<mediawiki xmlns="http://www.mediawiki.org/xml/export-0.11/" xmlns:xsi="http://www.w3.org/2001/XMLSchema-instance" xsi:schemaLocation="http://www.mediawiki.org/xml/export-0.11/ http://www.mediawiki.org/xml/export-0.11.xsd" version="0.11" xml:lang="hy">
  <siteinfo>
    <sitename>չտեսություն</sitename>
    <dbname>chtesutyun</dbname>
    <base>https://xn--y9aa8b7a3an.xn--y9a3aq/%D4%B3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80_%D5%A7%D5%BB</base>
    <generator>MediaWiki 1.39.3</generator>
    <case>first-letter</case>
    <namespaces>
      <namespace key="-2" case="first-letter">Մեդիա</namespace>
      <namespace key="-1" case="first-letter">Սպասարկող</namespace>
      <namespace key="0" case="first-letter" />
      <namespace key="1" case="first-letter">Քննարկում</namespace>
      <namespace key="2" case="first-letter">Մասնակից</namespace>
      <namespace key="3" case="first-letter">Մասնակցի քննարկում</namespace>
      <namespace key="4" case="first-letter">չտեսություն</namespace>
      <namespace key="5" case="first-letter">չտեսությունի քննարկում</namespace>
      <namespace key="6" case="first-letter">Պատկեր</namespace>
      <namespace key="7" case="first-letter">Պատկերի քննարկում</namespace>
      <namespace key="8" case="first-letter">MediaWiki</namespace>
      <namespace key="9" case="first-letter">MediaWiki քննարկում</namespace>
      <namespace key="10" case="first-letter">Կաղապար</namespace>
      <namespace key="11" case="first-letter">Կաղապարի քննարկում</namespace>
      <namespace key="12" case="first-letter">Օգնություն</namespace>
      <namespace key="13" case="first-letter">Օգնության քննարկում</namespace>
      <namespace key="14" case="first-letter">Կատեգորիա</namespace>
      <namespace key="15" case="first-letter">Կատեգորիայի քննարկում</namespace>
    </namespaces>
  </siteinfo>
  <page>
    <title>Գլխավոր էջ</title>
    <ns>0</ns>
    <id>817</id>
    <revision>
      <id>3686</id>
      <parentid>3626</parentid>
      <timestamp>2023-06-19T05:00:28Z</timestamp>
      <contributor>
        <username>Doshirak3D</username>
        <id>221</id>
      </contributor>
      <origin>3686</origin>
      <model>wikitext</model>
      <format>text/x-wiki</format>
      <text bytes="4662" sha1="k2eh77e8yt4k1gybmq6lf4i6wrq39we" xml:space="preserve">__NOTOC__ {{DISPLAYTITLE:&lt;span style="display:none"&gt;{{FULLPAGENAME}}&lt;/span&gt;}}
{{Գլխավոր էջի անվանում}}
'''Ո՞վ ենք մենք․․․'''  ''մեր կայքում''...

'''չՏեսությունը''' - [[մեմ]]երի հանրագիտարան է, համացանցային բանահյուսության հավաքածու. կարճ` չՏեսությունը մեմերի, բանահյուսության և այլևայլ [[բան]]երի հանրագիտարան ա։
[[Ասենք]], համացանցերը չափելուց դուք հանդիպել եք չբացահայտվածի՞, չգիտե՞ք ինչ է նշանակում [[գրկիր ինձ Շուշան, վուլգար ես Մուշեղ]] կամ էլ [[ոչ մի պոեզիա]], ձգտում եք [[մի տեսակ]] ավելին իմանալ կյանքի, տիեզերքի և ընդհանրապեսի մասի՞ն, կամ էլ չէի՞ք ուզենա իմանալ, թե ինչու է [[Կամո]]ն գրում [[տրանսլիտ]]ով, ինչպե՞ս ճիշտ օգտագործել [[վուվուզել]]ը, ինչով է վտանգավոր [[ԳՈՌՆԻ առյոլ | ԳՈՌնի առյոլը]], ինչ իմաստ ունի [[ՏիկՏոկ]]ում վիդեոներ նայելը և ինչով ա [[Ադնակլասնիկ]]ը զիջում [[Ինստագրամ]]ին, ապա համեցեք և կարդացեք։

Կարող եք նաև կիսվել: Այո, Դուք կարող եք ավելացնել յուրաքանչյուր հոդվածի մեջ, կամ ստեղծել նորը, ինչպես [[վիկիպեձյա | վիքիպեդիայում]]։ 
Սակայն, ի տարբերություն վիքիպեդիայի, մենք նպատակ չունենք գրել ամեն ինչի մասին և չենք ուղղորդվում զավեշտական «կարևորություն» ու «հանրագիտարանություն» չափանիշներով։ Այսպիսով, մի հապաղեք: Միայն թե խնդրում ենք, [[առանց խուճապի]] և [[ահավոր]] մոլեռանդության։

== Կարո՞ղ եմ ես հոդված գրել == 

[[Ըստ Մարքսի]], իհա՛րկե։ Բայց սկզբում, մինչ ինչ-որ բան անելը, խորացեք կանոնների և պրոյեկտի նկարագրության մեջ։ Նրանք կզարմացնեն ձեզ ''լակոնիկությամբ''։ մի երկու բան ճշտենք թե ինչ '''ՉԻ''' կարելի (կամ պետք չի) ստեղ գրմշտել, եթե ՝

* Թեմա ա, որի մասին ոչ ոք ձեզնից և մոտիկ ընկերների խմբից, հոտից, շրջապատից, ոհմակից, կամ երամից բացի չի լսել։ (եթե ուզում ես գրես, [[բաստարդ]], [[Տառապել|տառապի՛]] ու ներկայացրու [[փրուֆլինկ]])։
* Գրածդ հոդվածը [[բնավ]] բեսամթ լուրջ ա կամ պարունակում ա վհատ տրտում գրաֆիկներ և դիլխոր գիտականոտ բառեր:

Հիմա, կարևոր մամենտ․ թուղթ ու գրիչը վեկալ ու գրի մոտդ ռեցեպտը ՝

* Հոդվածդ պիտի Ճշմարտություն քարոզի. պիտի արտացոլի գոնե մեկ կտրվածք։ Մենք կարևորում ենք տեղեկատվության ճշմարտությունը: Եթե մեմը ենթադրում է որևէ պաշտոնապես ոչ ճշմարիտ նյութ, ապա այդպես էլ գրեք։
* Հոդվածը պետք ա հասկանալի լինի ոչ [[վեհ]] օրհնյալներին (ԲՈԼՈՐԻՆ)։
* Տեքստիդ էությունն ու իմաստը պետք ա լինի ակներև, հասկանալի, և ինչքան արագ, այդքան լավ։ Խոհերը և հումորը, այսպես ասած, չեն խանգարի։

Մենք այնուամենայնիվ գրում ենք այն երևույթների մասին, որոնք քիչ թե շատ հայտնի են և կրողների թիվը մեկ հոգուց [[մի տեսակ]] մեծ ա։ ։[[Ճ]] Այդպիսի [[բան]]երին ասում են ՝ [[մեմ]]։ [[Փաստորեն]]՝ գրեք, սակայն միմիայն այն դեպքում, եթե [[իրոք]] ունեք գրելու։ Եվ այո, այն, ինչ գրված է չՏեսությունում [[բնավ]] [[ասնավանի]] չի։

Առայժմ այսքանը։ [[Ինչեւէ]]։ Դուխո՛վ, ոնց ասում ա [[(:]]...

Կարող եք սկսել ծանոթությունը [[Special:Random | պատահական էջ]] այցելելով։</text>
      <sha1>k2eh77e8yt4k1gybmq6lf4i6wrq39we</sha1>
    </revision>
  </page>
</mediawiki>
