«Տրանսլիտ»–ի խմբագրումների տարբերություն

չտեսություն-ից
Jump to navigation Jump to search
չNo edit summary
No edit summary
Տող 8. Տող 8.
===Պատմական ակնարկ===
===Պատմական ակնարկ===
[[Վիկիպեձյա | Ռեֆերատների սայթը]] [http://ru.wikipedia.org/wiki/%D0%A2%D1%80%D0%B0%D0%BD%D1%81%D0%BB%D0%B8%D1%82 ասում ա], որ տրանսլիտը ոչ լատինատառ տեքստի փոխանցումն ա` լատինատառ գրառումով: Օգտագործվել կարող են նաև  ստեղնաշարի վրա առկա այլ նիշեր (@, & և այլն): Կան նույնիսկ տրանսլիտով գրող ամբողջ ժողովուրդներ և պետություններ: Դրանք են, մասնավորապես, Թուրքիայի թուրքերը և Ադրբեջանի թուրքերը: Թուրքիայի թուրքերը սկզբում գրում էին արաբերենով, հետո պետականորեն անցան լատինատառ տրանսլիտի: Ազերիները մտնելով ԽՍՀՄ-ի մեջ անցան ռուսերեն տրանսլիտի, իսկ ԽՍՀՄ-ից դուրս գալուց հետո` լատինատառ տրանսլիտի: Ավելին, XIX դարի վերջին XX դարի սկզբին Թուրքիայում կար մի ամբողջ հայատառ գրականություն: Տեղացի հայերից շատերը մոռացել էին հայոց լեզուն, բայց հիշում էին գրերը: Ու տենց, գրում էին հայերեն տառերով` թուրքերեն: Ըստ որոշ տեղեկությունների, երբ քանդվում էր Օսմանյան կայսրությունը և ստեղծվում էր Քեմալական հանրապետությունը ու թուրքերը ուզում էին ազատվել արաբերենից, անցնելով տրանսլիտի, քննարկվում էր հայոց գրերը որպես պետական տրանսլիտ ընդունելը: Տենց բան չեղավ, թե չէ 1990-ականներին մեր տետրերին գրած կլիներ ոչ թե Okul Defteri այլ Օքյուլ Դեֆթերի: Խնդալու կլիներ, ինչ խոսք:   

[[Պատկեր:nerv.jpg‎|200px|thumb|right|Թեմատիկ ատդուշի մայկա]]

Հայ իրականության մեջ տրանսլիտը ներխուժել է միաժամանակ ինտերնետների հետ` մարդիկ արդեն կարող էին էլեկտրոնային նամակներ գրել/ստանալ արտասահմանում գտնվող ծանոթ/barekamneric, սակայն Մեսրոպատառով գրելն անհնար էր: Սկզբում նենց շատ չէր օգնում նույնիսկ <strike>ԿՎաղարշապատը</strike> <strike>ԿՏուշպա-Վանը</strike>, <strike>ԿԱնին</strike> ԿԴվինը: Արդյունքում, մի քանի տարվա ընթացքում տրանսլիտը ապրեց աննախադեպ զարգացում: Չնայած, որ Հայաստանն արդեն քարի դարից քիչ-քիչ տեղափոխվում ա <strike>Եվրամիություն</strike> բրոնզի դար, տրանսլիտը դեռ չի պատրաստվում զիջել դիրքերը: Դրանում նրան օգնում է [[Աշոծյան|Աշոծյանի]] Mrцуնաk Այ[[&i&ik|boob]]են@ (անգլ. iBooben - new Apple product):

13:35, 17 Դեկտեմբերի 2010-ի տարբերակ

Տրանսլիտը կոտրելով վիրտուալ աշխարհի սահմանները ներխուժում է օֆ-լայն, շնորհակալություն տաղանդավոր ռեկլամշիկներին

Տրանսլիտ (ռուս.` транслит, транслитерация)` հայոց ինտերնետների մեծագույն չարիքներից մեկը, գոյությունը պայմանավորված է մի շարք սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներով:

Նախապատմություն

Տրանսլիտը 1910 թվականի թուրքական իրականության մեջ օֆլայնում. 100 տարի առաջ iBooben-ը էնքան մրցունակ էր, որ Իսթանպօլում տպագրվում էին հայատառ թուրքական գրքեր

Պատմական ակնարկ

Ռեֆերատների սայթը ասում ա, որ տրանսլիտը ոչ լատինատառ տեքստի փոխանցումն ա` լատինատառ գրառումով: Օգտագործվել կարող են նաև ստեղնաշարի վրա առկա այլ նիշեր (@, & և այլն): Կան նույնիսկ տրանսլիտով գրող ամբողջ ժողովուրդներ և պետություններ: Դրանք են, մասնավորապես, Թուրքիայի թուրքերը և Ադրբեջանի թուրքերը: Թուրքիայի թուրքերը սկզբում գրում էին արաբերենով, հետո պետականորեն անցան լատինատառ տրանսլիտի: Ազերիները մտնելով ԽՍՀՄ-ի մեջ անցան ռուսերեն տրանսլիտի, իսկ ԽՍՀՄ-ից դուրս գալուց հետո` լատինատառ տրանսլիտի: Ավելին, XIX դարի վերջին XX դարի սկզբին Թուրքիայում կար մի ամբողջ հայատառ գրականություն: Տեղացի հայերից շատերը մոռացել էին հայոց լեզուն, բայց հիշում էին գրերը: Ու տենց, գրում էին հայերեն տառերով` թուրքերեն: Ըստ որոշ տեղեկությունների, երբ քանդվում էր Օսմանյան կայսրությունը և ստեղծվում էր Քեմալական հանրապետությունը ու թուրքերը ուզում էին ազատվել արաբերենից, անցնելով տրանսլիտի, քննարկվում էր հայոց գրերը որպես պետական տրանսլիտ ընդունելը: Տենց բան չեղավ, թե չէ 1990-ականներին մեր տետրերին գրած կլիներ ոչ թե Okul Defteri այլ Օքյուլ Դեֆթերի: Խնդալու կլիներ, ինչ խոսք:

Թեմատիկ ատդուշի մայկա

Հայ իրականության մեջ տրանսլիտը ներխուժել է միաժամանակ ինտերնետների հետ` մարդիկ արդեն կարող էին էլեկտրոնային նամակներ գրել/ստանալ արտասահմանում գտնվող ծանոթ/barekamneric, սակայն Մեսրոպատառով գրելն անհնար էր: Սկզբում նենց շատ չէր օգնում նույնիսկ ԿՎաղարշապատը ԿՏուշպա-Վանը, ԿԱնին ԿԴվինը: Արդյունքում, մի քանի տարվա ընթացքում տրանսլիտը ապրեց աննախադեպ զարգացում: Չնայած, որ Հայաստանն արդեն քարի դարից քիչ-քիչ տեղափոխվում ա Եվրամիություն բրոնզի դար, տրանսլիտը դեռ չի պատրաստվում զիջել դիրքերը: Դրանում նրան օգնում է Աշոծյանի Mrцуնաk Այboobեն@ (անգլ. iBooben - new Apple product):

Տրանսլիտը հայոց ինտերնետներում

Գլամուռի և տրանսլիտի ծառա ԱՐՔԱ Կամոն

Հայոց ինտերնետային իրականության մեջ հանդիպում են Վիկիպե ձյայի անհայտ այլ կիրառություններ, օրինակ` ոչ ռուսերեն տեքստի граруме кирилицайов, инчпес наев պեռեդաչա ռուսսկովը ծեքստը առմյանսկիմի բուկվըմի:

Ճ

Հայոց ինտերնետային իրականության մեջ տրանսլիտի օգտագործման արդյունքներից է ունիկալ ժպիտիկը: Բանն այն է, որ տրանսլիտով գրելիս և այս կամ այն առիթով (կամ առանց առիթի) ուրախություն փոխանցելիս, ցանցառները օգտվում էին լատինատառ ստեղնաշարից և ստանում :) ժպիտիկը: Հայերենի անցնելիս ցանցառները մոռանում էին (կամ ալարում էին) փոխել ստեղնաշարը լատինատառի և ռեֆլեքսորեն սեղմում նույն կոճակները, ստանալով Ճ կամ :Ճ ժպտիկը: Ավելի մանրամասն այս ֆենոմենին ծանոթանալու համար` էստի համեցեք:

Կիրառություն

Այսօր արդեն կա հնարավորություն ինտերնետներում առանց հոգեկան ստրես ապրելու օգտագործել անկրկնելի հայոց գրերը, սակայն տրանսլիտի ավանդույթները աննկարագրելի խորը արմատներ ունեն, ասենք, Ադնակլասնիկում: Ֆեյսբուքում իրավիճակն այդքան ապազգային չէ բնավ (սրան մեծապես նպաստում է Սֆաթդավթարի հայերեն տարբերակի գոյությունը), թեև տրանսլիտի կիրառության օրինակներ այստեղ էլ կարելի է հանդիպել աջ ու ձախ: Տրանսլիտի անբացատրելի չարաշահում նկատվում է նաև Հայոց ինտերնետների ամենագլամուռ կայքում` Կամոն պարանոց հենած անտեսում է հայոց տառերի գոյությունը: Կենդանի Մատեանում տրանսլիտը հանդիպում է առավելապես մեկնաբանություններում:

Ադնակլասնիկ

Ադնակլասնիկում տրանսլիտն օգտագործվում է ստատուսներում, չատում և նկարների մեկնաբանություններում (հարկ է նշել, որ անդնակլասնիկյան ստատուսներից կարելի է իմաստուն խոսքերի մի ամբողջ ժողովածու տպել, ուղակի սենց կարդում ես ու զգում ես, թե ոնց ա քո մեջ մեծանում իմաստության պաշարը): Ահավասիկ մի քանի ցայտուն օրինակներ.

Haverjakan Parq ARARCHIN !!! ...ev ansahman Eraxtagitutyun.
SER@ MI SRTIC MYUS SIRT@ TANOX AMENAKARCH UXIN E!!!!!!
...voncvor kadr lini voreve dasakan filmic, inch kayf foto e 
erjanik e iren zgum ayn mard@,vori koxqin iskakan @nker ka,isk es arden erjanik em

Ֆեյսբուք

Սուր հումորի կիրառում Ֆեյսբուքում` տրանսլիտի մոտիվներով

Ունիկալ, կրկնակի տրանսլիտ` անգլերենից ռուսերեն, ապա ռուսաանգլերենից հայերեն.

- Խեփի բյորզդեյ
- սէնկ յու վերի մաչ

Ստանդարտ լատինատառ տրանսլիտ.

u hankar& gisherva mej inch-vor ban xshxshac, tatiknern avlelov, Prospektov 
ijan ca& . . .

Ներվային տրանսլիտ

yes nervaynanumem vor artasahmanum uzumes mi bajak normal kofe xmel
petka amen angam TURKISH kaffe ases vor kez haskanan. orinak inchi? 
goyutyun uni naev hunakan kam nuynisk arabakan kofe, bayz minchev
 turkeri anune ches talis kez chen haskanum. es paste nerveris vra 
shat azduma.

Իսկ ոմանք նյարդայնանում են տրանսլիտի օգտագործումից:

Բլատնոյ տրանսլիտ.

Վլաձիմիրսկիյ ցենտռալ, 
վեծեռ սևեռնի~յ,
էտապըմ իզ Տվերի...

Սֆաթդավթարում տրանսլիտի օգտագործմամբ աչքի է ընկնում, մասնավորապես Վանեցի Ռուբինը:

Կենդանի Մատյան

- ахр хеч канкурентаспасобни чес, э!
- вай де кнерес, мернем капут арунит

Ինչպես նաև Նորայրը ծիտում Խնձորեսկի գյուղապետ քուչեքում խնձոր ծախող Էփփլի շեֆ Ստեփան Ջոբսին (եսՀեռախոսի չորրորդ հայտնությունն ուղեկցող անտենային խնդիրը լուծելու մասին).

դոնթ հոլդ իթ թաթ ուեյ

Հոգևոր տրանսլիտ

Հոգևոր տրանլիտը

Դա տրանսլիտի ամենա Վեհ և ին[ծ]ելեկտուալ ձևերից է։ Արտահայտվում է ասենք հայերեն բառակապակցությունները այլ լեզուներով արտահայտելու միջոցով։ Դա կարող է լինել այսպես

և այս պահին նա երեսեց իրականությունը

կամ պարզ ասած, ֆեյս ը ռիալիթի արեց էլի։ և սա նույնպես հոգևոր տրանսլիտ է։ Հոգևոր տրանսլիտի ձևավորման մեջ նաև մեծ դեր է ունեցել [ծ] տառը և նմանատիպ կիրառությունները։ Ասենք, ին[ծ]ելեկտուալ, ձետկա, դավայծի, ծելեպածիա, րոման[ծ]իկա, էրոծիկա, ֆանտասծիկա։

Ալես կլար ձետկա

Հոգևոր տրանսլիտը կարող է գրվել ոչ միայն մեսրոպատառ (այսպես կոչված` Մեսրոպատառ ինգլիշ/դոյչ/ռուսսկիյ/զուահիլի և այլն)։ Այդ դեպքում ֆանտասծիկան դառնում է fantas&ika։ Հոգևոր տրանսլիտը գրականությունում տեղ է գտել Մուշեղ Անթառանյանի և Տիգրան Սարգսյանի Հո Գեֆֆո արձակի մեջ։ Այս ինծելեկտուալ տրանսլիտով գրելիս, ցանկալի է գրել այնպես ինչպես լսվում է։ Ասենք

Ասոբը

(ռուս․ особо)

որովհետև ասենք ֆիլմ դիտելիս դու պարտադիր չէ որ իմանաս ինչպես է այդ բառը գրվում բնօրինակում։ կամ

զըլո
էտը սուձբա

Հոգևոր տրանսլիտը լինում է նաև սաստիկ ջհուդերեն հրեաերեն։

- Սաղըչկա պիղիդայ Ավղաամու շտո յա նի վիղնու եմու ձէնգի

Ասենք նաև որ ձեն բուձիզմը հանդիսանում է միաժամանակ հոգևոր տրանսլիտ և ոչ հոգևոր ու ոչ տրանսլիտ, այդ իսկ պատճառով երևի իրա հետ ֆսյո-տակի շտոտընետոյա։ Ըհը։

Նկարներ

Ուրիշ

Գլամուռի ծառան պատմում է Ռիփփու հետ Տկլոր Ամառ անց կացնելու մասին: Մտահոգիչ է y (ը) տառը բառերին գծիկով կցելը: ինչ ասես կմտածեն, բայց նորմալ հայերենով գրելը մտքերով չի անցնի!

 Nude Summer with Rippi yerekon nerkayacnum er PRIME amsagir-y, 
vor-y nshum er ir 1-amyak-y yev arajarkum er gnahatel nor hamar-y!!! 
yerekon texi unecav URENI restoranain hamalirum, kazmakerpchakan ashxatanqnern 
imn ein. Nerkayacnum em amarva amenaoriginal (knereq hamestutyan hamar) 
Open Air Event-i tesagrutyun-y, vor-y shateri mot hacheli husher kartnacni!!!!!!!!!!

Այլընտրանքային կարծիք

Շատերը վստահ են, որ տրանսլիտը չարիք է, ոմանց պիպիչին չէ բնավ այդ խնդիրը, ուրիշները կարծում են, որ առայժմ դա ՀՀ առավել արդիական խնդիրը չէ բնավ.

 ինչ ուզում եք ասեք, ես չեմ հասկանում, ինչի ա տռանսլիտը տենց մեծ խնդիր...
ռուսատառ թե լատինատառ, բայց մեկ ա հայերեն ա, քանի դեռ սաղ հանրապետությունը
ռուսերեն ա խոսում ու գրում, տռանսլիտը ինձ թվում ա էնքան էլ ակտուալ չի

Հղումներ