«Վիրուս»–ի խմբագրումների տարբերություն

չտեսություն-ից
Jump to navigation Jump to search
No edit summary
Տող 1. Տող 1.
{{moar}}
{{moar}}
{{ՈչՄիՊոէզիա}}
== Վիրուսների նշանակությունը կամպուտըրի կյանքում ==
== Վիրուսների նշանակությունը կամպուտըրի կյանքում ==
[[Պատկեր:Computer-virus.jpg|right|thumb|Subj]]
[[Պատկեր:Computer-virus.jpg|right|thumb|Subj]]

15:20, 23 Հունիսի 2010-ի տարբերակ

Moar.jpg Այս էջը պահանջում է ավելի շատ նկարներ, տառեր և այլ պոէտիկ բաներ:

Կաղապար:ՈչՄիՊոէզիա

Վիրուսների նշանակությունը կամպուտըրի կյանքում

Subj

Ինչպես հայտնի է գրքերից` մեր կամպուտըրի(կամպուտըր բառը առաջացել է չուկչայերեն համակարգիչ բառից) կյանքը մի օր վերջանում է, բայց մինչև վերջանալը, նրանում մեծ դեր են խաղում վիրուսները: Դեռևս 2002 թվականից սկսած գործում է միջազգային ՎԿՍՖ(Վիրուսակիր Կամպուտըրների Սպորտային Ֆեդերացիա) կազմակերպությունը, որտեղ ամեն տարի մրցում են բազմաթիվ կամպուտըրներ, որոնցից ամենաշատ վիրուսակիր կամպուտըրները արժանանում են "Վիրուս-Վետերան" պատվավոր կոչմանը, և ստանում դիպլոմներ: ՎԿՍՖ-ի գավաթի խաղարկություններում Հայաստանը հայտնի է իր հաջող ելույթներով, մեր մարզիկները ամեն տարի իրենց կամպուտըրներով գրավում են ամենապատվավոր տեղերը:

Անտիվիրուսներ

Allfa5.jpg

Վիրուսակիր կամպուտըրների սպորտի հիմնադրման հետ մեկտեղ առաջացան փոքրամասնություն կազմող անտիվիրուսակիրներ, որոնք ստեղծեցին անտիվիրուսներ` ՎԿՍՖ առաջնություններում մրցակիցներին խոչընդոտելու համար: Մեծ պատմական դեր խաղացած անտիվիրուսներից են Կասպերաձեն, Մորտոն Սիմանտեկը, Մոդա-32-ը, և նույնիսկ բժիշկ Վեբը: Նրանք մինչև այսօր ընդհատակյա կարգով արտադրվում և վաճառվում են, նույնիսկ խրախուսական կարգով ձրի բաժանվում են ի վնաս ՎԿՍՖ ֆեդերացիայի:

Վիրուսների տեսակները

Վիրուսները լինում են հիմնականում տարբեր տեսակի, մասնավորապես` առաջին, երկրորդ, և այլն: Առավել վտանգավոր են ձիերի վիրուսները, կամ, այլ կերպ` տրոյան վիրուսները: Բացի դրանից լինում են վատ ու շատ վատ վիրուսներ, ինչպես նաև` տուֆտա վիրուսներ: Վերջիններս այժմ լայնորեն օգտագործվում են կամպուտըրային վիրուսասպորտի ասպարեզում, բայց ցածր որակի պատճառով չեն կարողանում կամպուտըրներին առաջնությունում հասցնել բարձր հորիզոնականների: