«Սերիալ»–ի խմբագրումների տարբերություն
(→Հիմա) |
|||
(Միևնույն մասնակցի մեկ միջանկյալ տարբերակ թաքցված է) | |||
Տող 9. | Տող 9. | ||
== Հայեցի սերիալների առանձնահատկությունները == | == Հայեցի սերիալների առանձնահատկությունները == | ||
{{Ասացվածք|Ամեն ինչ անում են միշտ սահմանափակ տարածության մեջ, կամ տուն, կամ գրասենյակ, ուրիշ ոչ մի տեղ... հա մեկ էլ հիվանդանոց, որը շատ ավելի քիչ է հանդիպում: Մի թեման շատ են երկարացնում: Էն բաները, որոնք կարան 5 սերիայում անեն, 20 սերիայում են տեղավորում: Դերասանները համարյա միշտ նույնն են: Խոսակցության թեման միշտ նույնն ա (20 սերիա)| | {{Ասացվածք|Ամեն ինչ անում են միշտ սահմանափակ տարածության մեջ, կամ տուն, կամ գրասենյակ, ուրիշ ոչ մի տեղ... հա մեկ էլ հիվանդանոց, որը շատ ավելի քիչ է հանդիպում: Մի թեման շատ են երկարացնում: Էն բաները, որոնք կարան 5 սերիայում անեն, 20 սերիայում են տեղավորում: Դերասանները համարյա միշտ նույնն են: Խոսակցության թեման միշտ նույնն ա (20 սերիա)|VisTolog}} | ||
Ձեռնարկ հայ սերիալագիր սցենարիստների համար. | Ձեռնարկ հայ սերիալագիր սցենարիստների համար. | ||
Տող 51. | Տող 51. | ||
* ''Հայրենիքի համար կռվում են գնալով սահման ու զենքով կրակելով''․ Դրա վառ օրինակն է 'Երդումը', որը իր սկզբնական սերիաներում վառ ցուցադրում էր այդ գաղափարախոսությունը։ Դե իհարկե, ու՞մ են պետք խելացի մարդիկ ովքեր կարող են զարգացնել տնտեսությունը, զարգացվածության մակարդակի շնորհիվ փոխել ազգը և իր մտածելակերպը - գնա սահման ու զոհվի, կապ չունի դու ինչ ես արել քո հայրենիքի համար - քեզ հիշելու են միայն քո զենքով արկածների համար, իսկ մեր երկրում իրական զենքը դա խելքը, հայրենասիրությունը, միասնականությունը չէ, այլ սովորական վինտովկեն ու քրչոտ գրանատը։ | * ''Հայրենիքի համար կռվում են գնալով սահման ու զենքով կրակելով''․ Դրա վառ օրինակն է 'Երդումը', որը իր սկզբնական սերիաներում վառ ցուցադրում էր այդ գաղափարախոսությունը։ Դե իհարկե, ու՞մ են պետք խելացի մարդիկ ովքեր կարող են զարգացնել տնտեսությունը, զարգացվածության մակարդակի շնորհիվ փոխել ազգը և իր մտածելակերպը - գնա սահման ու զոհվի, կապ չունի դու ինչ ես արել քո հայրենիքի համար - քեզ հիշելու են միայն քո զենքով արկածների համար, իսկ մեր երկրում իրական զենքը դա խելքը, հայրենասիրությունը, միասնականությունը չէ, այլ սովորական վինտովկեն ու քրչոտ գրանատը։ | ||
* '' | * ''Հարուստները միշտ պորճ են ու անդաստիարակ իսկ աղքատները միշտ բարի''․ Տարե՛ք պարալլելներ Դժվար Ապրուստի ու Հարազատ Թշնամու միջև, և դուք առանձնապես շատ տարբերություններ չեք տեսնի։ Այդ սերիալներում հարուստների ու աղքատների հիմնական մասը համեմատվում են բարիների ու չարերի հետ։ Իրականում կարող է լինել ճիշտ հակառակը, և այս ստերեոտիպը վերաբերվում է կոռուպցիայի հետ կապված մարդկանց ընտանիքներին և նորմալ դաստիարակությամբ ընտանիքներին։ Կան բազմաթիվ աղքատներ, որոնք այդքան էլ բարի չեն, ու հարուստներ որոնք պորճ չեն․․․ | ||
==Նաև== | ==Նաև== |
Ընթացիկ տարբերակը 16:12, 16 Հունիսի 2022-ի դրությամբ
Սերիալ` ի սկզբանե` բազմասերիանոց գեղարվեստական կինոնկար, Հայաստանում` ամենամեծ պիզդեցը, որը կարող էր պատահել հայ ժողովրդին, իր անհուսությամբ հաղթում է նույնիսկ հայկական շոու-բիզնեսին: Ներկայումս հայկական սերիալների 99.9999999999999999999999999%-ը պատկանում է Պանարմենիանին։
Ակունքներ
1990-ականներին ողջ հետխորհրդային մասսաների հետ հայերը չռած աչքերով նայում էին նախ մեքսիկական ("Рабыня Изаура", "Богатые тоже плачут", "Իմ երկրորդ մայրը"), ապա բրազիլական ("Тропиканка", "Секрет тропиканки", "Новая жертва"), ինչպես նաև դարակազմիկ ամերիկյան "Սանտա-Բարբարա" սերիալները: 2000-ականներին մեծ իրարանցում առաջացրեց բրազիլական "Կլոնը", որի չամչահատիկը հայ ժողովրդի սրտին այդքան հարազատ արաբական մշակույթն էր: Մի քանի տարի տնային տնտեսուհիները քննարկում էին արաբական բարքերը, քննարկում էին Լուկասի և Ջեյդի հարամ ինտիմ կապը, իսկ երեխաները դպրոց էին գնում զինված վերոհիշյալ պերսոնժաների ռոժերը կրող տետրերով:
Շատ չանցած հայ հեռուստադեմքերը հասկացան, որ մարդկանց կարելի ա խաբել նաև հայրենական սերիալաբուծությամբ: Ասում են, առաջինը Շանթի "Վերվածաներն" էին, հետո Արմենիայի "Դժբախտ երջանկությունը": Քանի որ մարդկային մասսաները սկսեցին խժռել ուղեղի ոչնչացման այս նոր միջոցը, դրանց քանակությունը սկսեց աճել ու աճել: Երբ սերիալների բիզնեսը հասավ իր պիկին, իր մեկենասության տակ սերիալիզացիան վերցրեց չարաբաստիկ Պանարմենիանը, որը բորտի ետևում թողեց մնացած բոլոր ապուշ սեՅրալները և մեկնարկեց կոնվեյերական արտադրություն։
Հայեցի սերիալների առանձնահատկությունները
Ձեռնարկ հայ սերիալագիր սցենարիստների համար.
Ժանր
Մոռացեք ժանրային բաժանումների մասին` հայեցի սերիալը պետք է լինի միաժամանակ դրամա, տրագեդիա, կրիմինալ, կատակերգություն ու էլի տրագեդիա, մեկ էլ մի քիչ տրագեդիա և իհարկե` ողբերգություն մի քիչ կրիմինալով: Կրիմինալ ողբը մեր գործի հաջողության 90 տոկոսն ա:
Նաև գոյություն չունի տարիքային սահմանափակում` պետք ա նենց անել, որ սերիալը նայեն բոլոր տարիքի հայորդիներն ու հայդուստրերը: Այսինքն, հերոսները պետք ա լինեն ջահելական սերնդից ու մեծերից (տենց համ էլ կարելի ա խաղարկել "հայրերի ու որդիների" դարավոր խնդիրը), անպայման մի երկու երեխա (որ ասեն "վա~յ, ինչ պուպուշն ա~"), մի երկու հատ էլ բիձա (չմոռանանք, թե ինչ մեծ դեր ունեն հայերի կյանքում տատիկ-պապիկները):
Սյուժե
Անպայման պետք ա լինեն հարուստներ ու աղքատներ: Հարուստները` կրիմինալագեն ու լպիրշ, աղքատները` ազնիվ ու բարի: Բայց: Հարուստների մեջ անպայման պետք ա լինեն մի երկու հոգի բարի մարդիկ, որոնք ամաչում են իրանց նման հարուստ, բայց փիս մարդկանցից: Իրանք պետք ա ընկերանան աղքատների հետ, բայց իրանց հարստությունը պետք ա խանգարի աղքատների հետ շփմանը:
Գլխավոր հերոսները
...Ամենահաղթող տարբերակը` երիտասարդ ուսանող աղջիկն ա: Ցանկալի ա, որ ինքը լինի շատ աղքատ, առանց հոր, հազիվ` ոռահան լինելով հացի փող վաստակող մայրիկով: Աղջիկը պիտի լինի լավ սովորող, կարդացած, բարի, համեստ, անօգնական, վեհ, միամիտ ու ամաչի տղաներից (ասել է թե` հանկարծ, ոչ մի դեպքում, որ խարակտեր չունենա!!!): Իրան պետք ա սիրահարվեն միաժամանակ մի քանի երիտասարդներ: Ցանկալի ա, որ մեկը լինի իրա նման չքավոր ու կյանքից նեղված, մեկն էլ` հարուստ, ջիպ քշող, որ էն աղքատը ամեն անգամ աղջկան ասի, որ հարուստը ուզում ա իրան իրա փողերով խաբի:
Կարևոր դեր են խաղում տղաների ընկերները: Հատկապես հարուստը պետք ա լինի կիսաքյարթու (եթե լրիվ քյարթու լինի, ռիսկ կա, որ մի հինգ հոգի քիչ կնայի սերիալը), ունենա քյարթու ընկերներ, որոնց հետ ինքը կնստի քյարթու կաֆեներում ու արաղ կխմի, ասելով քյարթու կենացներ, քորելով քյարթու սանդրվածքներով պատված գլուխները: Մեկ էլ չի խանգարի, որ ունենա քյարթու ընգերուհի:
Գլխավոր հերոսները երբեք չպիտի ժպտան, ուրախանան, հրճվեն` չի կարելի: Իրանք պետք ա լինեն դժբախտ` սիրեն անպատասխան, չգտնեն հորը, կորցնեն մորը, հիվանդանան, մոտիկ ընկերուհին ռակ հիվանդանա, ընկերոջը առևանգեն, հորքուրը թալանի, պարզվի, որ` քուրը իրա մերն ա, որը բարի հարևան պապիկը ժամանակին բռնաբարել ա իրա մորը: Գլխավոր հերոս տղան պետք ա բացահայտի, որ իրա հերը մարդասպան ա, մերը պոռնիկ էր, որ ինքը վերցնովի ա, իսկ կինը դավաճանում ա: Մե խոսքով` սաղ իրար քցեն, խաբեն, սպանեն (ի դեպ, ոչ մի բան չի արվում օրենքով` կյանքում տենց չի լինում): Սա անհրաժեշտ է, որպեսզի հեռուստադիտողը սեցն գլխով "հա" ասելով կարեկցի ու ասի` "բա կյանքը սենց ա լինում...":
Մենձերի սերունդը
...Մեծահասակները անպայման պետք ա լինեն օլիգարխ-կրիմինալագեն տարրեր, ջիպերով, ախրանայով ու ասաբնյակներով (վ կվարծիրախ ժիվուտ լախի): Իրանք անպայման պետք ա ունեն սև կետեր անցյալում: Նենց սև կետեր, որ դրանց համար իրանց երեխեքին կարող ա առևանգեն, ծեծեն, ծախեն և այլն:
Առևանգելու պահը շատ, շատ կարևոր ա, որովհետև դերասաններից մեկը ցանկացած պահի, կարող ա հանկարծ ուզի գնալ արձակուրդ ու նկարահանումները չկանգնանցնելու համար, պետք ա, որ սյուժեով իրան առևանգեն:
Նույն էդ օլիգարխ մեծերը պետք ա լինեն քյարթու "ադաթավոր" հայորդիներ` էն որ տղամարդը դրած ունի տան կանանց ասածների վրա, որ եթե տղան պսագվում ա, ուրեմն պիտի տանը ապրի իրանց հետ, իսկ աղջիկը եթե սիրահարվում ա ինչ-որ չդզող տղայի` կապ չունի, դա իր ընտանիքին հարիր չի:
Ցանկացած պահի պատրաստ եղեք սպանել հերոսներից ցանկացածին` տնտեսական վիճակն այնպիսին է, որ դերասանը հանկարծ կարող է հագնել ղեկավարության հետ աշխատավարձի վրով ու հեռանալ նախագծից: Էդ դեպքում պետք ա ձև գտնել իրան սպանելու համար:
Երկխոսություններ
...Փիս մարդիկ պիտի խոսան նորմալ մարդկանց պեստ` խոսակցականով, լավ մարդիկ` գրական: Բայց որ չուզողները չհաչան ժառգոնի տարածման թեմաներով, դաժե կրիմինալ գողական տարրերը պիտի մեկ ու մեջ գրական մտնեն: Օր.` "Արա հո դու չե՞ս գժվել, նման բան չէր կարող պատահել!", կամ "Արա դու քիչ մտածի, քեզ ասում են` առևանգի, գնա գործդ արա":
Հիմա
Հիմա սերիալները ոչ միայն դեգրադացիայի աղբյուր են հանդիսանում, այլ քարոզչության կենտրոն։ Վերջերս հայտնվում են շատ սերիալներ, որոնք փորձում են անգամ մտցնել այս/այն կարծրատիպեր դիտորդի համար։ Ինչպիսիններն են ի հայտ եկել սերիալների ընթացքում ՝
- Հայրենիքի համար կռվում են գնալով սահման ու զենքով կրակելով․ Դրա վառ օրինակն է 'Երդումը', որը իր սկզբնական սերիաներում վառ ցուցադրում էր այդ գաղափարախոսությունը։ Դե իհարկե, ու՞մ են պետք խելացի մարդիկ ովքեր կարող են զարգացնել տնտեսությունը, զարգացվածության մակարդակի շնորհիվ փոխել ազգը և իր մտածելակերպը - գնա սահման ու զոհվի, կապ չունի դու ինչ ես արել քո հայրենիքի համար - քեզ հիշելու են միայն քո զենքով արկածների համար, իսկ մեր երկրում իրական զենքը դա խելքը, հայրենասիրությունը, միասնականությունը չէ, այլ սովորական վինտովկեն ու քրչոտ գրանատը։
- Հարուստները միշտ պորճ են ու անդաստիարակ իսկ աղքատները միշտ բարի․ Տարե՛ք պարալլելներ Դժվար Ապրուստի ու Հարազատ Թշնամու միջև, և դուք առանձնապես շատ տարբերություններ չեք տեսնի։ Այդ սերիալներում հարուստների ու աղքատների հիմնական մասը համեմատվում են բարիների ու չարերի հետ։ Իրականում կարող է լինել ճիշտ հակառակը, և այս ստերեոտիպը վերաբերվում է կոռուպցիայի հետ կապված մարդկանց ընտանիքներին և նորմալ դաստիարակությամբ ընտանիքներին։ Կան բազմաթիվ աղքատներ, որոնք այդքան էլ բարի չեն, ու հարուստներ որոնք պորճ չեն․․․
Նաև
Առավել առաջադեմ սերիալագիրները, հնարավորությունների դեպքում, անշուշտ, կարող են ներգրավվել սփյուռքը, նախ և առաջ օմերգահայությունը: Դա կարող է հարստացնել ինչպես կրիմինալ էլեմենտը (շարքային հայաստանցի դիտողը միայն հպարտություն կապրի, տեսնելով էկրանին Ֆեբեեռի ու Կագեբեի ներվերին ազդող սփյուռքահայ գողականներին, որովհետև կարան ասեն, որ մենք էլ ունենք մեր դոն կառլեոնեներին), այնպես էլ խոսակցական մասը, քանի որ հերոսների բառապաշարների մեջ մտնում են ֆաքյու, էմերջընսի, հայ, բայ և այլ մրցունակ բառերը: Համ էլ դե ավելանում ա աուդիենսը` օմերգահայերի տեսքով:
Կասկածներ կան, որ հայկական սերիալների բոլոր սցենարիստների համար դժոխքում հատուկ տեղ կա, նենց որ եթե զբաղվում եք էս գործով, պատրաստվեք դժվարությունների էն կյանքում:
Վերնագրեր
Մի հատ ուշադիր խորացեք էս վերնագրերի մեջ` իրանք չեն էլ թաքցնում, թե ինչ են հարամցնում!!!
- Դժբախտ երջանկություն
- Դժվար ապրուստ
- Շփացած խելագարներ
- Կյանքի գինը
- Հրեշտակների դպրոց
- Անուրջներ
- Մեղավորները
- Վրիժառու
- Հրեշների գայլը
- Հանուն սիրո
- Ու՞ր է իմ տղամարդը
- Երդում
- Ամեն տարի գարնանը
- Լքված ամրոցի պահապանները
և այլն շիզոֆազիա, որը անգամ անունների վրա բոլտ քցած ունի։ Այն մաքսիմում քնձռոտ ու անասնատենչ է ցանկացած պայմաններում։
Պոռնո սկանդալ(ներ)
Հայեցի սերիալների մասին սկսեցին շատ խոսել Անժելա Սարգսյանի հռչակավոր պոռնո-սկանդալից հետո: Հետո ինչ-որ թեթևակի շուխուռ բարձրացավ "Աննայի" դերասանուհի Անի Երանյանի տնական պոռն-վիդեոյի մասին, բայց շուտ պարզվեց, որ ֆեյք ա: Զատո մարդիկ սկսեցին ահագին "Աննայից" խոսալ:
Հայոց սերիալները հայոց ինտերնետներում
Հայոց ինտերնետներում սերիալների նկատմամբ վերաբերմունքը մոտավորապես արտացոլում է օֆլայնը` մի մասը քրֆում են, մյուսները` հաճույքով նայում են: Օրինակ, մի խումբ ֆեյսբուքահայեր որոշել էին փող քցվել ու տալ Դիանա Գրիգորյանին, որը հայտնի ա "Շփացած խելագարներ" ու "Դիմակահանդես" ուղեղաքայքայիչ սերիալները հորինելով, որ ինքը էլ կյանքում սերիալ չգրի: Չստացվեց:
"Չենք լռելու" շուխուռչի կազմակերպությունը հայեցի սերիալաբույծներին (օրինակ` "Աննայի" ստեղծողներին) շնորհում է "Աղբ եթերից" մրցանակը:
Ալսո, Ֆեյսբուքում կա մի հատ անձնավորություն, որի անունն է Haykakan Serialner: Haykakan-ը լրագրող է, աշխատում է Armenia TV-ում և տիրապետում է Anglais: *ափերես* Ու ինքը նույնիսկ 63 հատ հընգեր ունի:
Հղումներ
- ԱրմՔոմեդին բոցաշունչ ռազմահայրենասիրական պարոդիա է անում հայկական սերիալների վրով` "Ուսմասվարուհու ճակատագիրը":
- Շանթը հայ սերիալաբուծության որջերից ա, իսկ Վիտամին Ակումբը շատ թույն տժժում ա իրանց վրա, մի հատ էլ ստեղ:
- Եթե դուք Ուկրաինայի հայ համայնքի ներկայացուցիչ եք և շատ եք սիրում հայկական սերիալներ (հա, տենց մարդիկ կան, ու շատ)` մտեք ու առեք:
- Մտորումներ "Վերադարձի" շուրջ:
- Իսկական ադաթավոր հայ մայր ու աղջիկ` դրվագ
"Ոռի կյանք""Դժվար ապրուստից": - Դիանա Գրիգորյանի դարակազմիկ հարցազրույցը իր դարակազմիկ սերիալի շուրջ: