«Ահավոր ա»–ի խմբագրումների տարբերություն

չտեսություն-ից
Jump to navigation Jump to search
No edit summary
Տող 8. Տող 8.


== Վեհ ահավորներ ==
== Վեհ ահավորներ ==
Ահավորների այս դասին են պատկանում հիմնականում իշախանական, քրեաօլիգարխիկ տարրերը, թաղի լավ տղերքը, վեհ մտաոռականները, մոլի կրոնականները, օճառվողները և ակտիվ բլոգերները։ Դասին բնորոշ է իրականության անտրամաբանական մերժումը և սեփական կամքի չփաստարկված տարածումը աշխարհի վրա։ Այս մարդիկ կարծում են, որ աշխարհը իրենց գոյությամբ արդեն զրկվում է ահավորության իր գլխավոր բնութագրիչից։ Իրականության մերժողականությունը բերում է ահավորության կարծրացմանը և մեկուսացմանը։ Դասին պատկանող մարդկանց մոտ նկատվում է սեքսի պակաս, էգոյի անհավանական աճ, ուրիշի ոռ մտնելու անհասկանալի ցանկություն, կշառակերություն և անոհդաբաշխ խոսք։ Որոշ հոգեբաններ, գտնում են, որ վեհերի միակ փրկությունը աշխարհի և սեփական անձի ահավորության ընդունումն է և ոռ մտնելուց հետո մի լավ լողանալը։ Բայց վեհ ահավորների հետ կապված ուսումնասիրությունները փակուղի են տանում․ ահավորությունը ճանաչած անձը դժվարությամբ է շփվում նրանց հետ և մյուս կողմից, նրանք չեն կարողանում հասկանալ, թե ինչ քաքի մեջ են։


== Տուզիկություն ==
== Տուզիկություն ==

08:52, 2 Մայիսի 2018-ի տարբերակ

Ահավոր ա (որպես ածական՝ ահավոր, նաև՝ ինչ ահավոր ա), հոգեվիճակ, ալգորիթմային լուծում, ճիշտ պատասխան, որը ընդգրկում է մարդկային կենցաղի և գոյության բոլոր ոլորտները։ Առարկայական այս իրականության մեջ ահավորության ենթատեքստ և ընթացք են ձեռքբերում աշխարհի բոլոր երևույթները։ Ահավոր է այսօրվա եղանակը, դեպքերը, կառավարությունը, սնունդը, աշխատավայրը, աշխատանքային պայմանները, դասապրոցեսը, ընկերը, նախկինը, թվիթերցին և առանց բացառության՝ նրանցից յուրաքանչյուրի արտահայտած ցանկացած միտքը, գաղափարը և հույզը։ Այս աշխարհում, որտեղ ահավորությունը ամենուրեք է՝ սկսած պետական ապարատից մինչև անձնական կյանք, «ահավոր լինելն» արձանագրելը իրավիճակի միակ լուծումն է թվում։ Եթե քո նախկինը քեզ զայոբ է անում իր մտքերով ու սեքսի մասին իր պատկերացումներով, կարող ես ասել՝ «ինչ ահավոր ա» և դրանով ասել ամեն ինչ։ Եթե քաղաքական իրավիճակը այնպիսին է, որ Աշոծյանի ելույթից սիրտդ խառնում է, կարող ես ասել՝ «ինչ ահավոր ա» և ասել ամեն ինչ։

Ահավորությունը փիլիսոփայություն է և գաղափարախոսություն։ «Ահավոր» տերմինը պատահականորեն ծագել է շատ աշխատավայրերում և ուսումնական գործընթացներում։ Այն թրենդային է դարձել որոշ սոցիալական պլատֆորմներում և գտել լայն տարածում՝ նեղ շրջանակներում։ Նեղ շրջանակներում այս տերմինի տարածմանը նպաստել է նաև տերմինի ոչ տեղին օգտագործումը։

Բրիտանացի գիտնականների կատարած վերջին հետազոտությունները թույլ են տալիս ենթադրել, որ ահավորության տարածումը վարակիչ է։ Պատահական իրադրություններում, պատահական խմբված մարդկանց մեջ, եթե որևէ մեկը օգտագործի «ինչ ահավոր ա» արտահայտությունը, ապա այն շատ շուտով խմբում կդառնա թրենդային։

«Ահավոր» օգտագործողները բազմիցս ենթարկվել են քննադատության՝ արտահայտությունը ոչ տեղին օգտագործելու համար։ Բայց այս ահավոր աշխարհում, որտեղ ահավոր հիասթափությունը ծավալված է մարդկային էության բոլոր ոլորտների մեջ, որտեղ ահավոր մարդիկ զավթել են իշխանությունը, ահավոր դասախոսները դասեր են տալիս, ահավոր հռետորները մեզ սովորեցնում են ինչպես ապրել, «ինչ ահավոր ա» չասելը համարյա գրեթե միշտ անհնար է։

Վեհ ահավորներ

Ահավորների այս դասին են պատկանում հիմնականում իշախանական, քրեաօլիգարխիկ տարրերը, թաղի լավ տղերքը, վեհ մտաոռականները, մոլի կրոնականները, օճառվողները և ակտիվ բլոգերները։ Դասին բնորոշ է իրականության անտրամաբանական մերժումը և սեփական կամքի չփաստարկված տարածումը աշխարհի վրա։ Այս մարդիկ կարծում են, որ աշխարհը իրենց գոյությամբ արդեն զրկվում է ահավորության իր գլխավոր բնութագրիչից։ Իրականության մերժողականությունը բերում է ահավորության կարծրացմանը և մեկուսացմանը։ Դասին պատկանող մարդկանց մոտ նկատվում է սեքսի պակաս, էգոյի անհավանական աճ, ուրիշի ոռ մտնելու անհասկանալի ցանկություն, կշառակերություն և անոհդաբաշխ խոսք։ Որոշ հոգեբաններ, գտնում են, որ վեհերի միակ փրկությունը աշխարհի և սեփական անձի ահավորության ընդունումն է և ոռ մտնելուց հետո մի լավ լողանալը։ Բայց վեհ ահավորների հետ կապված ուսումնասիրությունները փակուղի են տանում․ ահավորությունը ճանաչած անձը դժվարությամբ է շփվում նրանց հետ և մյուս կողմից, նրանք չեն կարողանում հասկանալ, թե ինչ քաքի մեջ են։

Տուզիկություն

Ահավորության տրամաբանական փաստագրում

Ահավորության լեգիտիմացում

Ահավոր սոցիալական ցանցեր

Ահավոր Թվիթեր

Ահավոր Ինստագրամ

Ահավոր Ֆեյսբուք

Ահավոր կյանք

Ahavor.png