Գոռ Վարդանյան

չտեսություն-ից
Jump to navigation Jump to search
դու չար արա՞րք ես կատարել` Գոռը գալիս է քո հետևից

Գոռ Վարդանյան` կառատեիստ, չեմպիոն, սիրված-դերասան, նախկին նախագահական թիկնապահ, Չակ Նորիսի հայաստանյան ներկայացուցիչ: Լայն մասսաներին հայտնի է դարձել 2000-ականների սկզբին, երբ հայրենական կինոյում տիրող կատարյալ վակուումի պայմաններում բացը լրացրել է 1980-ականների ամերիկյան Ճ կարգի մարտաֆիլմերը կապկող կինոնկարներ: Էս հայերը այդ բայևիկները շատ սիրեցան, Գոռի գործերը սկսեցին լավ գնալ, դարձավ ինքը շատ սիրելի, հետո մեկնե ԱՄՆ: Սակայն այդ մեկնումով նրա ակտիվությունը չպակասեց, նույնիսկ հակառակը` այնտեղ Գոռը սկսեց սերիալներ նկարահանել!!!!

Ակունքներ

Գոռի փեյջը Սֆաթդավթարում հայտնում է իր միլիոնավոր երկրպագուներին, որ նա ծնվել է 1972 թվականին, իսկ կառատե սկսել է պարապել 1984 թվականից (շատ խորհրդանշական է, եթե հիշենք Օռուելի էն հայտնի գործը, էն որ "Animal Farm"-ը չի` մյուսը): Անկախության տարիներին բացվեցին դռները ու մեր հերոսը սկսեցի մասնակցել տարբեր առաջնություններին: Նույն տարիներին եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի եւ Գագիկ Հարությունյանի առաջին անձնական թիկնապահը, հետո հակաահաբեկչական խմբի ղեկավար, ապա, արդեն Քոչարյանի ժամանակ 10 տարի եղել Ազգային անվտանգությունում:

Տիեզերքի պատմության մեջ երկու ամենազորեղ էակները որոշում են ինչպես պատժել մարդկությունը

Պետության հետ աշխատելու հետ միաժամանակ աշխատացրել ա Հայոց ֆուլ-կոնտակտ կառատեի ֆեդերացիան, իսկ 1998-ին, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, սև գոտի է ստացել ՉԱԿ ՆՈՐԻՍԻՑ!!! Զարմանալի է, թե ինչպես այդ երկու հսկաները մինչև հիմա չեն որոշել ստրկացնել ամոբղջ աշխարհը: Երևի մարդկային ռասսան իրանց համար շատ ճղճիմ ա ստրուկ լինելու համար:

Գոռամատոգրաֆ

Գոռի ու կինոյի պատմական հանդիպումը տեղի է ունեցել դեռ 1995-ին: Բայց միայն 1999-ին Հայաստանը ստացավ իր Ժանկլոդվանդամին, Առնոլդին, Սիլվեստռին, Բռուսլինին ու Չակնորիսին մեկի մեջ` Գոռը նկարահանվեց "Խավարման օրը" ռազմահայրենասիրական, դարակազմիկ, շրջադարձային մարտաֆիլմում, մերկացնելով հասարակության ամենափիս շերտերի ամենափիս խասյաթները (գողություն, կոռուպցիա և այլ քըխ բաներ) և պայքարեց դրանց դեմ միակ հնարավաոր ձևով` սենց շատ ջղային հայացքով ու վանդամ-սթայլ շրջադարձ ոտահարվածով: Ու ստացվեց: Դրա համար 2000-ին լույս տեսավ արդեն շատ ավելի խորը քաղաքական ենթատեքստ ունեցող "Ընտրությունը", երկու տարի անց` "Չգրված օրենքը", հետո հայ-ռուսական "Լոտուսի եսիմինչը" և վերջապես Գոռի կյանքի կարևորագույն ֆիլմը` Ղարաբաղյան ազատամարտի մասին պամտող "Ճակատագիրը" կինոկտավը, որը, մասնավորապես, փրկեց Գոռի ներկայությունից Սերժ Սարգսյանը կաբինետը: Բանն այն է, որ այդ ֆիլմի նկարահանումների խաթըր Գոռը հրաժեշտ տվեց նախագահական աշխատանքները:

Հետաքրքիր փաստեր