Ակումբ

չտեսություն-ից
Jump to navigation Jump to search

Ակումբ - բնավ զվարճանքի վայր չէ։ մինչեւ ֆեյսբուքի գալուստը, ուներ մեծ հռչակ։ այժմ վերաբերվում է հնամյա akumb.am հայկական ֆորումին։ ավելի շատ պատմական արխիվ է քան ակտուալ կայք։ այնուամենայնիվ, դեռ ցույց է տալիս կենդանության նշույլներ։ Ակումբում հիմնականում բնակվում են հին գելերը ովքեր արդեն ծեր, ամուսնացած, կնիկ, վարկով տուն, երկու երեխա, թոռ մեծ մարդիկ են։ կան նաեւ սակավաթիվ նորեկներ, ում, համայնքում իքնահաստատվելու ինտեգրվելու համար անհրաժեշտ է ակումբի ծերերի կամ հին գելերի համակրանքը։ վերջինս վաստակելը բնավ դյուրին չէ։

որոշ վառված մոլորված նորեկներ պնդում են, թե անհրաժեշտ է անցնել հատուկ փորձությունների միջով, պիվա խմել հետները երեխեքի, կնոջ նկարները ցույց տալ եւ ուրիշ բաներ համայնքում ինտեգրվելու համար։ ահա նրանց տպավորությունը․

ակումբի առաջին կանոնը՝ հարգիր հին գելերին ակումբի երկրորդ կանոնը՝ կրկին հարգիր հին գելերին

այնուամենայնիվ, հին գելերը չեն համաձայնի վերոնշյալ բնորոշման հետ, եւ կպնդեն թե ակումբում գործում է ժողովրդավարության ոգի։ ավելին, ըստ նրանց, ակումբում չկա մեծ եւ փոքր, հին եւ նոր անդամ քանզի բոլորը հավասար են։ բոլորը հավասար են իրենց իրավունքներով, եւ ունեն խոսքի ազատություն։

բոլոր ակումբաբնակները հավասար են, սակայն որոշ ակումբցիներ ավելի հավասար են, քան մնացածը

իսկ թե ովքեր են արդար իրենց դատվելիքումը հավերժական հակամարտության մեջ՝ հին գելերը թե անվստահ մալալետկա նորեկները, իրոք հավերժական հակամարտության հարց է։

ահա եւ վերջ