«Ճ»–ի խմբագրումների տարբերություն

չտեսություն-ից
Jump to navigation Jump to search
Տող 42. Տող 42.
Խոսակցական լեզվում Ճ-ն օգտագործվում է որպես այս կամ այն մարդու կամ երևույթի մակարդակն արտահայտող մեծություն: Օրինակ.
Խոսակցական լեզվում Ճ-ն օգտագործվում է որպես այս կամ այն մարդու կամ երևույթի մակարդակն արտահայտող մեծություն: Օրինակ.
<pre>
<pre>
- [[Փառփլ | Դիփ Փառփլը]] '''Ճ-կլասի''' խումբ ա դառել:
Դիփ Փառփլը '''Ճ-կլասի''' խումբ ա դառել:
</pre>
</pre>
<pre>
<pre>

12:58, 24 Հունիսի 2010-ի տարբերակ

Ճ, ճ (ճե)-ն կամ հայոց մեսրոպատառ այբուբենի 19-րդ տառն է տիպիկ հայկական, անկրկնելի, օտարազգիներին անհասկանալի, ունիկալ և, ինչու չէ, էլիտար ժպիտիկ է (ասել է թե` սմայլիկ):

Ճ-ի արմատները

Ի հայտ է եկել ոչ շատ վաղուց, երբ ինտերնետներում սկսել է ավելանալ հայալեզու կոնտենտը: Ճ-ի զարգացման գործում մեծ դեր ունեն սոցիալական ցանցերում կյանքն անցկանցող ցանցառները:

Ինչու՞ Ճ-ն

Ճ-ն մասսայական մշակույթում (The Watchmen գրաֆիկական նովելի խորհրդանիշը` հայերեն մոդիֆիկացիայով)

Բայց ինչու հենց ա՞յդ տառը, կհարցնեք դուք: Բանն այն է, որ մինչ հայալեզու կոնտենտին անցնելը, ցանցառները գրում էին անգլերեն կամ հայերեն, բայց տրանսլիտով: Ըստ այդմ, այս կամ այն առիթով (կամ առանց առիթի) ուրախություն փոխանցելիս օգտվում էին լատինատառ ստեղնաշարից և ստանում :) ժպիտիկը: Հայերենի անցնելիս ցանցառները մոռանում էին (կամ ալարում էին) փոխել ստեղնաշարը լատինատառի և ռեֆլեքսորեն սեղմում նույն կոճակները, ստանալով Ճ կամ :Ճ ժպտիկը:

Ճ-ի հակառակ կողմը

Ինչպես ցերեկն ու գիշերը, ինն ու յանը, հյուսիսն ու հարավը, Զիդանն ու Մատերացցին, Բիթլզն ու Էլվիսը, Ճ-ն ունի իր հակառակ կողմը, հակադարձ պատկերը. երբ ցանցառը ուզում է տխրություն արտահայտել, ապա ստացվում է -ն: Թեև այս ժպտիկը հանդիպում է ավելի հազվադեպ, քանի որ հայերն իրենց բնույթով ուրախ ազգ են:

Այլ ունիկալ հայոց ժպտիկներ

Կիրառվում են նաև

։Ռ կամ ։Ր(լեյաութից կախված) - համբույր

Հ։ - մեծ քիթ

։Յ - մեծ ծիծիկներ

։Պ - հանած լեզու

Թ_Թ - թարթիչներ

Կիրառություն

- Ափսոս:) Ըստ երևույթին, գրած ա եղել "ՊԱՀԱՊԱՆԸ", չէ՞:
- ցավոք՝ ըստ երևույթին էդպես ա :ՃՃՃ

Այլ իմաստներ

Ինտերնետներում

Ճ-ն նաև հանդիսանում է "ճշտության", "ճշմարտության" նշան և օգտագործվում է ինչպես ռուսական «Ѣ» նիշը։

Մաթեմի մեջ

Մաթեմում «Ճ»-ն կիրառվում է որպես ինդեքսի ցուցիչ։ Ասենք Ճ-երրորդ

Ճ-կլաս

Խոսակցական լեզվում Ճ-ն օգտագործվում է որպես այս կամ այն մարդու կամ երևույթի մակարդակն արտահայտող մեծություն: Օրինակ.

Դիփ Փառփլը '''Ճ-կլասի''' խումբ ա դառել:
Եգիպտոսում մի հատ '''Ճ-կլաս''' գեղի կլուբ էր հինգ աստղանի հյուրանոցի տեղը: 

Գիտություն

Ճ-ի խնդիրներով զբաղվում է ճտեսությունը