Ապարանցի

չտեսություն-ից
11:01, 4 Օգոստոսի 2010 տարբերակ, Artavazd (քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search
Ապարանցու լրացրած հարցաթերթիկ

Աբարանցիները հայ ազգի կարևորագույն մասնիկներից են: Արդեն երկար տարիներ ապրում են նաև առասպելական կյանքով` անեկդոտներում: ՀՀ մնացած բնակիչներից շատերը գիտեն դրանց շնորհիվ ապարանցիների մասին ամեն ինչ, չճանաչելով օֆ-լայնում ոչ մի ապարանցի: Բայց նրանք, ովքեր ճանաչում են, ասում են, որ անեկդոտները հիմնված են իրականության վրա:

Ծագումը

Ժողովրդական ասքերի համաձայն Ապարանցիները առաջացել են այնժամ, երբ հասարակական տրանսպորտային միջոցի վարորդը արտահայտվեց․

- Առաջացե՜ք, առաջացե՜ք։

և նրանք առաջացան։

Գրականություն

Տիպիկ Ապարան-style մոտեցում բիզնեսին

Ապարանցիները ունեն զարգացած մշակույթ և գրականություն։ (տես նկարը)։ Սակայն օտար լեզուների իմացությունը ունիկալ է։ Այսպես, ապարանցիները գերազանց են տիրապետում հայերենին, լավ՝ ռուսերենին, և վատ՝ անգլերենին, ինչպես և բոլոր այլ լեզուներին։

Պատմական հուշարձաններ

Արտյոմ Ռազմիկովիչ Մովսիսյանի ծառայություններից օգտվելու միտք կարող է ծագել միայն ապարանցու գլխում

Ապարանում կա շատ հին եկեղեցի։ Նա համարվում է շատ հին որովհետև արդի Ապարանի բնակիչները ինչքան իրենք իրենց հիշում են՝ այն կա։

Ապարանցին ինտերնետներում

Ապարանցին ինտերնետ մտնելուց առաջ չստերը հանում ա:

Ինչպես նաև ինտերնետից է ապարանցին քաշում օղին:

Բացի այդ, ապարանցին գնում է գերեզմանոց ու գերեզմանաքարերի նկարներին 5+ է փորագրում:

Ապարանցին ժողովրդական բանահյուսության մեջ

Գնումա կայարան, հարցնումա թե գնացքը շուտա շարժվել?? Ասում են` էնքանել չէ, մի 5 րոպե, ասում ա` դե լավ ա, շատ չեմ ուշացել :Ճ

Ոսկե ձկնիկա բռնում, Էս ձուկն ասումա ինձ բաց թող 3 ցանկություն կկատարեմ, Ապարանցին ասումա մնում էր որ դու ինձ Էշի տեղ դնես:

Ապարանցին երեխայա ունենում անունը դնումա գարդիռոպի գլխին: )

Ապարանցին Մոսկվա մետրոյա մտնում ու մտածում ա. "Էս Պադմասկովյան տենց էլ պատկերացնում էի…"

Ապարանցին ուռած մտնումա գետը, ասումա քշի տուն !

Ապարանցին ուզումա ձեռի հետ գործ անի, ձեռը չի համաձայնվում: )

Ապարանցին արաղի շիշը բացումա, տենումա շարիկովա, քսումա թևերի տակ:

Ապարանցին կնոջ ու երեխու հետ քայլումա, էս երեխեն գլխարկը թարսա դրած լինում. - Այ կնիկ հիմա էս երեխեն գնումա թե գալիսա?

Երեք ապարանցի կանգնաց 1 համարի մարշուտկին են սպասում, 111 համարը գալիսա երեքով էլ նստում են: )

Ապարանցուն ասում են գազարը աչքերի համար լավա, առնում մցնումա աչքը: ))