5+

չտեսություն-ից
Jump to navigation Jump to search
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Բարձրաճաշակ ադնակլասնիկյան լուսանկարչություն

5+-ը (հինգին գումարած, պյած ս պլյուսըմ) Ադնակլասնիկում մարդկային հարաբերությունների կարևորագույն չափման միավորն է:

Ընդհանուր բնութագրություն

Դե յուրե խոսքը գնում է ընդամենը օգտագործողի լուսանկարի մասին: Այսինքն, հնարավորություն է տրվում լավ նկարին տալ բարձր գնահատական, վատ նկարին` ցածր: Սակայն իրականությունն այդքան պարզ չէ բնավ: Նկարը գնահատելիս դուք դե ֆակտո ցուցադրում եք ձեր վերաբերմունքը լուսանկարի տիրոջը (դեպքերի ճնշող մեծամասնությունում` տերն ու լուսանկարին պատկերվածը նույն մարդն է): 5-ից ցածր գնահատակը կարող է հանգեցնել դիվանագիտական հարաբերությունների միակողմանի խզմանը, որին կարող է հետևել ատելությունն իրական կյանքում:

Օգուտը

Խաղաղություն և լավ տրամադրություն ապահովելու համար խորհուրդ է տրվում էդ անասուն անիմաստ կայքից հելնել գնալ ու վերջապես գործով զբաղվել նկարները գնահատել առավելագույն բարձր` 5 կամ 5+: Եվ թող ձեզ չհուզի այն փաստը, որ 5+ նշանակելու համար պետք է հավելյալ վճարում կատարել. իսկական ընկերոջ համար դա չի կարող խոչընդոտ լինելԷԷ!!!

Ժողովրդական բանահյուսության մեջ

Ուշադրություն, անեկդոտ. աբարանցին գնում ա գերեզմանոց ու գերեզմանաքարերի նկարներին 5+ ա խփում: