համակարգչային կուրսերի հիմնական թեման։ Windows 95-ից սկսած արդեն ձևավորվեց այն ինտերֆեյսը, որի հիման վրա էլ կառուցվում ա ողջ գրաֆիկական համակարգը, պատուհանները և այլն։ Բայց այսպիսի աշխատանքի արդյունքում վինդան ուղղակի դանդաղ էր աշխատում ու պետք էր ավելի հիմնովին ձևավորել համակարգը։
Մոտավոր 90-ական թվականների սկզբից IBM-ի հետ սկսեցին միասին կառուցել բարգավաճ երկիրնոր օպերացիոն համակարգ OS/2 անունով, որը մինչև 94-95 թվերը կառուցեցին, հետո իրարից բաժանվեցին Windows-ի պրասլոյկեն դնելու թեմայի վրա։ Այդ օրվանից ամեն մեկին մնաց իր NT կոդերի կոպիան, որի արդյունքում փոքրափափուկները սարքեցին Windows NT լինեյկեն, որի վրեն անգամ հիմա օգտագործվող Windows 7-ը, 10-ն ու 11-ն են։ Այդտեղ արդեն գրաֆիկական ինտերֆեյսը խաչասերվեց բուն համակարգի հետ, որը յարգե զգալիորեն արագացրեց օպերացիոնկեն, սակայն առաջացրեց մեկ այլ խնդիր - եթե գրաֆիկական համակարգը ունեցավ բագ, ապա այդ բագը կանդրադառնա ՕՀ վրա։ Windows Vista/7-ի վերսիաներում այդ պահը ֆիքսել են, բայց մինչև այդ NT օպերացիոնները այդպիսի Աքիլեսյան գարշապար ունեյին։
Ծրագրեր
- Internet Explorer. Հատուկ ստեղծվել ա Microsoft-ի կողմից որպեսզի քաշի նորմալ բրաուզերներ ինտերնետ մտնելու համար։
- Windows 7-ի խաղեր. Պարապ երեխեքների ու խաղ քաշելու թույլատվությունից զրկված անձնավորությունների համար անկապ խաղեր (շախմատ, Purble Place, կարտ a.k.a. Solitaire և այլն) որոնք գոյություն են ունեցել հին վինդաներից մինչև 7-րդը ներառյալ։ Windows 8-ից սկսած կամ պիտի իրա մեջի անպետք Store-ով քաշես էլ ավելի անկապ զիբիլներ, կամ ուղղակի սովորես տորրենտով օգտվել։
- Notepad կամ Блокнот. Սովորական տեքստային խմբագրիչ, ոչ ավելին։
- WordPad. Մինչև 95-ը եղել է ուղղակի Write: Word-ի կաստրացված տարբերակը ու բլակնոտի ultimate տեսակը։ Համարյա ոչ մեկ չի օգտագործում։
- Paint. Պարապ նկարչական զիբիլ, որով նկարում են զուտ պարապությունից։
Հայաստանում
Այստեղ վինդայից ամենաշատ ու հարգված տարբերակը դա Windows 7-ն է։ Այն ավելի նախընտրելի ա, որովհետև նոր վերսիաներին սովորելը "դժվար ա" ու "բարդ", որովհետև հազիվ են XP-ից շատերը անցում կատարել դեպի դրան, քանզի պաշտոնական վիճակագրությունը ցույց ա տալիս որ Հայաստանի ~56%-ը օգտագործում ա Windows XP (պրուֆֆ): Դա երևի հին կոմպերի վրա մնացած XP-ներն ու լիցենզավորված վինդաներն են, որովհետև մեր մոտ նույնպես չեն սիրում առնել վինդան։ Կան թափած տորրենտ տրեկերներ խոսքի Rutracker.org կամ NNMClub, որտեղից կարելի ա քաշել բաղձալի 7-ը։ Բայց միջին վիճակագրական անձերի կոմպերի վրա չի էլ լինում դնել նորմալ օպերացիոն, կամ լինում ա, բայց դրա ցանկությունը մեծապես չկա, իսկ ավելի թարմ Windows-ը սովորականի պես դրված ա նոր կոմպերում, որոնք վերցվում են ապառիկ պայմաններով։