Գլխավոր Էջ

չտեսություն-ից
Jump to navigation Jump to search

«MediaWiki» ծրագիրը հաջողությամբ տեղադրվեց։

Այցելեք User's Guide՝ վիքի ծրագրային ապահովման օգտագործման մասին տեղեկությունների համար։

չտեսություն

բարի գալուստ չտեսություն

Բարի օր։ չտեսությունը՝ հայկական լրքմորն ա։ Դուք կարող եք խմբագրել յուրաքանչյուր հոդված․ ինչպես և վիքիպեդիայում։ Սակայն ի տարբերություն վիքիպեդիայի, մենք նպատակ չունենք գրել ամեն ինչի մասին և չենք ուղղորդվում զավեշտական «կարևորություն» ու «հանրագիտարանություն» չափանիշներով։

Ո՞վ ենք մենք․․․ մեր կայքում։

չտեսությունը - մեմերի հանրագիտարան ա։ Ավելի ճիշտ, չտեսությունը - համացանցային բանահյուսության հավաքածու է։ Ավելի պարզ - չտեսությունը - մեմերի, բանահյուսության և Այլ Ամենի հանրագիտարան ա։ Ասենք համացանցերը չափելուց դուք հանդիպել եք չբացահայտվածի՞․ չգիտե՞ք ինչ է նշանակում գրկիր ինձ Շուշան, վուլգար ես Մուշեղ կամ էլ ոչ մի պոեզիա։ Ձգտում եք մի տեսակ ավելին իմանալ կյանքի, տիեզերքի և ընդհարապեսի մասի՞ն։ Ասենք, արդյո՞ք լավիկն է Ավրիլ Լավիգնեն։ Ապա եկեք և կարդացեք։ Կարող եք նաև կիսվել․ ավելացրեք գրված հոդվածի մեջ կամ նորը ստեղծեք։ Միայն, խնդրում ենք, առանց խուճապի և մոլեռանդության։

Կարո՞ղ եմ ես հոդված գրել։ Իհա՛րկե։ Սակայն եթե ձեր թեման այդպիսին է, ինչի մասին ոչ ոք, բացի ձեզնից և մոտիկ ընկերների խմբից, հոտից, շրջապատից, չի լսել, ապա տառապեք և ներկայացրեք փրուֆլինք։ Քանզի մենք այնուամենայնիվ գրում ենք այն երևույթների մասին, որոնք քիչ թե շատ հայտնի են և կրողների թիվը մեկ հոգուց մի տեսակ մեծ ա։ ։Ճ Այդպիսի բաները մենք անվանում ենք՝ մեմ։ Փաստորեն՝ գրեք, սակայն միմիայն այն դեպքում, եթե ունեք գրելու։ Տաս-տասնհինգ բառից կազմած բառակապակցությունը՝ էդ ֆսյո-տակի բառարանի համար ա, և ոչ թե ձեռնարկի։ Իսկ այժմ կարևոր մամենտ․ հոդվածը բնավ չպիտի լինի լուրջ կամ պարունակի վհատ տրտում գրաֆիկներ և դիլխոր գիտականոտ բառեր - հոդվածը պիտի Ճշմարտություն քարոզի։ Այսինքն, եթե լուրջ - արտացոլել գոնե մեկ կտրվածք։ Մենք կարևորում ենք տեղեկատվության ճշմարտությունը։ Եթե մեմը ենթադրում է որևէ պաշտոնապես ոչ ճշմարիտ նյութ, ապա այդպես ել գրեք։ Եթե ձեր ավելացրած նյութը այնուամենայնիվ պահանջված չեղավ - բարեկիրթ հարցրեք մեզ, ի՞նչը նենց չէ։ Մենք կպատասխանենք։ Համ էլ, հոդվածը պետք ա հասկանալի լինի ոչ օրհյալներին։ Այսինքն տեքստի էությունն ու իմաստը պիտի լինի ակներև, հասկանալի, և ինչքան արագ, այդքան լավ։ Խորհերը և հումորը, այսպես ասած, չեն խանգարի։ Մինչ ինչ-որ բան անել - խորացեք կանոնների և պրոյեկտի նկարագրության մեջ։ Նրանք կզարմացնեն ձեզ լակոնիկությամբ։ Առայժմ այսքանը։ Դուխո՛վ։