«Հայագիտություն»–ի խմբագրումների տարբերություն
չ (→Փաստերը) |

(3 intermediate revisions by one other user not shown) | |||
Տող 11. | Տող 11. | ||

- Ամերիկա բառը ստեղծել են հայերը: Ըստ | - Ամերիկա բառը ստեղծել են հայերը: Ըստ հավաստի ախպերների, առաջինը մի լոռեցի է գնացել Ամերիկա, էնտեղ տեսել է մի ծեր հնդկացի կնոջ, չի հասկացել, թե ով է կամ ինչ է իր առջևի նստած էակը, մոտեցել է, տեսել է տատիկի քիթն ու ծիծիկները ու ուրախությամբ բացականչել «Ա մե՜րիկ ա»: Այստեղից էլ առաջացել է ամերիկա բառը: | ||

Տող 17. | Տող 17. | ||

- Արգենտինան հիմնադրել են հայերը, երբ Հայաստանը որպես անկախ օլիգարխապետություն դեռևս ծնված չէր: Բառը բողկացած է (չշփոթել բաղկացածի հետ) Ար (հայ բառի հոմանիշ, որ նշանակում է ՀԱՅ / աստված) + գեն + Ծինա բառերից: Ըստ պատմական աղբյուրների, Ծինան այն կնոջ անունն էր, ում հետ խոպանում գտնվելու ժամանակ | - Արգենտինան հիմնադրել են հայերը, երբ Հայաստանը որպես անկախ օլիգարխապետություն դեռևս ծնված չէր: Բառը բողկացած է (չշփոթել բաղկացածի հետ) Ար (հայ բառի հոմանիշ, որ նշանակում է ՀԱՅ / աստված) + գեն + Ծինա բառերից: Ըստ պատմական աղբյուրների, Ծինան այն կնոջ անունն էր, ում հետ խոպանում գտնվելու ժամանակ ոչ հայեցի հարաբերությունների մեջ էր մտել Արգենծինայի հիմնադիր հայ Արգամը: | ||
Տող 45. | Տող 45. | ||
* Բոհեմյան ՌապսոՁի | * Բոհեմյան ՌապսոՁի | ||
* Իննա Յան (Կարճ՝ Ին-Յան) | * Իննա Յան (Կարճ՝ Ին-Յան) | ||
* Հայ է նաև Ալլահը: Քանի որ նա Արևմտյան Հայաստանից էր, նրա հետևորդներն անընդհատ բղավում են «Ալլա՛հ Ախպա՜ր»: |
Ընթացիկ տարբերակը 17:36, 5 Հունիսի 2014-ի դրությամբ
Հայագիտությունն (հայերենից՝ հայ — հայ, գետ՝ գետ) ավանդական հայկական գիտությունն է, աշխարհի ամենաառաջին և հնագույն գիտությունը: Գոյություն ունի հայագիտության երկու հիմնական ճյուղ՝ կեղծ և միակ ճշմարիտ:
Նպատակները
Կեղծ հայագիտության նպատակն է ոչնչացնել միակ ճշմարիտ հայագիտությունը՝ տարածելով ապատեղեկատվություն հայ ժողովրդի ծննդաբանության ու կենսաբանության մասին, աղճատելով միակ ճշմարիտ գենը՝ հայկական գենը:
Իրական հայագիտության նպատակն է քարոզել և ավելի լավ հասկանալ աշխարհի առաջացման միակ ճշմարիտ պատճառը (հայ ժողովրդի ծնունդ ու ինտելեկտուալ գերիշխում մյուս ժողովուրդների վրա):
Փաստերը
Հայագիտության ապացուցած փաստերից են հետևյալները.
- Կանադան հիմնադրել են հայերը: Բառն ինքը հայերեն երեք բառերի միաձուլում է. կա, նա, դա:
- Ամերիկա բառը ստեղծել են հայերը: Ըստ հավաստի ախպերների, առաջինը մի լոռեցի է գնացել Ամերիկա, էնտեղ տեսել է մի ծեր հնդկացի կնոջ, չի հասկացել, թե ով է կամ ինչ է իր առջևի նստած էակը, մոտեցել է, տեսել է տատիկի քիթն ու ծիծիկները ու ուրախությամբ բացականչել «Ա մե՜րիկ ա»: Այստեղից էլ առաջացել է ամերիկա բառը:
- Թայվանը հիմնադրել են վանեցիները: Գնացել են հեռու արևելք, ու ասել են վանի թայ մի գեղ հիմնադրենք: Ու այդպես էլ կոչել են գեղը. «Թայ Վան»: Պատմության ընթացքում, Հռոմի ու նորահարուստ օլիգառխների նման, գեղը վեր է ածվել մեծ պետության:
- Արգենտինան հիմնադրել են հայերը, երբ Հայաստանը որպես անկախ օլիգարխապետություն դեռևս ծնված չէր: Բառը բողկացած է (չշփոթել բաղկացածի հետ) Ար (հայ բառի հոմանիշ, որ նշանակում է ՀԱՅ / աստված) + գեն + Ծինա բառերից: Ըստ պատմական աղբյուրների, Ծինան այն կնոջ անունն էր, ում հետ խոպանում գտնվելու ժամանակ ոչ հայեցի հարաբերությունների մեջ էր մտել Արգենծինայի հիմնադիր հայ Արգամը:
- Շանհայը հիմնադրել են շների հայերը (այստեղից էլ քաղաքի անունը): Հայերն են նաև հիմնադրել Չինաստանը. «չի» մասնիկ + նա + ստան վերջածանց:
- Բոլոր այն քաղաքները, որոնք վերջանում են «բադ» վերջածանցով, հիմնել են այդ տարածքում բադաբուծությամբ զբաղվող հայերը: Հնդկաստանի Հայդարաբադ քաղաքն ամենավառ ապացույցն է այս գիտական տեսության:
- Ղազախստանը հիմնադրել են այդ տարածքում ղազաբուծությամբ զբաղվող հայերը:
- Գերմանիան ստեղծել է թմբլիկ մի հայ տղամարդ: Նրան ասում էին «Գեր Արման», իսկ ավելի կարճ՝ «ԳերՄան»: Նրա անունով էլ կոչվեց տարածքը:
- Մի հայ սնխչի կին, որը զբաղվում էր պորտաբուծությամբ, հեռավոր արևմուտքում հիմնեց մեկ այլ պետություն: Երբ պորտաբուծության պատվավոր պրոֆեսոր այդ կինը տեսավ, որ այդ տարածքում շատ գայլեր կան, իր և գայլերի պատվին տարածքն այդպես էլ կոչեց. «Պորտ ու գայլ», որը դարձավ «Պորտուգալիա»:
Հայտնի հայերը
- Դ'Արտանյան
- Սեբաստյան Բախ
- Աբեզյան / Աբիզյան
- Ինապլանետյան
- Լեսբյան
- Սմիթսոնյան Ինսծիտուտ
- Բոհեմյան ՌապսոՁի
- Իննա Յան (Կարճ՝ Ին-Յան)
- Հայ է նաև Ալլահը: Քանի որ նա Արևմտյան Հայաստանից էր, նրա հետևորդներն անընդհատ բղավում են «Ալլա՛հ Ախպա՜ր»: