Ֆեյսբուք

չտեսություն-ից
Jump to navigation Jump to search
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Իսկ դու ունե՞ս Ֆեյսբուք???

Ֆեյսբուք (անգլ.` facebook, հիմա էլ - Meta, էդ մեր վինետկի ավելի գլոբալ տարբերակն ա ` գիրք ա, մեջը էդ վիպուսկի բոլոր դասարանների վինետկեքը միասին)... սոցիալական ցանց, ամենամեծը, ամենաթույնը ու ամենափողաբերը աշխարհում, հայաստանցի բիդլո-շրջանակներում հայտնի իբրև կապուտ Ադնակլասնիկ: Շնորհակալություն Մարկ Շաքարյանին Ցուկերբերգին: Հայտնի է ամերիկյան կառավարությունների հետ համագործակցությամբ և վերջերս ռեպուտացիայի ահագին կորստով։ Հիմա Ֆեյսբուքը, Ինստագրամը և էլի մանր-մունր սերվիսներ միացված են ընդհանուր մի կորպորացիայի - Մետայի, որը անվանվել է մետա, որ ակցիաները գոնե մի քիչ բարձրանան։

Նախապատմություն

Ֆեյսբուքի նախատատը, 2004 թվականի փետրվարի 12
Ֆեյսբուքի հայաֆիկացման խնդալու պահերից մեկը

Սֆաթդավթարը (թուրք.` սֆաթ` սֆաթ, դավթար` գիրք) ծնվել է մեր կյանքը ավելի պայծառ սարքելու նպատակով 2004 թվականին: Հեղինակը էթնիկ ջհուդ հրեա, մանումենտցի Օքսֆորդցի Ցուկերբերգն է: Ռեֆերատների սայթը հայտնում է, որ 20-ամյա Շաքարյանը նստել ու գրել է Ֆեյսբուքի նախատիպը նրանից հետո, երբ իրեն լքել է իր ընԳԷր-ու-հին: Հիմա ասենք սենց մի պահ լռվեք, ընկղմվեք ձեր Հոգու խորքը ու հիշեք ինչ եք դուք ստեղծել լքվելուց լոմկա եղած ժամանակ: Ոչի՞նչ: Ուրեմն Ցուկերբերգն արժանի ա իրա 5 միլիարդ ամերիկյան խառը կանաչուն, իսկ դուք` ոչ: Ինչևէ, հասկանալով, որ էն աղջիկը իրան մեկ ա խանգարում էր, իսկ Ֆեյսբուքը Վաղըչէմսյոր կհեղափոխի էդ ձեր ինտերնետները, տղեն (այս դեպքում - Ցուկերբերգը) սկսում է զարգացնել գաղափարը, դուրս գալով համալսարանի սահմաններից, փող դնելով գործի մեջ և այլն: Մնացածի մասին խնդրում ենք դիմել վերջապես Ձյաձ Վիկիպեին:

Նա չգիտի ինչպես օգտագործել Սֆաթդավթարը:

Ֆեյսբուքը հիմա Ֆեյսբուք չի՞

Ցուկերբերգի ախմախ քաղաքականությունից հետո, երբ արդեն ՖԲ-ն սկսել ա կորցնել վստահությունը մարդկանց մեջ (առավ Ինստան, դարձավ ՖԲՌ-ի գերին և այլն), մի տեսակ այնպիսի սիտուացիա ձևավորվեց, որ պետք էր արդեն էշին ցեխից հանել։ Դրա համար էլ 2021-ի հոկտեմբերի վերջին Ֆեյսբուք Կորպորացիան դարձավ Մետա, որը արդեն քաղաքական պամոյկի տեղը արդեն սարքում ա իրական մետատիեզերք: Էս պահին Ցուկերի դուրս տված տուֆտերը դեռ իրականանալու վրա են, բայց ճանապարհը այդքան էլ հարթ չի ընթանում, որովհետև վերջերս հայտնի է դարձել որ Մետայի վիճակը մանթո ա (ամաա՜՜՜՜ն):

Հայերն ու Ֆեյսբուքը

Թվաբանություն

Հայերուն մեջ Ֆեյսբուքը բավական երկար ժամանակ անտեսված էր, քանզի ի տարբերություն Աղջիկ կպցնելու սայթի ավելի խուճուճ-մուճուճ ա: Թեև այդ խուճուճությունը պայմանավորված է նախ և առաջ ֆունկցիաների անհամեմատ բազմազանության հետ: 2010 թվականի գարնան տվյալներով Ֆեյսբուքում գրանցված է ՀՀ 50 հազար քաղաքացի, իսկ Ադնակլասնիկում` 300 հազար: Մի կողմից մտահոգիչ ա, մյուս կողմից էլ, գիտեք, ավելի լավ ա Ադնակլասնիկի էդ բանակը չլցվի Ֆեյսբուք, շատ շնորհակալ ենք: Ի դեպ, սենց խոսում-խոսում ենք, հա մոռանում ենք նշել, որ մի խիլա ՀՀ քաղաքացի (155 հազար) օգտվում ա Ֆեյսբուքի նագլի քոփիփեյսթից ռուսական ՎԿոնտակծեից:

Ադնկլասնիկն ընդդեմ Ֆեյսբուքի

Ինչո՞վ ա Ադնակլասնիկը ավելի թույն Ֆեյսբուքից: Մի քանի կետ ընդամենը.

  • Ախպեր, Ադնկլասնիկում կարում ես մտնես աղջկերքի նկարներ բաներ նայես, կպցնես, բան: Մտնում ես Ֆեյսբուք` ախպեր բան չես ջոգում, ուրիշների էջն էլ չի թողնում մտնի, եթե քո դրուզյաների մեջ չկա, ի~:
  • Ախպեր, դե Ադնակլասնիկը գոնե ռուսերեն ա, կարում ես հասկնաս` ինչ անես, Ֆեյսբուք մտնում ես` անգլերեն ա, եսիմինչ ա....
  • Ապե, դե խոսքի մտնում ես, նկարը բացում ես, բայց դաժե 5+ չես կարում դնես, լայքը-մա՞յքը որս էր:

Քստածի, որոշ ժամանակ առաջ Ադնակլասնիկի շեֆությունը հասկացավ, որ պետք ա մի քանի բան պլեճ անել Ֆեյսբուքից ու արեց (ստատուս, ֆոտոալբոմներ և այլն), բայց որոշ ծառայություններ, մասնավորապես բավական կարևոր` չընկերներից արգելափակել պրոֆայլը` վճարովի են: Սվոլըչի:

Ֆեյսբուքը` հայեցի

Այս պահի դրությամբ Ֆեյսբուքը հասանելի է 70 տարբեր լեզուներով (ամենաբոցը ծովահենային անգլերենն ա), այդ թվում` հայերենով: Քանի որ թարգմանությամբ զբաղվում են շարքային օգտագործիչները (ասում են թե էդ 70 լեզուների թարգմանելուն մասնակցել է 300 հազար ֆեյսբուքեր), ապա տեղ-տեղ հանդիպում են խնդալու ինչ-որ պահեր (օրինակ, Write something about yourself-ի թարգմանությունն այսպիսին է` "Գու մասիդ բան մը գրե" :ՃՃՃՃ), չնայած ընդհանուր առմամբ ամեն ինչ օքեյ ա: Օքեյ ա էնքան, մինչև իրանց մեծ քաքի տեղ չեն սկսում դնել հարևան երկրի բնակիչները:

Ազերներն ու հայերն ու Ֆեյսբուքը

Քաջ ազերիներն ինքնահաստատվում են հայեցի Ֆեյսբուքում տռելով
Հա խոսքի ի՞նչ, Ղարաբաղը մեկ ա նաղդ մերն ա

Քաջարի ազերների վրեժը Ֆեյսբուքում

2010 թվականի հուլիսի 2-ին հարևան երկրի ազերները (AzPatriot խմբի առնանդամները) դավադրաբար ներխուժեցին հայեցի Ֆեյսբուքի թարգմանչաց տարածքը և սկսեցին ֆեյսբուքյան տերմինների թարգմանությունները փոխարինել անգլիալեզու հակահայկական պրոազերական` իրանց հույս տվող ինչ-որ ռեպլիկներով (Long live Azerbaijan, Karabakh=Azerbaijan): Ինքնահաստատվում էին: Հայոց ինտերնետներում առաջիններից մեկն ով ահազանգեց այս իրողությանը կոմրադ Ալքիմիկոսն էր, որն իրավացիորեն պնդում է, թե մեր հարևանները եզ են: Մոտակա մի քանի օրվա ընթացքում` ռեփորթների և ակտիվ վերականգնողական աշխատանքների շնորհիվ հայեցի պլատֆորմը վերականգնվեց, բայց հուլիսի 7-ի դրությամբ ազերական տռոցները դեռ առկա են: Պայքարը շարունակվում է:

Անուն, անվանել

ՀՀ Սահմանադրությունն այնդպես էլ չի իմանա, թե ով էր իրեն դիմում...

Ազերախառը գրգրռումներից հետո հայեցի Ֆեյսբուքի օգտագործիչները նետվեցին ուղղելու սխալը` ռեփորթ անել թշնամու տռոցները, վերականգնել արդարությունը և ընդհանրապես միահամուռ ուժերով Ֆեյսբուքն էլ ավելի հայեցի սարքել: Սակայն կիրքը մի քիչ չափից շատ էր և արդյունքում հայալեզու Ֆեյսբուքում բոլոր օգտագործիչները կորցրին իրենց անունները, կոչվելով Անուն, անվանել: Շատ զավեշտալի էր: Հատկապես այն դեպքերում, երբ օգտագործողի ավատարը վերջինիս լուսանկարը չէր բնավ: Բարեբախտաբար, խնդիրը շուտով լուծվեց: Խնդիրը, ժամանակավորապես լուծվելով, կրկին վերադարձավ: Ավելին, երբ ուզում ես մասնակցություն ունենալ թարգմանության մեջ և փորձել կարգի բերել անտեր հայերեն ֆեյսբուքը, հայտնվում է հետևյալ գրությունը. The Translation Application is currently closed for Facebook in Հայերեն. Please check back later.: Ուռոդներ: ՈՒՊԴԱՏԵ. արդեն օքեյ ա:

Ֆեյսբուքը ժողովրդական բանահյուսության մեջ

Ֆեյսբուքային ցանցառ Ալեքսանդր Քալանթարյանը չափածո ֆորմատով ներկայացնում է Ֆեյսբուքի և վիրտուալ աշխարհի ընդհանրապես ազդեցությունը համայն հասարակության վրա: Ստեղծագործությունը գգոչվե "Ֆեյսբուքի զոհերը": Ահավասիկ.

Մեր սերը բուռն էր, լիաթոք ու խենթ,

Տառապանք ու կիրք, արցունք ու արբունք…

Սակայն իդիլլիան կորավ առհավետ

Երն laptop առանք ու մտանք facebook:


Ժպիտը դարձավ զույգ կետ` փակագիծ,

Ընկերությունը` վիրտուալ մի խումբ,

Սիրո ուղերձը` պարզունակ message,

Համերգն ու կինոն` winamp և you-tube:


Թափառելու տեղ` մենք browse ենք անում,

Նկարվում` արագ մուտք անում profile,

Եթե search է պետք, մտնում Google.ru,

Եվ yahoo-ի հետ ապրում համաքայլ:


Ստրուկ ենք դարձել` սեփական կամքով,

Պարուրել է մեզ ցանցը-սարդոստայն,

Սեքսն էլ կդառնա շուտով e-mail-ով,

Ու երեխաներ կծնվեն online:

Ականավոր ֆեյսբուքահայեր

Ֆեյսբուքի ականավոր սֆաթներից են.

Հղումներ