Դօրիան

չտեսություն-ից
Jump to navigation Jump to search
Դօրիանը կուզեր լինել ըսենցը
Այսպիսին էր Դօրիանը 3 տարեկանում(այստեղից)

Դօրիան` հայոց ինտերնետների առասպելական բնակիչ, անսահման անոնիմուս, ազատ սեքսի և հոմոսեքսուալիզմի ջատագով, գրող ու տենց: Իր բլոգում ներակայանում է որպես PR man, writer, bloger:

Who the fuck is Դօրիան?

Ոչ ոք չգիտի, լուրջ: Հայտնի է, որ հայոց ինտերնետները սկսել են ցնցվել Դօրիանի անձից Կենդանի Մատյանում dorianblog.livejournal.com-ի հիմնումից հետո: Մի քանի ամսվա ընթացքում խորապես անոնիմ Դօրիանը խառնեց իրար շատ մարդոց երևակայությունը, ապա ինքնապսանություն գործեց, որպեսզի վերածնվի Վորդփրեսում: Այս ընթացքում վիրտուալ հասարակության միայն մի անդամ (Լուսին-Մունը) է օֆ-լայնում տեսել Դօրիանին և, ելնելով այս պոստից` առավել քան հրապուրվել է վերջինիս անձից: Նույն պոստում հեղինակը փաստում է, որ Դօրիանին կամ բեսամթ սիրում են, կամ բեսամթ չեն սիրում, կամ էլ անունը լսելիս` ընգնում են սեղանի տակ ու սկսում են հռհռալ: Երրորդ դեպքի համար Դօրիանն ունի մշակված բուժման միջոց` Ուղղակի մի պահ հիշիր, թե դու ո՞վ ես այս կյանքում և թե ով եմ ե՜ս...: Այստեղից հետևություն ենք անում, որ Դօրիանը ամենից շատ սիրում է սեփական անձը:

Ասենք ոչ

Անշուշտ, Դօրիանի փիառին մեծապես նպաստում են նրա դեմ հանդես եկող մարդիկ: Եվ Դօրիանը, հավանաբար, շատ լավ դա գիտակցում է: Այնպես որ դժվար թե նա շատ հուզված լիներ այն փաստից, որ Ֆեյսբուքում ստեղծվեց ՈՉ ԵՆՔ ԱՍՈՒՄ ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՈՒԹՅԱՆԸ խումբը, որի ավատարն իրենից ներկայացնում է Դօրիանի ավատարը` "Ոչ"-ով: Խմբի նախաձեռնողը պնդում է, թե Դօրիանն իրեն այքան է կպռշկվել, որ նա այլևս չէր կարող դիմանալ:

Չատի ամենասիրուն աղջիկը

Դօրիանական մեմ

Չուզողները հաճախակի փորձում են կայֆավատ լինել Դօրիանի վրա: Չնայած, որ նա այդ ամենից վեր է և չունի պրոբլեմ չուզողների հետ, այդ բախումները սովորաբար խնդցնում են: Մի անգամ Դօրիանի և անհայտ օգտագործողի միջև տեղի ունեցած զրույցը ծնեց "Բարև էս չատի ամենասիրուն աղջկան" մեմը:

Դօրիանագրություն

Իմ պատի՞ժն է, թե՞ իմ հաղթանակը Դորիանը..., հաճախ մտածում է Դօրիանը, ապա հանգում նրան, որ Կա իմ ընթերցողը, նշանակում է Նա իմ հաղթանակն է և շարունակում է ստեղծագործել: Լինելով ազատ ու անկախ, ու թքած ունենալով մեր ճղճիմ հասարակության թաբուների վրա, Դօրիանը իր պատմվածքներում բարձրացնում է տարբեր անհարմար հարցեր: Օրինակ` համասեռամոլության: Ավելին, 2009 թվականին, պիդռների մասին պատմող իր "Սատանան մայրամուտին" ստեղծագործությունը արժանացել է "Անկախ" պարբերականի "Ինքնագիր" գրական մրցանակին:

Դօրիանը հայոց ինտերնետներում


Դաժանաբար ծեծված Դօրիանը

2010 թվականի մարտին "Հրապարակ" թերթի լրագրողները էն կարգի լոքշ էին, որ որոշեցին սենսացիոն լուր տարածել մեր պետության բնակիչների մեջ: Սենսացիոն լուրը կոչվում էր "Դորիանին դաժանաբար ծեծել են": Սենսացիոն լուրի հեղինակների տվյալներով ծեծվածը Թատերական ինստուտի առաջին կուրսի ուսանող է, ոմն Կառլեն Աբրահամյան: Հետո լրագրողական գործի վարպետը նշում է, թե ծեծկռտուքի պատճառները հայտնի չեն, ասեկոսեներ կան, թե հոմոսեքսուալիզմի դեմ պայքարիծ մղված են ծեծել խեղճ Կառլենին, կամ էլ` աղջկա մամենտով: Այսինքն, լրագրողական գործի վարպետը հոդված գրելիս հիմնվում է սլուխերի վրա: Իսկ նախանձից մեռնող` ՀՀ մյուս լրագորղական գործի վարպետները սկսեցին առանց սլուխերը ստուգելու վերատպել ծեծված Դօրիանի մասին սենսացիոն լուրը, պահը չկորցրեցին նաև ազերի լրագրողները: Չուշացրեց արձագանքել նաև Դօրիանը, որը հավաստիացրեց, որ ինքը չի սովորում Թատերականում, որ իրա անունը Կառլեն չէ բնավ, ու որ իրան դեռ չեն ծեծել:

Ըստ երևույթին, Դօրիանը խանգարվել է ոգեշնչվել է հոմոէրոծիկ շեղումներ ունեցող և սիրվա/հարգված գրող Օսկար Ուայլդի "Դորիան Գրեյի նկարը" հոմոէրոծիկ վեպից

Հղումներ