Կոդագործ
Կոդագործը (ինքը ծրագրամիստը, ինքը ծրագրավորողը, անգլ․ կոդ - կոդ, գործ - գործ) կոդ է գործում։
Ի տարբերություն վարչապետների նա բնավ չի ունենում սերվերների բանալիներ։ Ժամանակի մեծ մասը կոդագործը գրում է, գրում է, գրում է։
Կոդագործների տեսակները
Այստեղ բոլոր տեսակները ներկայացված չեն բնավ: Սակայն ահա մի քանիսը.
Սիստեմսչիկ/օլդսքուլ կոդագործ
Սովորաբար յուզում են ինչ-որ ցածր մակարդակի լեզու, ասենք Սի, կամ Ֆորտ, կամ ինչ-որ ասեմբլեր: Ամենաթռու սիստեմսչիկները, կախված իրավիճակից, նույնիսկ ոչ մի լեզու չօգտագործելով միանգամից մեքենայական կոդերով են ծրագիր գրում: Սովորաբար տառապում են աչքերի կարմրությունից, չքնելուց և անկապ սնունդի սինդրոմից: Սիրում են իրենց անվանել «իսկական ծրագրավորող»: Խաղում են Քվեյք մտքում` HEX-էդիտորի մեջ խաղի էքզեշնիկը զննելով:
Շառպիստ/ջավիստ կոդագործ
Ինչպես հետևում է անվանումից` գրում են ց շառպով կամ ջավայով: Այդ իսկ պատճառով սովորաբար այդքան էլ հարգված չեն լինում օլդսքուլ սիստեմսչիկների կողմից, քանի որ ջավայով ինչ-որ չաղ ու պատուհանիկներով լի էփլիքեյշն գրելը էնքան թռու չի ինչքան ասենք ռեալթայմ ՈՍի համար սկեդուլեր գրելը: Այս տիպի ծրագրամիստները նաև հաճախակի տառապում են գլխուղեղի ՕՕՊ-ից: Շատ են սիրում XML, տարբեր տեսակի ORM-ներ և աբստրակցիաներ: Վախում են հիշողության հետ ձեռի գործ անել, օգտագործելով հավաքարարի հնարավորությունները:
Ֆունկցիոնալշիկ կոդագործ
Համարում են իրենց կոդագործների իլիտան: Սիրում են լիսպ, հասկել (սա բայ չէ բնավ, այլ ծրագրավորման լեզվի անուն է), օկամլ և այլ մի տեսակ տարած լեզուներ: Շատ լավ են տիրապետում լամդա-հաշվին, կատեգորիաների տեսությանը և ուրիշ նման մաթեմին: Սակայն գործատուները ինչ-որ պատճառներով չեն հասկանում ֆունցկիոնալ լեզուների շքեղությունը, այդ իսկ պատճառով վունկցիոնալշիկների վականսիաները քիչ են: Զատո ավելի շատ փող են տալի, դե ջիջիլ: