Մուշեղ Անթառանյան

չտեսություն-ից
Jump to navigation Jump to search
Aranc khutchapi.png
Ախտու՛նգ։ Պոզոր։ Այս էջի բովանդակությունը անփույթ է և անստույգ, կամ առնվազն, բռի անճշտություն է պարունակում

Մուշեղ (անգլ.Mushex, հայ. Մուշեքս) Անթառանյան:


Կյանքը

Մուշեղ Անթառանյան՝ կապուտաչյա, շիկահեր, ոչ այնքան բարձրահասակ, տարիքը տատանվում է 19ից 22ի մեջ, ինտերնետներում հայտնի է իր ցանցառություններով և մարդկանց պորտը տեղը դնելով: Տվյալ պահին գտնվում է հայոց զինված ուժերում, հեռախոսին մոտենալ չի կարող, խնդրում ենք փորձել մի փոքր ուշ վերադառնալու է ոչ ավել, քան երկու տարուց: Վերջին անգամ նկատվել է ցանցառների Երևանյան չկոնֆերանսին հաջորդած փարթի-մարթիի ժամանակ:


Ծագումը և արմատները

«ու» տառի լուծման տարբերակը ըստ Մուշեղի

Այս հարցի մասին ինտերնետներում երկու տարբեր կարծիք է ձևավորվել: Ոմանք պնդում են, որ նա Օձունից է, և ավելին՝ Օձունի հիրավի վեհ ասպետներից, սակայն կան բամբասանքներ, որ նրա արմատները գալիս են հեռավոր Եթովպական աշխարհներից: Ինքը՝ Մուշեղ Անթառանյանը, այդ մասին նենգաբար լռում է: Սակայն ամեն ինչ ջրի երես է դուրս գալիս, և հեռու չէ այն օրը, երբ ամբողջ ինտերնետները կլցվեն նրա ծագման մասին իսկական տվյալներով:

Մանկություն և պատանեկություն

Մուշեղը դայալափվում էր ֆրինետ և երբեմն ինտերնետներ ու տենչ սովորում էր նորը։ Այդպես նա սկսեց չատվել Միրք-ում որտեղ ճակատագիրը նրան ծանոթացրեց

Բարև էս չատի ամենասիրուն աղջկան

և մի քանի այլ միրքային մեմերի հետ։

Տեղական առասպելը պնդում է որ մի գեղեցիկ օր Օձուն ժամանեց Փրոջեքթ Հարմոնիի համակարգիչներով և առբանյակային անտեննայով սպառազինված մեքենան։ Այն կատարում էր խուլ գյուղերի ժողովրդին ինտերնետների հետ ծանոթացնելու պատասխանատու սակայն բարդ և վտանգավոր առաքելությունը։ Մուշեղը, շարունակում է առասպելը, ձևանալով երիտասարդ և անփորձ ներթափանցեց մեքենան, և նենգորեն փոխեց մկնիկի ստեղների ֆունկցիաները։ Այդ սադրիչ քայլը հասկացություն չստացավ առաքելների մոտ, և նրանք ենթադրեցին որ ահաբեկիչների խումբ վարաքել է համակարգիչները ահավոր վտանգավոր վիրուսներով, նեղացան, և գնացին Օձունից։

Այնուհետև Մուշեղը տեղափոխվում է Երևան։ Գավառական երիտասարդին դժվար էր ընդունել քաղաքի ողջ ազատամիտ թեթևությունը և նա սկսում է ինքնակրթությունը, ուժեր չխնայելով աշխատում իր վրա, զարգանում, ասենք լեսբիան պորնո դիտելով։ Սակայն տառապանքները իզուր չանցան բնավ ու Մուշեղը դարձավ գրագետ, կիրթ և ընդհանուր առմամբ արժանի քաղաքացի։

Mushex-ը և նորի ստեղծումը

Ինտերնետներում Մուշեղը դարձավ Mushex Antaranian։ Այդ նիքը միանշանակ չնդունվեց հանրության կողմից և քանզի Մուշեղը կոդագործ է, այդ նիքի մեջ գտան կոգնիծիվ ձիսոնանսին հղող ենթատեքստ․ mushual exclusion գաղափարը։ Սակայն, ինքը, Մուշեղը, իրեն կոդագործ չեր համարում, և պնդում էր որ նա գինեգործ է թշվառ բայց անկախ, քանզի իր հայրն էր գինեգործ, պապն էր գինեգործ և այլնու տենց։

Այնուհետև Մուշեղը կարճատև փորձ արեց տուսվել ԿՄ-ներում, ահավասիկ այստեղ, ներկայանալով Ալբերտ Ջեյկոբ Ռեդյարդ Ֆիլիպ ֆոն Դրաֆֆտե, որտեղ փղերի մասին բանաստեղծություններ գրելով և չստանալով բավական ֆիդբաք վերադարձավ իր սեփական անհատական բլոգ, շեվրոլեյում մոլորվածը այնուհետև տեղափոխվելով էս կողմերը, որը ներկա պահին, սակայն, բնավ չի գործում ։

Մուշեղը և հայելու սինդրոմը

ձեռ և երես առնելը

Մուշեղը սիրում է ռեֆլեկտել։ Երկու իմաստով՝ և մտածել հայացքը հեռուն ուղղած, և ցուցադրել մարդկանց ինչպիսինն են նրանք։ Ասենք, նա լուսանկարները մեկնաբանելով գրում է՝

նայս փիք

որովհետև դա են ասում սովորաբար երբ ասելու բան առանձնապես չկա։

Մուշեղը և հայելային սինդրոմը

Ներկայիս ժամանակ ջնջված [1] մատյանում պաշտպանության կարիք չունեցող մեկին երկար փոստով պաշտպանելուց հետո հեղինակը, ահավասիկ Սմբատը ստացավ Մուշեղի մեկնաբանությունը․

- հիրավի վեհ ասպետ ես դու
- դու՞ք լու՞րջ եք - հարցրեց  գեղուհի մը ոմն պարմանուհին։
- ես միշտ շատ լուրջ եմ - պատասխանեց Մուշեղը
- ես պարզապես հարցնում էի, քանի որ ձեզ չգիտեմ - պատասխանեց նա։

Մուշեղը և ստատուսները

Բոլորն են տկլոր Դու կարող ես ռեստարտել իմ մորքրոջը սակայն ոչ վեհ նահանգ Տեքսասը։


Մուշեղը և սերը

Մուշեղը լեն սիրտ ունի ու չի քաշվում իր սերը խոստովանելուց․

- Ես քեզ սիրում եմ

Սակայն, նա բնավ չի քաշվում երիտասարդության սխալները հարթելուց։

 - Բան էր ասացի 

ասում է նա երբ սիրո խոստովանությունը մի տեսակ լուրջ է ընդունվում։

Մուշեղը կպցնում էր աղջիկներին աշխատելուց։ Իսկ քանի որ աշխատում էր գիշերները, օնլայն-մոնլայն աղջիկների քանակը շատ չէր բնավ։ Այդ իսկ պատճառով նա գրում է բոտ որը իր տեղը կապում է աղջիկներին։ Այսպես, առասպելը ասում է որ նրա բոտը ամեն անգամ երբ բլանշը օնլայն-մոնլայն էր գալիս, գրում էր նրան՝

 - Գրկիր ինձ, Շուշան
 - Վուլգար ես, Մուշեղ

- հաստատուն պատասխանում էր Բլանշը Մուշեղի բոտին։

Այնպես երկար կարող էր տևել - շարունակում է լեգենդը - սակայն մի քանի ամիս տեռորի ենթարկած Բլանշը չի դիմանում և համաձայնվում է գրկել։ Սակայն արդեն ուշ էր քանզի Մուշեղը այդժամ արդեն հեռացել էր մշուշի մեջ և պարտքն էր տալիս ՀՀ բանակում։


Մուշեղը և միրքը

հանդուգն Մուշեղը երեսում է իրականությունը

ԱյԷրՍի-ին չդավաճանելով, Զանազան սենյակներում չատվելու ժամանակ չունենալու պատճառով Մուշեղը աշխատացնում է բոտ և անունը դնում՝ lesbian. Նորայրը լինելով արյունարբու նացիոնալիստ առարկում է և ակնարկում որ բոտի անունը պետք է լոկալիզացնել, և առաջարկում է lesbian-ը դարձնել Լեսբյան։ Մուշեղը համաձայնվում է սակայն գրում է նիքը լատինատար և ian-ով, սակայն հասկանալով որ փաստորեն անունը չփոխվեց, մեծացնում առաջին տառը, ի նկատի ունենալով որ ազգանունները մեծատառով են գրվում, և ստանալով․ Lesbian անունը։ ու տենց

Մուշեղը և գիշերային կյանքը

Մուշեղը առաջարկում է հրաղվես 3.5-ի դուրս գալու առիթով պաթի կամ քեֆ անել։


Գործը և պայքարը հնդիկների հետ

Հացն իր հանապազորդ աշխատում էր ֆրիլանսերով տառապելով, որտեղ նրա քթի տակից պատվեր էին փախցնում հնդիկ եղբայրները։ Փախցնելուց հետո նրանք ասում էին սոռի ֆոռ մայ ինգլիշ որ Մուշեղը շատ չնեղվի։


Հեռանալը բեմից

Մուշեղը հեռանում է թատերական դրամայի լավագույն ավանդույթով․ նա հեռանում է լուռ և մշուշի մեջ։

Մուշեղը և գրականությունը

Հո Գեֆֆո



Գործունեությունը

- Սորի ֆոր մայ ինգլիշ

- Ես․․․ ես լսե՛լ եմ դա Մուշեղ Անթառանյանից

- Հմ՞։ Լեփ լեցուն են ինտերնետները նման բաներով։

- Հմ իսկ դու գիտե՞ս Մուշեղին Անթառանյան։

- Բոլորը գիտեն Մուշեղին Անթառանյան։ Նույնիսկ Մուշեղը Անթառանյանը։ Ու նա իմ եղբայրն ա։ Հոգևոր եղբայրը։ Մենք մի մանկապարտեզ ենք գնացել։ Հոգևոր մանկապարտեզ։

Ծիտատներ

Ինչպես նաև

 
- Էս ո՞վ ա
- Յանկովսկին ա
- Ոնց որ Մուշեղը լինի 
 
Antaranian: ո՞նց ես
mkdotam: վուլգար եմ